Հասարակություն 09:51 30/01/2023 Հայաստան

Սկսվում է Առաջավորաց պահքը

Այսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը։

Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր: Qahana.am-ի հաղորդմամբ, առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս.  Գրիգոր Լուսավորիչը  նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության: Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:Իսկ ինչո՞ւ ենք հինգ  օր պահք  պահում։

Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության և պահքի մեջ եղան 5 օր:Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո:

Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։

Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:30
«Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել
Քաղաքացի Հակոբ Բերբերյանը, ում «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին, ազատ են արձակել։ ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր կողմից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը. ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
15:52
Քաղաքացուն «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստիեն Վարդանյանը գրում է. «Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկում
Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն. Վարուժան Գեղամյան
«Էնպես որ մի՛ սրտնեղե՛ք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանական խմբավորման ղեկավարը երեկ Էրդողանի ու Ալիևի առաջ կռացած ու կքած վիճակում ծիծաղում էր»։
Աղբյուր` Panorama.am
11:29
Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի. ՔԿ
Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու  օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք. Իրավապաշտպան
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.  «Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած,...
Աղբյուր` Panorama.am
11:02
Քաղաքացուն հարվածած, գետնին գցած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է  ներկայացրել Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. «Քաղաքացու և...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ոստիկանը Սարյան փողոցում հարվածում ու գետնին է գցում քաղաքացուն
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Օրվա իշխանության կողմից հանցավոր նպատակներով օգտագործվելու արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
00:19
Չավուշօղլուն և Աքարն այլևս նախարարներ չեն
Հուլիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։...
Աղբյուր` Panorama.am
00:02
Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ հանդիպում են ունեցել Անկարայում
Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը «ոտքի...
Աղբյուր` Panorama.am
22:33
«Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.  «Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի։ Հայաստանի «վարչապետը»...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մաս է
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Այս մասին արդեն խոսել եմ. պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
21:23
ՏԱՍՍ.Էրդողանը երդմնակալության ժամանակ հարգարժան հյուրերի թվում չի հիշատակել Փաշինյանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը չդիմեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկում էր երդմնակալության արարողությանը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
 Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը՝ հունիսի 4-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված:
Աղբյուր` Panorama.am
19:45
Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2023 թվականի մայիսի 18-ին «Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում, Փաշինյանը՝ երկրորդ
Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես են Էրդողանն ու տիկինը ողջունում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Նոտր Դամի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են օրիգինալ նյութեր և տեխնոլոգիաներ
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են այն նյութերն ու տեխնոլոգիաները, որոնք գոյություն են ունեցել ութ հարյուր տարի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Մատենադարանի թանգարանային մասում այցելուների սպասարկման ժամերն են՝ 10։00-17։50
Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Մաշտոցյան Մատենադարանի Թանգարանային մասում  այցելուների սպասարկման ժամերը սահմանվում են՝ 10։00-17։50,...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ներկայացվել է երեք մթերք, որոնք արգելափակում են քաղցկեղի բջիջների աճը
Էժան ապրանքների ցանկը, որոնք կարող են օգնել դադարեցնել քաղցկեղի բջիջների վերարտադրությունը, կազմել է ուռուցքաբան Իվան Կարասևը, ոորով կիսվել է իր...
Աղբյուր` Panorama.am
18:45
41-ամյա Իբրահիմովիչն ասել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել
«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի մտածում իր պրոֆեսիոնալ կարիերայի՝ մոտալուտ ավարտի մասին:...
Աղբյուր` Panorama.am
18:30
Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը
«Նավը փոթորկոտ ծովում» հազվագյուտ ստեղծագործությունն վաճառվել է 3 245 000 ռուբլով։
Աղբյուր` Panorama.am
18:15
Եգիպտոսում ավազամրրիկը 4 մարդու կյանք է խլել
Եգիպտոսում ավազամրրիկի հետևանքով մահացել է չորս մարդ, հինգը վիրավորվել են։ Կահիրեի երկինքը նարնջագույն է դարձել։ Այս մասին գրում է MIR 24-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին Արարատյան շաբաթն այս տարի կնշի հունիսի 5-11-ը 301թ.-ի պատմական իրադարձություններն են ընկած Արարատյան շաբաթվա...
Աղբյուր` Panorama.am
17:54
Windows-ին զրկել են հանրահայտ ֆունկցիայից
Ամերիկյան Microsoft ընկերությունը դադարեցնում է Windows օպերացիոն համակարգերում հանրահայտ գործառույթի՝ ձայնային օգնական Cortana-ի աջակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:43
Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողներին չեն հավատարմագրել Միջազգային տնտեսական ֆորումին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ «ոչ բարեկամ» երկրների լրագրողները հավատարմագրված չեն Սանկտ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Փաշինյանը Թուրքիայում է
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
17:30
Եգիպտական բանակը հաստատել է Իսրայելի սահմանի մոտ սահմանապահի զոհվելու փաստը,Իսրայելի զոհերն 3-ն են
Շաբաթ օրը Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել։ Եգիպտոսի բանակի ներկայացուցչի խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք
16:26 03/06/2023

Սոս Հակոբյան. Կա սեփական, կենսական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}