Քաղաքական 10:17 01/02/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ

Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի  հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։

Ահա հատվածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.

Հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցումերմանը, ասաց. «Ադրբեջանն ունի խնդրահարույց հարևաններ, հատկապես Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը հյուսիսում և Այաթոլլա Ալի Խամենեիի Իրանը հարավում: Այդուհանդերձ, նրա գլխավոր պատմական թշնամին մեկ այլ հարևան է՝ Հայաստանը, քրիստոնյա մեծամասնություն ունեցող մի երկիր, որը բախվել է Ադրբեջանի հետ երկու խոշոր պատերազմներում՝ պատճառելով հազարավոր զոհեր: 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում Ռուսաստանի աջակցությամբ [առաջին սուտը] Հայաստանին հաջողվեց սահմանային գոտում գրավել 10 հազար քառակուսի կիլոմետր` Լիբանանի տարածքի չափ։ Պաշտոնական նպատակը բուֆերային գոտի ստեղծելն էր։ Ադրբեջանի համար 2020 թվականը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթանակի տարի էր։ Նախագահ Իլհամ Ալիևի բանակը վերանվաճեց հայերի կողմից գրավված բոլոր տարածքները [երկրորդ սուտը], սակայն պարզվեց, որ տասնյակ գյուղեր և փոքր քաղաքներ ամբողջությամբ ավերված են և ականապատված [երրորդ սուտը]։ Այդպես էր Խոդաֆարինի շրջանում՝ Իրանի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ Արաքս գետի ափին։ Այս համատեքստում, Իրանը աջակցեց Հայաստանին [չորրորդ սուտը], իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին»։

Լրագրողը հարցազրույց ունեցավ Ադրբեջանի կրոնական հարցերի նախարար Մուբարաք Քուրբանլիի հետ, որն ասաց. «Հայաստանը գրավել է մեր հողերը [հինգերորդ սուտը]։ Անցյալ պատերազմում նրանց հաղթելու համար մեր բանակից հսկայական հերոսական ջանքեր պահանջվեցին։ Ադրբեջանական ժողովուրդը գիտի, որ այս պատերազմի ժամանակ Իրանը եղել է Հայաստանի կողքին [վեցերորդ սուտը]։ Այսպիսով, դուք կարող եք հասկանալ այս տհաճ զգացմունքները ոչ թե ժողովրդի, այլ իրանական վարչակարգի նկատմամբ... Իրանը նախատում է Իսրայելին, կարծես թե ուղղափառ իսլամ տեսանկյունից: Բայց որտե՞ղ էր Իրանը 30 տարի, երբ Հայաստանը, խախտելով բոլոր միջազգային օրենքները [յոթերորդ սուտը], գրավեց ադրբեջանական հողերը, այդ թվում՝ Իրանի սահմանը։ Ինչո՞ւ էր Իրանը լռում այն ժամանակ» [ութերորդ սուտը]։

Հաղորդավարը շարունակեց. «Վերջապես հրադադարը ձեռք բերվեց Վլադիմիր Պուտինի ջանքերով: Բաքվում ազատագրման տոնակատարության ժամանակ բանակը ցուցադրեց Իսրայելից ձեռք բերված հարձակողական անօդաչու սարքերը, որոնք մեծ կորուստներ պատճառեցին հայկական ուժերին [հայերի սպանության մասին ամոթալի պարծենկոտություն]: Բաքվի կառավարության ազդեցիկ մարդկանցից մեկը Հիքմեթ Հաջիևն է՝ նախագահ Ալիևի գլխավոր խորհրդականը և նրա արտաքին քաղաքականության  ռազմագետը։ Նա հայտարարեց, որ Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը և հրապարակեց լուրեր, որոնք զայրացրեցին Թեհրանին»։ Հաջիևն ասաց. «Ադրբեջանի նախագահը և Ազգային խորհրդարանը որոշում են կայացրել Իսրայելում Ադրբեջանի Հանրապետության լիարժեք դեսպանություն բացելու մասին, և Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացմամբ կկարողանանք նոր մակարդակի հասցնել Իսրայել-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը»։ [Հաջիևը չի նշել, որ նախագահ Ալիևը՝ Իսլամական պետությունների արձագանքից վախենալով,  Ադրբեջանը Թել Ավիվում դեսպանություն բացեց միայն 2022 թվականին՝ գրեթե 30 տարի անց այն բանից հետո, երբ Իսրայելը բացել էր իր դեսպանատունը Բաքվում 1993 թվականին: Ապա, իսլամական պետությունների բացասական արձագանքը մեղմելու համար, Ադրբեջանը բացեց իր ներկայացուցչական գրասենյակը Ռամալայում, Արևմտյան ափին]:

Լրագրողն այնուհետև հավելեց. «Որքան սերտ են Բաքվի և Երուսաղեմի ռազմավարական հարաբերությունները, այնքան Թեհրանը սպառնում է երկու երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակած տեսանյութում հստակ սահմանվում էր, որ Երուսաղեմի Ալ-Աքսա սուրբ մզկիթ տանող ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաքով։ Առաջին անգամ է, որ Թեհրանը սպառնում է երկու երկրներին՝ ասելով, որ «դուք փորում եք ձեր գերեզմանները։

Ցանկացած ոք, ով մարտահրավեր կնետի Իրանին, կկործանվի»:  Թեհրանը նաև հարձակվում է Իսրայելի նոր արաբ գործընկերների վրա, որոնք պաշտպանում են Աբրահամի համաձայնագրերը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Մարոկկո և նույնիսկ Սաուդյան Արաբիա... Սա աշխարհի ամենապայթյունավտանգ սահմանն է։ Այս կողմից մենք գտնվում ենք Ադրբեջանում, որը աշխարհիկ մահմեդական երկիր է, Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, և այնտեղ մենք կարող ենք տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը, որը ԱՄՆ-ը և Իսրայելը համարում է որպես «մեծ սատանա և փոքր սատանա»: Ըստ Իրանի՝ Երուսաղեմի ճանապարհն անցնում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվով։ 2022 թվականի հոկտեմբերին Իրանի բանակը որոշեց ահաբեկման գործողություն սկսել Ադրբեջանի դեմ՝ հյուսիսային հարևանին մեղադրելով Իսրայելի գործակալ լինելու մեջ։ Հազարավոր իրանցի զինվորներ տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով և ռազմական բեռնատարներով անցան Արաքս գետը երկու պետությունների սահմանին։ Իրանական բանակը նաև հարյուրավոր դեսանտայիններ իջեցրեց սահմանային շրջանում։ Առկա էին ռազմական զորավարժությունների տասնյակ տեսանյութեր, որոնք կրկին ու կրկին ցույց էին տալիս նրանց հրթիռների թիրախը՝ Հրեական պետության Դավթի աստղը: Թեհրանը մատնանշում է Բաքվի և Երուսաղեմի միջև աճող կապերը»: Այնուհետև ցուցադրվում է մի տեսանյութ, որտեղ իրանցի գեներալն ասում է. «Մենք շրջվում ենք Արաքս գետի հատման վայրում՝ Ադրբեջանի հետ սահմանին, որպեսզի մեզ լուրջ վերաբերվեն։ Մենք չենք ընդունում մեր հարևանությամբ սիոնիստների ներկայությունը»։

i24NEWS-ի հաղորդումը շարունակեց. «Զորավարժությունների մեծ մասը տեղի է ունեցել գետի իրանական կողմում, սակայն երբեմն եղել են օդային և ցամաքային ներթափանցումներ Ադրբեջանի տարածք: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է իրանցի գեներալներին թվիթերյան գրառմամբ, որը զայրացրել է Թեհրանին՝ մի լուսանկար, որտեղ Ադրբեջանի ղեկավարը գրկախառնված է իսրայելական Harop տիպի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հետ։ Ադրբեջանը SkyStriker և LORA անօդաչու սարքերը գնել է իսրայելական Elbit և Israel Aerospace Industries ընկերություններից»:

