Մշակույթ 17:47 25/01/2023

«Ուրիշ Սարյան»՝ «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսի եռալեզու կատալոգում

Հայաստանի Ազգային պատկերասրահը լույս է ընծայել «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսի եռալեզու կատալոգը: Այն ամփոփում է շուրջ 90 գրքային բարձրարժեք նկարազարդումներ, անվանի գրողների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներ, որոնք ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և բնագրային մեջբերումներով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահում «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» լայնածավալ ցուցահանդեսը բացվել է 2022 թվականի նոյեմբերին։ Ցուցահանդեսը պետք է գործեր  մինչև դեկտեմբերի 18-ը, սակայն այցելուների մեծ հոսքով պայմանավորված այն կշարունակվի մինչև ապրիլ։ Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանը, Սեդա Խանջյանը։

Ցուցահանդեսում ներկայացված են Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Միքայել Նալբանդյանի, Միխայիլ Լերմոնտովի, Վալերի Բրյուսովի և այլ հայտնի դասականների գրական երկերի պատկերազարդումները: Առանձին սրահներում ցուցադրվում են հայկական հեքիաթների նկարազարդումները, որոնց անկրկնելի մոտիվները այցելուներին տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ, ինչպես նաև համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները:

Ցուցադրությունն ամբողջացնում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի ֆոնդերից գրաֆիկական թերթերն ու գրքերը:

Գրքի շնորհանդեսին Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը պարզապես ցուցահանդես չէ, այլ հսկայական գիտահետազոտական աշխատանք է տարվել. «Համադրողները մեծ աշխատանք են իրականացրել, բացահայտումներ, ճշգրտումներ են արել։ Հետևաբար, սա որոշակիորեն կարող ենք կոչել հենց գիտական կատալոգ»։

Նա նշեց, որ ցուցահանդեսում, կատալոգում լրիվ «ուրիշ Սարյան է», այն Սարյանը չէ, որին այցելուներ սովոր են տեսել, որին մեծ մասը ճանաչում են՝ արևոտ լեռների, սարերի, ձորերի, Հայաստանի Սարյան։

«Բացարձակ այլ Սարյան է։ Մեր այցելուները, հատկապես արտասահմանցի, զարմանում են, որ Սարյանն այսպիսին կարող է լինել։ Իրական բացահայտում է»,- ասաց Մ.Հակոբյանը։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը նախ մեջբերում արեց Սարյանի խոսքերից՝ «եթե ցուցահանդեսը չի ունենում կատալոգ, ապա այն մոռացվում է և չի մնում պատմության մեջ», ապա հավելեց. «Ուրեմն մենք ներկա ենք շատ կարևոր հանգամանքի, որ կա այս հրաշալի կատալոգը»։

«Իհարկե, գրատպության այն մակարդակը, որն ապահովեց թե իր անհատականությամբ հրաշալի Եղիշե Չարենցը, թե նրան աջակցող, նրա խանդավառությամբ վարակված հրաշալի նկարիչները, որոնք գրքեր էին հրատարակում հենց այն շրջանում, երբ Չարենցը ղեկավարում էր Հայպետհրատի գեղարվեստական բաժինը, այլևս նման եզակի երևույթ մենք չունեցանք։ Ունենք չարենցյան գիրք հասկացողություն, որը շատ կարևոր է։ Փաստորեն նաև այդ համագործակցության արգասիք է այս կատալոգը, ցուցահանդեսը»,- ասաց Ռ.Սարյանը։

Ազգային պատկերասրահի  հայկական գեղանկարչության բաժնի վարիչ, համադրող Հայկուհի Սահակյանն ասաց, որ Սարյանը թեև իր ողջ  գործունեության ընթացքում շեշտել է, որ չի սիրում գրքարվեստով զբաղվել, քանի որ բավական աշխատատար է, իր տարերքը հաստոցային գեղանկարչություն է, սակայն դեռևս Ռուսաստանում ապրելու տարիներն Սարյանն արդեն բավական փորձ ուներ գրքային ձևավորման ասպարեզում և 1921 թվականին, Հայաստանում բնակության հաստատելով, Եղիշե Չարենցի մեծ ջանքերի շնորհիվ ներգրավում է հայկական գրահրատարակչական ոլորտ, բեղուն գործունեություն է ծավալում, ինչի արդյունքում ունենք հարուստ ժառանգություն։

«Եթե ընդհանրական հայացք ենք գցում Սարյանի գործունեության վրա, նրա նկարազարդումներում գերակշռում են այն գրողների ստեղծագործությունները, որոնց հետ Սարյանը մտերիմ է եղել, շփվել է՝ Վահան Թոթովենց, Գուրգեն Մահարի, Մարիետա Շահինյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, ստեղծել է նրանց դիմանկարները, գրքային նկարազարդումներում էլ, կարծես, իր պրիզմայի միջով է անցկացրել՝ այնտեղ դնելով նաև իր անձնական վերաբերմունքը, հույզերը, ընկալումները։

Կան մի քանի բացառություն՝ Ֆիրդուսին, Միքայել Նալբանդյանը, որն իր համերկրացին էր, Նոր Նախիջանից էին։ Վարպետը շատ ընդհանրություններ ուներ Նալբանդյանի հետ թե իր ազատասիրական գաղափարներով, թե իր անսպառ ստեղծագործելու լիցքով»,- ասաց Հ. Սահակյանը։

Նա նշեց, որ ինչպես հաստոցային գեղանկարչությունում, գրքային նկարազարդումներում էլ զգացվում է Սարյանի՝ բնության հանդեպ սերը, հայրենիքի ընկալումը. «Գրքի փոքր թերթի դաշտում նա փորձել է  խտացնել, ներկայացնել Հայաստանն ամբողջապես, Հայաստանի համայնապատկերը  ստեղծել, ինչը տեսնում ենք նաև նրա կտավներում, պետական թատրոնի համար ստեղծված վարագույրում։

Սարյանի  այդ բնափիլիսոփայական հայացքները դրսևորվել են նաև գրքային նկարարազարդումների նմուշներում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}