Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին գազալցակայանի պայթունի հետևանքով տուժել է 3 մարդ
Հասարակություն
10:04 31/01/2023
Հայաստան

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին գազալցակայանի պայթունի հետևանքով տուժել է 3 մարդ

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։

 

Placeholder
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին գազալցակայանի պայթունի հետևանքով տուժել է 3 մարդ