Այնուհետև լրագրողը հարցազրույց է վարել իսրայելցի նախկին նախարար Էֆրայիմ Սնեհի հետ, որը ներկայացվում է որպես «Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքի ճարտարապետ»: Նա ասաց. «Ես գիտակցում էի բարեկամ Ադրբեջանի կարևորությունը՝ նկատի ունենալով Իրանին շատ մոտ լինելը և այն փաստը, որ Իրանի մեծ մասը ադրբեջանական է [իններորդ սուտը]։ Կարծում էի, որ սա այն դեպքն է, որ մենք պետք է հաստատենք ամուր, առողջ կամուրջ Իսրայելի և Ադրբեջանի միջև... Ադրբեջանական ժողովուրդը մեծ դեր է ունեցել նացիստական Գերմանիայի դեմ մղվող պայքարում: «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ Հիտլերի դեմ պատերազմի դուրս ելած հարյուր հազարավոր ադրբեջանցիներ տուն չվերադարձան։ Նրանք ընկան Եվրոպայի և Գերմանիայի մարտադաշտում։ Եվ սա այնպիսի բան է, որը հրեան երբեք չի կարող մոռանալ: Մենք միշտ երախտապարտ ենք Ադրբեջանին՝ նացիստների պարտության մեջ ունեցած ավանդի համար»։ [Տասներորդ սուտը։ Կարծես, Իսրայելի նախարարը տեղյակ չէ, որ 70 հազար ադրբեջանցիներ կռվել են հանուն նացիստական Գերմանիայի, որոնք մասնակցել են Վարշավայի ապստամբության ճնշմանը։ Հիտլերն այդ ադրբեջանցիներին անվանել է իր վստահելի դաշնակիցները]։
Հաղորդավարը շարունակեց. «700 կիլոմետրանոց սահմանով մեր ճամփորդության ընթացքում մենք տեսանք, որ իսրայելական այլ տեխնոլոգիաներ են օգտագործվում իրանական կողմը հսկելու համար, օրինակ՝ բարձր ճշգրտության տեսախցիկներ և շատ արդիական էլեկտրոնային սենսորներ: Մի քանի աղբյուրների համաձայն՝ այս համակարգերն աջակցում են հատուկ ստորաբաժանումների և իսրայելական գաղտնի գործակալների կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներթափանցում են Իրան՝ պայքարելու նրա միջուկային նախագծերի դեմ։ Ըստ միջազգային մամուլի՝ դա նուրբ վիրաբուժական պայքար է։ Իսրայելը մշտապես պահում է իր ռազմաօդային ուժերի օդաչուներին Ադրբեջանում, ինչպես նաև մի քանի F-35  [ԱՄՆ] կործանիչներ՝ հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները, որոնք համարվում են մոլորակի ամենաարդիական ինքնաթիռները: Իրանական զորավարժություններից հետո F-35-ը, ըստ երևույթին, ներթափանցեց Իրանի օդային տարածք՝ գնահատելու իր հակաօդային համակարգի արդյունավետությունը»: [Եթե դա ճիշտ է, ուրեմն սա հստակ խոստովանություն է, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ-ի հետ F-35-ներն այլ երկրի չփոխանցելու իր պայմանավորվածությունը]։

[Մաս 1. շարունակությունը՝ հաջորդ շաբաթ]

