38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Վանաձորում կատարված կնոջ սպանության կասկածանքով
Իրավունք
14:32 26/12/2022

38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Վանաձորում կատարված կնոջ սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022թ. դեկտեմբերի 25֊ին Վանաձոր քաղաքում կատարված կնոջ սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է նույն օրը Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, ով  հայտնել է, որ սպանել է կնոջը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 155֊րդ հոդվածի 2֊րդ մասի 9֊րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Վանաձոր քաղաքի Ֆիդայինների 7 փողոցում գտնվող տանը կից տաղավարում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին` պարանոցի հատվածում կտրած, ծակած վերքերով։
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

38-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Placeholder
38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Վանաձորում կատարված կնոջ սպանության կասկածանքով