Քաղաքական 00:43 14/01/2023

«Պրոֆիլ» հրատարակչությունն ընթերցողին հանձնեց Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը

«Պրոֆիլ» հրատարակչությունը հրատարակել է միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը, որն անդրադարձ է 2018 թ. հաջորդած տարիներին, արված ու չարված քայլերին, դիվանագիտական սխալներին ու բացթողումներին, 44-օրյա պատերազմին, դրա պատճառներին ու հետևանքներին։ Այս գիրքն արցախյան հակամարտության պատմության առանցքային փուլերից մեկի՝ արհավիրքի, կորստի ու պարտության երեք տարիների մասին է։

«Գրքի նախաձեռնությունը ծնվել է 2021 թվականի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հերթական ընտրությունն էր նաև մեր՝ որպես հանրություն, ընտրությունն այն շարունակվող պարտության, որին արդեն ականատես ենք եղել։ Գրքում ներկայացած են 2018-2021-ի հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի գործող իշխանության կողմից իրականացված քայլերը, գործողությունները, որոշ դեպքերում անգործությունը, բոլոր այդ քայլերը, հերթական քայլերը, կարծես թե մոտեցնում էին այն արհավիրքը, որին ականատես եղանք և որը շարունակվում է  մինչ այսօր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հերմինե Մխիթարյանը։

Նրա խոսքով, «Ընտրված պարտություն»-ը ուղղված է  ոչ միայն իշխանությունների կողմից այս ընտրությանը, դա նաև մեր բոլորի՝ որպես հանրություն և մեզանից յուրաքանչյուրի ընտրությունն էր, ընտրությունը, որը սկսվեց 2018 թվականի ապրիլ- մայիսին, վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերին,  2021 թվականի հունիսին ամրագրվեց։

«Բովանդակային առումով փորձել ենք անդրադառնալ ամբողջ այդ ժամանակահատվածին, փորձել ենք ներկայացնել այն ամենը,  ինչ կօգնի մտածել և յուրաքանչյուր ընթերցողի ինքն իր մեջ  գտնել հարցերի պատասխաններ, ընդ որում հարցեր, որոնք շարունակում են ակտուալ մնալ նաև այսօր»,- ասաց հեղինակը։

Նրա խոսքով, 2018-ից իշխանության եկածները շարունակում են  պաշտոնավարել, դրա հետ զուգահեռ շարունակվում է այն արհավիրքը, կորուստների, ցավի շղթան, որը սկսվել էր։

«Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխենք, ինքներս մեր մեջ պետք է որոշենք փոխել այդ ընտրությունը»,- ընդգծեց Հ. Մխիթարյանը։

Հեղինակը նշեց, որ գրքում փորձել են հնարավորինս զերծ մնալ պնդումներ անելուց կամ լուծան տարբերակներ առաջ քաշելուց. «Գրքի նպատակը հարցեր առաջ բերելն է,  մասնագիտական վերլուծությանը զուգահեռ առաջ քաշել հարցեր, որոնք յուրաքանչյուրին պետք է ստիպեն մտածել և իրենք իրենց մեջ կգտնեն այդ պատասխանները»։

Ըստ նրա, գիրքն ընթերցելն օգտակար կլինի մասնագիտական շրջանակներին, բոլորին, փորձել են  հնարավորինս մատչելի լեզվով գրել։

«Յուրաքանչյուրս այսօր կանգնած ենք այս հարցերի առաջ, յուրաքանչյուրին հուզում են այդ հարցերը»,- ասաց Հերմինե Մխիթարյանը։



Գրքի շնորհանդեսին ներկա «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանն ասաց, որ գրքում չկար որևէ բան, որն իրեն հայտնի չէր, բայց գիրքն ամբողջությամբ իր համար նորություն էր, քանի որ հեղինակին հաջողվել է եղած փաստերից, առանց ավելորդ եզրահանգումների ստանալ պատկեր։

«Ինձ օգնեց այս աշխատությունը հետահայաց  նայել տեղի ունեցածին և ևս մեկ անգամ  գնահատել՝ ինչի հետ ենք մենք առնչվել, ցավոք սրտի, առչվում ենք մինչ այսօր»,- ասաց Արմեն Մինասյանը։

Նա նշեց, որ հաճելի էր աշխատելը մարդու հետ, ով իսկապես տիրապետում է  նյութին, վերուծում է, ընթացքում նորություններն ադապտացնում է ու մտցնում տեքստի հյուսվածքի մեջ։ 

«Հեղինակին հաջողվել է խիստ օբյետիվություն պահել ու ներկայացնել միայն փաստերը։ Փաստերից բացի ուրիշ ոչինչ չկա այս գրքում։ Այդ փաստերի ճիշտ շարադրանքն ու ժամանակագրական առումով դասավորությունը, գրքի կառուցվածքը հնարավորություն է տալիս տեսնել պատկերը»,- ասաց  «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիրը։ 


Քաղաքական գիտությունների թեկնածու Արման Սաղաթելյանը նշեց, որ անկախ նրանից, թե ով որ  լեզվով կկարդա,  գիրքի  շարադրման ընթացքում ամբողջությամբ պահպանված է գիտական տեքստերին բնորոշ գիտելիքի օբյեկտիվության մեթոդաբանության սկզբունքները, այսինքն մաքսիմալ անաչառություն, ինչը բարդ բան է  փորձագետի համար։

«Հասկանում ենք չէ՞, որ սա մեր երկիրն է,  դժվար է  էմոցիա չդնել, կողմնակալություն չդրսևորել, բայց սա հաջողվեց և սա բացառապես փորձագիտական տեղեկատվական գիտական աշխատություն է»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այս գիրքը կարևոր կլինի փորձագիտական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների, քաղաքագետների, սոցիոլոգների,  միջազգային քաղաքանությամբ հետաքրքրվողների, ապագայում պատմաբանների,  իրավապահ համակարգի համար։

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը վստահություն հայտնեց, որ Հերմինե Մխիթարյանի պարագայում սա առաջին, բայց վերջին աշխատությունը չէ, վստահ է, որ ինչ-որ օր սա վերափոխվելու է գիտական աշխատանքի։ 

Արմեն Մինասյանն ասաց, որ մեծ ցանկություն ունեն այն հասու դարձնել նաև օտարալեզու լսարանին։ 

Գիրքը «Պրոֆիլ» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայացք» մատենաշարի շրջանակներում, որը կյանքի են կոչում՝ համագործակցելով «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի հետ։

Հովանավորն է «Լույս» հիմնադրամը։ 

Արմեն Մինասյանը երախագիտություն հայտնեց հիմնադրամին. «Իսկապես այդ ինստիտուտն իր առաքելությանը հավատարիմ նման նախաձեռնություններին շատ ջերմ կերպով աջակցություն է ցուցաբերում։ Մեր առաջին շփման արդյունքում ոչ միայն պատրաստակամություն է եղել աջակցել, այլև խրախուսանք, որ որևէ եղանակով այս գործունությունը շարունակենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:39
Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
«Մեր ամենակարևոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը և նպատակի սահմանումն ու նրան հասնելը»,- Երևանում տարբեր բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
15:25
Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց  Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Աղբյուր` Panorama.am
14:05
Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները, շրջելով բուհերով, այս պահին հասել են միրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում են։ Անցորդները...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է «Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին։ Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
«ՀյաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
«Տարիներ շարունակ շարունակվող նվաստացումը, հայրենիքի կորուստը, արյունը, որ հեղվեց ու դեռ էլի կհեղվի, եթե այս ռեժիմը մնա իշխանությանը......
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
12:59 10/05/2024

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}