Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն հերոսի կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտը. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
14:55 07/02/2023
Հայաստան

Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն հերոսի կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտը. Ալեն Սիմոնյան

«Ես չեմ հասկանում  Ձեր հարցը, թե ի՞նչ է նշանակում «օպերացիա»»,-ճեպազրույցների սրահում լրագրողին ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Սեյրան Օհանյանի դեմ կատարվողն արդյոք նման չէ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացրած հայրենիքի հերոսից գող, թալանչի վերածելու օպերացիային :

Սիմոնյանը հայտնեց, որ իշխանություններն օպերացիաներ չեն իրականացնում:

«Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ասեմ, որ դատարանում գործ կա և ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանություններ անեմ, առավել ևս, որ Մանվել Գրիգորյանն ողջ չէ այլևս, իսկ ինչ վերաբերում է մնացածին՝ թե ինչ-որ մեկն ուսադիր ունի, կամ իրա փայատերերը ու հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել, այն չի նշանակում, որ օրենքի առաջ իրենք հավասար չեն: Բոլորս՝ այդ թվում դուք և ես հավասար ենք օրենքի առաջ»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ հերոսի գնահատականը պետք է ժողովուրդը տա, իսկ մանացածը ուռճացված և կենացների մակարդակի հասցված հարցեր են:

Լրագրողները հիշեցրեցին, որ գործող իշխանությունների կողմից հերոսի կուչում ստացած Անդրանիկ Փիլոյանը ներկայում բանտում են:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտ և հասկանանք, թե արդյոք մարդիկ, որոնց նկատմամբ դատավճիռ կլինի, իրենք պետք է շարունակեն մնալ հերոս, ես կարծում եմ, որ եթե օրինական դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,-պատասխանեց ԱԺ նախագահը: 
 

Placeholder
Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն հերոսի կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտը. Ալեն Սիմոնյան