Մշակույթ 12:52 09/01/2023 Հայաստան

Ռոբերտ Մլքեյանը Մանսուրյանի անվան կոմպոզիտորների մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս լինել համարձակ, շրջանցել կարծրատիպերը

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ։ Այն ինքնատիպ է իր բովանդակությամբ ու ձևաչափով. մրցույթին պետք է ներկայացվեն ստեղծագործություններ, որտեղ միահյուսված են հայկական պոեզիան և երաժշտությունը, ժանր, որին իր ստեղծագործական կյանքում բազմիցս անդրադարձել է մաեստրո Մանսուրյանը։ Մրցույթի կազմակերպիչների հաղորդմամբ, այս պահին ընթանում է կոմպոզիտորների հայտերի ընդունման գործընթացը։ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող մրցույթի ժյուրիի անդամներից է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ երկրորդ աստիճանի մեդալակիր, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր  Ռոբերտ Մլքեյանը։

Մրցույթի և հունվարի 27-ին՝ Տիգրան Մանսուրյանի տարեդարձին նվիրված համերգի մասին մանրամասներ է հայտնում Ռոբերտ Մլքեյանը։

-Պարոն Մլքեյան, Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում Դուք՝ որպես ժյուրիի անդամ, ներկայացված հայտերը գնահատելիս ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվելու։

-Իմ կողմից առաջնահերթությունը կտրվի ստեղծագործողի՝ բացարձակ իմացությանն այն ձայնի վերաբերյալ, որի համար գրված է ստեղծագործությունը, տեղեկացվածությանը ձայնածավալի հնարավորություններին, տեմբրային առանձնահատկություններին, ձայնածավալի ճիշտ օգտագործմանը, տեքստի՝ բառի հետ կապված շեշտադրություններին ըստ բառակազմության։ Հիմնական խնդիրը պետք է դրվի հայոց լեզվի ճիշտ շեշտադրության վրա։

-Ի՞նչ խորհուրդ կտաք մրցույթին մասնակցել ցանկացող կոմպոզիտորներին։

-Որպես պարբերաբար աշխարհի տարբեր ստեղծագործողների հետ համագործակցող և կատարումների միջոցով մեկնաբանող անձ՝ խորհուրդ կտամ լինել հնարավորինս համարձակ, չկաշկանդվել և չվախենալ ո՛չ ժանրային առանձնահատկություններից, ո՛չ էլ ժամանակագրությունից, ազատ և անվախ ընտրել հայ պոեզիայի յուրաքանչյուր ներկայացուցչի՝ վաղ միջնադարից մինչև մեր օրեր, շրջանցելով հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը։

-Հայաստանում անցկացվում են երաժշտական մի շարք մրցույթներ։ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը, ըստ Ձեզ, ինչո՞վ է առանձնանում։

-Առանձնանում է նրանով, որ մասնակիցները դառնալու են մի մրցույթի մասնակից, հաղթող, որը կրում է այն մարդու անունը, ով իր ստեղծագործական կյանքի մի ամբողջ մեծ ընթացքում լավագույն կերպով է ներկայացնում այս մրցույթի առաքելությունը՝ պոեզիայի, հայոց խոսքի և երաժշտության սինթեզը` ստեղծագործության հաջողությամբ է՜լ ավելի հանրահռչակելով մեր լեզուն ու խոսքը։

-Մրցույթում ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրվեն հայկական պոեզիայի նմուշների հիման վրա։ Ընդհանրապես այս ձևաչափը՝ պոեզիայի և երաժշտության միաձուլումը, ընդունվա՞ծ է ժամանակակից երաժշտարվեստում։

-Միանշանակ ընդունված է ամբողջ աշխարհում, Հայաստանում՝ հատուկենտ։ Կարծում եմ՝ բարդություններից մեկը մեր լեզուն է՝ բանահյուսություն, շեշտադրում։ Քչերն են համարձակվում մտնել այդ բարդ ու պատասխանատու աշխատանքի մեջ։ Բայց ուսումնասիրելով Տիգրան Մանսուրյանի երաժշտական գործունեության արդեն երկարաժամկետ ընկալումն ու հաջողությունն աշխարհում՝ կարող են վստահել այս մոտեցմանն ու նաև մասնակցել մրցույթին։

-Դուք ղեկավարելու եք հունվարի 27-ի համերգը՝ նվիրված մաեստրո Մանսուրյանի տարեդարձին, որի ընթացքում ներկայացվելու են Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնք պրեմիերաներ են։ Ծանոթացե՞լ եք արդեն ստեղծագործություններին։ Եվ ըստ Ձեզ՝ ի՞նչ խորհուրդ ունեն դրանք։

-Ծանոթ լինելը շատ մեղմ նկարագիր է: Ես տիրապետում եմ ամեն նոտային, բառին, վանկին, տառին և սովորաբար առանց ծանոթ լինելու երբեք չեմ աշխատում ոչ մի ստեղծագործության վրա, անկախ նրանից, թե ով է հեղինակը։ Գրվել են ստեղծագործություններ, որոնք հայ ազգային մշակույթի համար բարձրարժեք և մնայուն են։ Բացի այդ, այս տեղծագործությունների հնչեցմամբ ապագա կամ արդեն գործող կոմպոզիտորները կունենան հանճարեղ ձևակերպված պոեզիա-երաժշտություն համադրության օրինակներ, որոնք կլինեն ուղեցույց և օրինակ նրանց համար։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
20:26
Եթե նորմալ ազգային իշխանություն ձևավորվի, շատ բան կփոխվի մեր իրականության մեջ. հանրահավաքի մասնակից
«Առաջին հերթին Նիկոլի հրաժարականին պիտի հասնենք մենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ազգային կոնիտեի հանրահավաքի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ըստ Ադրբեջանի դատախազության երևակայության՝ ԱՀ ԱԳ նախարարը ներգրավված է եղել բալիստիկ հրթիռների կիրառման մեջ
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության երևակայության՝  ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «հանցավոր համայնքի կազմում ներգրավված է եղել...
Աղբյուր` Panorama.am
20:04
Արցախցի Սոսեն արդեն Հայաստանում է
Արցախցի Սոսե Բալասանյանը, ով հրաժարվում էր դուրս գալ Արցախում գտնվող իր հայրական տնից, արդեն Հայաստանում է։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
«Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը։ Իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Հայաստանը Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել Ղարաբաղից բռնագաղթածներին ընդունելու համար
Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների զանգվածային ժամանման հետևանքով խնդիրները լուծելու օգնության խնդրանքով։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Շտապօգնության մեքենաներով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հոգի
Շտապօգնության ծառայության միջոցով  այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ». Եռաբլուրում քաղաքացին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողներին հուղարկավորում են «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
18:52
Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որը խաղաղապահ զորք անվան տակ կանգնած էր Արցախում միայն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված. Ավետիք Չալաբյան
«Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր, և թշնամին դրա մասին բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղակատվություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր
Հոկտեմբերի 5-ին Գրանադասյում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախի թեմի առաջնորդ. Վտանգված է մեր ինքնությունը
«Մենք Տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դրա հրամայականն է այժմ»,- Հանրաետության հրապարակում հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան
«Պարտադիր չէ, որ ամեն օր տեղի ունենան հանրահավաքներ, բայց այն գործիքներից մեկն է»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Ադրբեջանի կողմից նախօրեին գերեվարված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա եկել է մտել Հայաստան: ArmeniaSputnik-ին ասել ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆե կոմունայում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}