Ինչպե՞ս է ԱԳՆ-ն պայքարում ուկրաինական հակահայ քարոզչության դեմ. 5 օրում «համապատասխան» աշխատանք
Քաղաքական
12:52 07/02/2023
Տարածաշրջան

Ինչպե՞ս է ԱԳՆ-ն պայքարում ուկրաինական հակահայ քարոզչության դեմ. 5 օրում «համապատասխան» աշխատանք

Ուկրաինական UNIAN խոշոր լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Գաննիցկիի ստորագրությամբ համանուն կայքում հունվարի 31-ի օրվա երկրորդ կեսին մի խիստ հակահայկական  ծավալուն հոդված էր հրապարակվել։

Այստեղ Հայաստանը ներկայացված է որպես Ադրբեջանի ագրեսիվ հարևան, որն «օկուպացրել է» է Ադրբեջանի տարածքները, իսկ Ադրբեջանն ու Ուկրաինան՝ «դժբախտության պահի եղբայրներ»։

Փետրվարի 1-ին Panorama.am-ը տեղեկատվություն ստանալու հարցում ուղղեց ԱԳՆ։ Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, խնդրեցին հարցը գրավոր ուղարկել։

Նախարարության պաշտոնական էլ. փոստին նման բովանդակությամբ հարցում ուղարկվեց.

«1.      Ուկրաինական Unian խոշոր լրատվամիջոցը, որը միշտ աշխատել  է պետության հետ,  նախօրեին հրապարակել է մի հոդված (https://www.unian.net/world/bratya-po-neschastyu-put-azerbaydzhana-po-kotoromu-idet-ukraina-12128244.html )՝ ստորագրված ԶԼՄ գլխավոր տնօրենի կողմից, որտեղ հայերին ներկայացնում է «օկուպանտ»։ Հրապարակումն ամբողջությամբ Հայաստանի դեմ է ու տարածում է  հակահայկական  տրամադրություններ։ Ինչպե՞ս է ԱԳՆ գնահատում նման հրապարակումները, հայտարարությունները։
2.      Ի՞նչ քայլեր է իրականացնում նախարարությունը հակահայկական քարոզչության դեմ, նման հրապարակումները, հայտարարությունները հետագայում կանխելու, ինչպես նաև նման քարոզչության հետևանքները հնարավորինս մեղմելու համար»։

Օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում ԱԳՆ-ն պատասխանեց.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ կենտրոնական ապարատը և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը իրենց իրավասությունների շրջանակում տանում են համապատասխան աշխատանքներ»։

Թե ինչ աշխատանքների մասին է խոսքը, նախարարությունից չեն մանրամասնել։ Ի դեպ,  ԱԳՆ-ն անպատասխան է թողել նաև առաջին հարցը։

 

Placeholder
Ինչպե՞ս է ԱԳՆ-ն պայքարում ուկրաինական հակահայ քարոզչության դեմ. 5 օրում «համապատասխան» աշխատանք