Իրավունք 16:58 30/01/2023 Հայաստան

Վարդևանյան. Արամ Գասպարյանը վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու

«Եթե վերջին հինգ տարվա կտրվածքով նայենք, ապա Արամ Գասպարյանը ամենամեղմ քրեական հետապնդման տիրույթում է հոդվածների տեսանկյունից, բայց ամենաինտենսիվ միջամտության տիրույթում է կալանավորման ժամկետի տեսանկյունից»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստում հայտարարեց ՍԴ3/0150/01/21 դատական գործով ամբաստանյալ Արամ Գասպարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծեց՝ Արամ Գասպարյանը 530 օր է՝ կալանավորված է։

«Այսօր ես նրան ասում եմ, որ կարծես վերջին տարիների քրեական հետապնդումների բացառիկ ռեկորդակիր է դառնալու։ Դատարանը նշեց, որ մի քանի նիստեր չեն կայացել, ունենք իրավիճակ, երբ Արամ Գասպարյանի ազատության հարցը լսվել է 2022 թվականի հուլիս ամսին, որից հետո լսվում է 2023 թվականի հունվարի 30-ին»,-ասաց պաշտպանը։

Վարդևանյանը նկատեց, որ անձի ազատության հարցը պետք է քննարկվի առնվազնը երեք ամիսը մեկ՝ անկախ այն հանգամանքից պաշտպանները կգա՞ն, թե՞ ոչ, դա նախաքննական մարմնի, դատարանի խնդիրն է։

«Երբ ես ներգրավվեցի Արամ Գասպարյանի պաշտպան, առաջին խոսկացությունը, որ ունեցել եմ նրա հարազատների հետ նրա առողջական տագնապալի վիճակի մասին է։ Տագնապալի։ Խոսում ենք 1973 թ. ծնված, արցախյան երեք պատերազմների մասնակցած, ԱԱԾ սպայի կոչումը վայելող գնդապետի մասին։ Լավ, ի՞նչ է եղել նրա առողջական վիճակին։ Նա ունի ոտքի լրջագույն խնդիր»,-ասաց Վարդևանյանը։

Պաշտպանը հիշեցրեց, որ այս գործի շրջանակում Գասպարյանի խափանման միջոցը փոխվել է դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ, ինչից հետո դատավորը կալանավերվել, ապա ազատ է արձակվել, ավելի քան 30 օր ազատության մեջ մնալուց  հետո կրկին կալանավորվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, ինչը, Վարդևանյանի խոսքով, բնավ զարմանալի չէ։

«Բայց ի՞նչ էր արել Գասպարյանն այդ ընթացքում։ Գնացել էր վիրահատության։ Վիրահատվում է, հետո կալանավորվում է։ Քրեական վերաքննիչ դատարանում սայլակով է եղել։ Բայց քավ լիցի, Արմեն Դանիելյանը որոշում է կալանավորել, ինչպես բոլոր դեպքերում»,-ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով, եթե Գասպարյանի գործով լիներ դատավճիռ, ապա Գասպարյանը 530 օր անազատության մեջ մնալուց հետո կարող էր պայմանական վացաժամկետ ազատ արձակվել։

«Եկել ենք մի աբսուրդ իրավիճակի։ Ես ուզում եմ հասկանակ, որ մի դատարանը 20 տարի ԱԱԾ-ում ծառայության փորձ ունեցող, նախկինում որևէ կերպ չարատավորված մարդուն, երեք պատերազմի մասնակցած,  խնամքին անչափահաս երեխա ունեցող, մշտական բնակության վայր ունեցող մարդուն պետք է ասեր՝ չէ, պայմանականով չես կարող դուրս գալ»,-ընդգծեց պաշտպանը՝ դատարանին ներկայացնելով  բուժկենտրոնի կողմից տրամադրած քաղվածք, որ Գասպարյանն ունի կրկնակի վիրահատության կարիք։

Վարդևանյանն ասաց՝ խափանման միջոցն ունի քննությանը չխոչընդոտելու նպատակ, ոչ թե առողջությունը քայքայելու, խոշտանգելու նպատակ։ 

Մեղադրող կողմն ասաց՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը հիմնավոր չէ, այն ենթակա է մերժման։

Արամ Գասպարյանի վատ ինքնազգացողության հետևանքով հայտարարվեց տասը րոպե ընդմիջում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ն առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել
Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայմանը և վերականգնման 7 էսքիզային նախագծեր
ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը: Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են պատմության և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան
«Փաստորեն ՔՊ խմբակցությունն իր քաղաքական կապրիզի պատճառով այդ մարդկանց փորձում է զրկել այդ գործով հնարավոր հաջողությունից»:
Աղբյուր` Panorama.am
16:41
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՖԱՖ-ի անդամները դիմավորել են ազգային հավաքականի նորեկներին
ՖԱՖ-ի անդամները վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային հավաքականի նորեկներին։ «Մարտի...
Աղբյուր` Panorama.am
16:02
Ջրի հետ կապված ճգնաժամը վտանգում է 190 միլիոն երեխաների կյանքը. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի Ջրի համաժողովին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հրատապ ներդրումներ կատարել հօգուտ ջրային ոլորտի և սանիտարահիգիենիկ ծառայությունների:...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ա. Միրզոյան. Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերը
«Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար»,-ասել է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աշոտյան. Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո...
Աղբյուր` Panorama.am
15:31
Սովետ է մեզ մոտ, միջնադար. Նիկոլայ Ծատուրյանը՝ ներկայացումն արգելելու մասին
«Քաղաքական ենթատեքստն ինձ չի հետաքրքրում։ Տվյալ դեպքում ես այդ արտահայտությունները մեր բեմից չեմ ընդունում»։
Աղբյուր` Panorama.am
15:13
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}