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
«Հետք». Թթվասերի 10 նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, դրանք անվտանգ չեն
Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում,...
Աղբյուր` Panorama.am
20:54
Իշխանություն, որն արձանագրում է, և հանրություն, որը շարունակում է հանգիստ ապրել․ Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ ««Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և´ Հայաստանի,...
Աղբյուր` Panorama.am
20:45
Կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ․ Ալեքսանդր Ազարյան
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Բարձրագույն  դատական խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թե ինչքան դատարկ և անասելիք էր Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Կառավարական ոհմակին ուղղված ակնհայտորեն սարքած հարցերի շարանի մեջ Արարատ Միրզոյանին բաժին էր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ստեղծված իրավիճակում իր կեցվածքն ու դիրքավորումը կարևոր են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն...
Աղբյուր` Panorama.am
20:24
Պետք է հերթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի աչքը մտցնել․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրում է․ «Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, նկատի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին պարտավորեցրել են 5 մլն եվրո փոխհատուցում վճարել
Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:...
Աղբյուր` Panorama.am
20:04
ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին,կան տուժածներ
Մարտի 22-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալվել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդներ
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․ «Արմավիրում կասեցվել է ավազի լվացմամբ զբաղվող ընկերության ապօրինությունը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԵԽԽՎ համազեկուցողները Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք խումբ ուղարկել Արցախ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ԳԵՈ)...
Աղբյուր` Panorama.am
19:13
«Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնար հայկական լրատվամիջոցների վրա. ԶԼՄ-ների ղեկավարներ
Վրաստանի քաղաքացիական հասարակությունը մարտի սկզբին բազմահազարանոց բողոքի ակցիաներ նախաձեռնեց ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին»...
Աղբյուր` Panorama.am
18:58
«Տելեգրամ»-ում նորից սկսվել է մեծ ապատեղեկատվության ալիք․ Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Հայրենակիցներ, քանի որ «Տելեգրամ»-ում նորից սկսվել է մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փորձագետ. Սի Ցզինպինը Ռուսաստան է այցելել աշխարհի հանդեպ պատասխանատվության զգացումով
Չինաստանը հատկապես սպասում է, որ Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն լինի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստան է եկել պատմական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Գորայք-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:21
Փարիզի ամառային օլիմպիական խաղերին հնարավորինս քիչ ջահեր կօգտագործվեն՝ պահպանելով շրջակա միջավայրը
2024թ. Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են հնարավորինս քիչ ջահեր օգտագործել ավանդական փոխանցավազքի ժամանակ ՝ ելնելով...
Աղբյուր` Panorama.am
18:11
Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։...
Աղբյուր` Panorama.am
18:10
2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա․ թուրք պրոֆեսոր
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են...
Աղբյուր` Panorama.am
18:05
Սուր հռետորաբանության պայմաններում նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ իսկապես կան. Արարատ Միրզոյան
«Վլադիմիր Վարդանյանը հենց նոր հայտնեց, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ծխելը դադարեցնելու արդյունքները
Առողջապահության նախարարությունը մի քանի կետով ներկայացրել է, թե  ծխելը դադարեցնելուց հետո ինչպիսի ադյունքներ կարող են գրանցել.  ....
Աղբյուր` Panorama.am
17:41
Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվա ատարած այցն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը գնահատում է կառուցողական և անկեղծ։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
Ամերիկյան առաջատար պարբերականներից «Bloomberg»-ը Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին հոդվածում նշում է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում. Արարատ Միրզոյան
«Անկեղծ ասած, մի փոքր զարմացած եմ, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ ԵՄ-ի առաքելությունը, որովհետև նրա մանդատը հստակ ամրագրված է...
Աղբյուր` Panorama.am
17:16
Արմեն Գրիգորյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր
Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: ԱԽ գրասենյակից...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ադրբեջանում ավելի է սրվել հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել. Արարատ Միրզոյան
«Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, մյուս կողմից մենք տեսնում...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վրաստանի խորհրդարանում պատգամավորների ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում վիրավորել և խոսափողներ են նետել միմյանց վրա, երբ քննարկում էին ուսանողների համար պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
16:25
Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ  մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» գրքում ի մի են բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական ավանդույթները
Լույս է տեսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Կրիստալ» տեսակի թմրամիջոցը լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող է դառնալ
14:55 22/03/2023

«Կրիստալ» տեսակի թմրամիջոցը լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող է դառնալ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}