«Հրապարակ». Արայիկ Հարությունյանը կրկին արցախցիների հետ փակ հանդիպման ժամանակ հեռահար հակադրվել է պետնախարարին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին շրջայց է կատարում Արցախի համայնքներով, պատմում են, որ պետնախարարի այցը հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։
Մի կողմից, Վարդանյանը հուսադրել է նրանց՝ ասելով, որ բլոկադայի հետևանքով առաջացած բարդ իրավիճակը, ըստ ամենայնի, կձգվի մինչև մարտ-ապրիլ, երբ սկսվի ձնհալը, և ջրի ու հոսանքի խնդիր այլևս չի լինի։ Մյուս կողմից, ահաբեկել է մարդկանց՝ չբացառելով այդ շրջանում ռազմական բախումը։ Վարդանյանն ասել է, որ եթե մինչև ապրիլ դիմանանք, ապա դրանից հետո ավելի թեթև է լինելու, իսկ երբ հետաքրքրվել են Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման մասին, պետնախարարը ոչինչ չի բացառել՝ ասելով, որ պետք է պայքարել, թե ինչպես՝ չի մանրամասնել։
Փոխարենը կիրակի օրը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին արցախցիների հետ փակ հանդիպման ժամանակ հեռահար հակադրվել է պետնախարարին՝ ասելով, որ չնայած Արցախում այս պահին ավելի շատ զենք կա, քան Հայաստանում, բայց պետք է հնարավորինս խուսափել պատերազմից և գնալ Ադրբեջանի հետ երկխոսելու ճանապարհով, հակառակ դեպքում պատերազմը կլինի Արցախի ու արցախցիների վերջը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան