Պակիստանում մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» զորավարժությունները
Քաղաքական
20:29 31/01/2023
Տարածաշրջան

Պակիստանում մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» զորավարժությունները

Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։

Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, որի հաղորդմամբ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։

Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։

Placeholder