Չարենցավան, Ապարան քաղաքներում ձյուն է տեղում
Հասարակություն
08:14 01/02/2023

Չարենցավան, Ապարան քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Արմավիրի մարզում, Չարենցավան, Ապարան քաղաքներում, Աշտարակի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լանջիկ-Մաստարա, Գավառի տարածաշրջանի, Հրազդան և Ծաղկաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։
 

Placeholder
Չարենցավան, Ապարան քաղաքներում ձյուն է տեղում