Բայդենն ասել է, որ պետք է վախենալ ոչ թե միջուկային պատերազմից, այլ կլիմայական փոփոխություններից
Քաղաքական
10:26 01/02/2023
Աշխարհ

Բայդենն ասել է, որ պետք է վախենալ ոչ թե միջուկային պատերազմից, այլ կլիմայական փոփոխություններից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն ավելի վտանգավոր է մարդկության համար, քան միջուկային զենքը։

«Սա մարդկության հիմնական էկզիստենցիալ սպառնալիքն է, որին մենք երբևէ բախվել ենք, ներառյալ միջուկային զենքը»,-«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ Բայդենի խոսքերը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Բայդենը կլիմայի փոփոխության թեման բարձրացրել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի միջոցառման ժամանակ։

Placeholder
Բայդենն ասել է, որ պետք է վախենալ ոչ թե միջուկային պատերազմից, այլ կլիմայական փոփոխություններից