Հայեցակարգ՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման նպատակով
«Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը կառավարության ծրագրով հաստատված ամենակարևոր առողջապահական բարեփոխումն է»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:
Նրա խոսքով ՝ տասնյակ տարիներ առողջության պահպանման և վերականգնման հասանելիությունը ապահովող նման համակարգի ներդրման մասին մշտապես խոսվել է, բայց գործնական քայլերն անընդհատ հետաձգվել են ավելի լավ ժամանակների համար:
«Օր առաջ այդ լավ ժամանակները մոտեցնելու համար մենք մի կողմից արել ենք հնարավորինը՝ դիմակայելու համավարակով և պատերազմով պայմանավորված ահռելի մարտահրավերներին, մյուս կողմից մոտ երկու տարի օգտագործել ենք Հայաստանի համար առավելագույնս օպտիմալ և իրատեսական ապահովագրական համակարգի մոդելի մշակման համար»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որի ժամանակ կամբողջացվի ծառայությունների փաթեթը, կհաստավեն դրանց գները, որոնք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտների որևէ տոկոսով այլ կունենան հաստատուն արժեք և կորոշվի պետության համաֆինանսավորման չափերը:
Նախարարը հայտնեց, որ 2025 թվականից թոշակառուները կընդգրկվեն ապահովագրական համակարգում:
Ավանեսյանը հավելեց, որ պարտադին բժշկական ապահովագրությունն ամբողջությամբ կներդրվի 2027 թվականից՝ մինչ այդ պահպանելով կամավոր ապահովագրման իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Խաչատրյանը Փաշինյանի փոխարեն թվարկեց 1 մլրդ 412 մլն դրամի բոլոր սուբվենցիոն ծրագերը
- ԵՄ դրամաշնորհային միջոցների մնացորդը կառավարությունը կուղղի անձանց էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերմանը
- Կառավարության այսօրվա նիստում վարժական եռամսյա հավաքներ անցկացնելու որոշում կընդունվի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր