Սյունիքի պարեկային ծառայության ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները կարող են դիմումները ներկայացնել մինչև հունվարի 27-ը
Պարեկային ծառայության նոր ընդունելությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ից:
Ոստիկանությունից հայտնում են՝ հաշվի առնելով Սյունիքի մարզի հեռավորությունը և եղանակային պայմանները, Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում։
«Հունվարի 10-ին դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել Կապանում՝ Սյունիքի մարզպետարանի դահլիճում: Հասցեն՝ քաղաք Կապան, Գարեգին Նժդեհի 1։
Հունվարի 11-ին դիմորդների փաստաթղթերը կընդունվեն Գորիսում՝ Գորիսի համայնքապետարանի դահլիճում։ Հասցեն՝ քաղաք Գորիս, Անկախության 3։
Սյունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության աջակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովին ներկայանալու համար Սյունիքի դիմորդները ավտոբուսներով կտեղափոխվեն Երևան, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ հայտարարություն։
Սյունիքի պարեկային ծառայության ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները կարող են նաև դիմումները ներկայացնել մինչև հունվարի 27-ը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։ Հասցեն՝ Ծովակալ Իսակովի 29»,-հայտնում են ոստիկանությունից։