Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականին
Քաղաքական
16:20 26/12/2022
Աշխարհ

Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ նոր տարում Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ։ Այս կարծիքը նա հայտնել է երկուշաբթի օրը DPA գործակալությանը, որի հրապարակմանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ վավերացման գործընթացը կավարտվի ժամանակին, և Թուրքիան երկար ժամանակ չի արգելափակի դաշինքին նոր անդամների ընդունումը։ Սակայն Ստոլտենբերգը չի կարողացել հստակ ժամկետ նշել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն այդ գործընթացը անմիջապես արգելափակվեց Թուրքիայի կողմից՝ այդ երկրներից պահանջելով քրդական կազմակերպությունները հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ, արտահանձնել 2016թ.-ին հեղաշրջման մեջ մեղադրվողներին և վերացնել Անկարային զենք վաճառելու արգելքը:

Placeholder
Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականին