Իրավունք 10:42 07/02/2023 Հայաստան

Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը։ Հարցերը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաև Օհանյանն ու Չարչյանը, ներկա չեն նիստին։

Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի կողմից երեք միջնորդություն է ներկայացվել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այժմ դրանցից մեկն են քննարկում։

Գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը  պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

«Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝  2022 թվականի նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 և 35 որոշումներով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանն են տրամադրվել Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 1,2 հա մակերեսով և նույն խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասերը: Դրանցից առաջինի՝ «Երասխ 1» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա, առկա են եղել զորամասի շտաբը՝ 252,8 քմ մակերեսով, զորանոցը՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարանը՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անցագրային կետերը, իսկ երկրորդի՝ «Երասխ 2» զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա՝ զորամասի շտաբը՝ 212,7 քմ մակերեսով և 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը:

Նախաքննության արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Սեյրան Մուշեղի Օհանյանը, 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ, ինչպես նաև իրավասու լինելով տալ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ հիմքով պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ (երկու դրվագ):

Սեյրան Օհանյանը, օգտագործելով նաև պաշտոնեական դիրքը, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք (երկու դրվագ):

Մասնավորապես՝

Սեյրան Օհանյանը, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ համաձայն որոնց արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերը կամ շինությունները, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 որոշումով Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքը՝ 1,2 հա մակերեսով հողամասը և դրա վրա առկա շինությունները:

Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից, որի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և ՊՆ զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առքուվաճառքի պայմանագիր:

Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող 2 մլն 664 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8 մլն 895 հազար 600 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 252,8 քմ մակերեսով, զորանոց՝ 366,4 քմ մակերեսով, ճաշարան՝ 186,9 քմ մակերեսով, 630,6 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկ, ակումբ, կաթսայատուն, սանհանգույց և հսկիչ անցագրային կետեր), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով, փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, սակայն պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ստորաբաժանումում՝ որպես սեփականություն, գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:
Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսի 13-ին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսի 16-ին, նշված անշարժ գույքը գրավադրել է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերությունում, վերջինից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար և այդ եղանակով օրինականացրել է նշված գումարի հանցավոր ծագումը:

Բացի այդ՝ Սեյրան Օհանյանը, կրկին խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել նաև Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի հուլիսի 11-ի 35 որոշմամբ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 2» տարածքը՝ 0,9 հա մակերեսով, և դրա վրա առկա շինությունները:

Նշված անշարժ գույքի օտարումն իրականացնելու համար 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բաժնի պետ Արմեն Հակոբյանին լիազորել է հանդես գալ Պաշտպանության նախարարության անունից: Լիազորագրի հիման վրա, չբացահայտելով իրական գնորդին, 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձ Նորայր Կարապետյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր:

Համաձայն այդ պայմանագրի՝ Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 1 մլն 998 հազար դրամ կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 5 մլն 583 հազար 400 դրամ կադաստրային արժեքով շինությունները (զորամասի շտաբ՝ 212,7 քմ մակերեսով, 782,2 քմ ընդհանուր մակերեսով շինություն, ծածկեր, ճաշարան, պահեստ, սանհանգույց), անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 2 մլն 500 հազար դրամով փաստացի վաճառվել է Արմեն Գևորգյանին: Սակայն նշված պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Նորայր Կարապետյանի անվամբ. այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը:

Այսպիսով՝ Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ))։

ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Մասնավորապես՝
1. Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով.
2. Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային թիվ 12010452 և 12058124 գործերի զննությամբ.
3. Արդարադատության նախարարության «Կենտրոն» նոտարական տարածքից առգրավված «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների և դրանց վրա առկա շենք-շինությունների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ.
4. դեպքի վայրի զննության արձանագրություններով, Կադաստրի կոմիտեից ստացված գրությամբ և դրան կից տեղեկանքով.
5. վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով:

Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց»։ 

Աննա Վարդապետյանը պատասխանելով Ալեն Սիմոնյանի հարցին՝ որևէ բացատրություն եղե՞լ է, ասաց. «Պետական շահի տեսանկյունից բացատրություն չի հնչել։ Հիմնական բացատրությունը, որպես իրավաբան ինձ հասկանալի է  այս սխեմայի մեջ, կայանում է նրանում, որ  երրորդ անձի անունով գույքը գրանցելը ի սկզբանե նպատակ է ունեցել թաքցնել իրական գնորդին, այսինքն ցույց չտալ, թե  ում է օտարվում տարածքը, հետագայում, իհարկե, բանկում գրավադրումն ու  շահառուին վերհանելը, ով ստացել է  բանկից գումար, մեզ հնարավորություն է տվել բացահայտել իրական սեփականատիրոջը։ Թույլ կտամ ինձ ասել՝ պետական շահի տեսանկյունից որևէ բացատրություն չի հնչել,  բացատրությունները խիստ անորոշ են, հատկապես որ Հողային օրենսգրքում տվյալ տարածքները չօտարել ուղիղ պահանջ կա։

Մենք տվյալ իրավիճակում կողմնորոշվել ենք բանակի լավագույն շահից ելնելով»։ 

Ալեն Սիմոնյանն արձագանեց. «Ժողովրդական լեզվով ասած՝ զորամասը վերածել են գումարի և բացատրություն չկա՝ ինչի համար է դա արվել»։

«Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա, այո»,- ասաց Աննա Վարդապետյանը։ 

Նա հայտնեց, որ բանկից մեկ հողատարածքի համար ստացել են մոտ 18 միլիոն դրամ։ Վարդապետյանն ասաց, որ տեղեկություն չունեն, թե այդ գումարն ինչի վրա են ծախսել, այդ մասով դեռ քննություն ունեն անելու արդեն Գրիգորի Խաչատուրովի մասով։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:56
Ախալքալաքի կարտոֆիլը կրկին պահեստում է մնում
Ախալքալաքի մունիցիպալիտետում կրկին արդիական է դարձել կարտոֆիլի իրացման հարցը։ Կարտոֆիլը չի վաճառվում, գնորդներ չկան, գինն ընկել է: Jnews-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Հյուսիսային Կիպրոսի հարցով բանակցություններում առաջընթաց է ակնկալում
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը ակնկալում է Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններից հետո առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
10:29
Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում:  ՌԴ ՊՆ հաղորդմամբ, զոհեր և վիրավորներ չեն եղել։...
Աղբյուր` Panorama.am
10:15
Գերմանիայի ԱԳ նախարարի ինքնաթիռը միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկին տեղափոխող կառավարական ինքնաթիռը միայն երկրորդ փորձից է կարողացել վայրէջք կատարել...
Աղբյուր` Panorama.am
10:06
Լոնդոնում հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները են կատարել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ
Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ...
Աղբյուր` Panorama.am
09:58
Իրանը պատրաստ է ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի
Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի...
Աղբյուր` Panorama.am
09:43
Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ
Աղբյուր` Panorama.am
09:35
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ՝ թվով 11-րդ փաթեթը ուղղված կլինի Մոսկվայի նկատմամբ արդեն իսկ ներդրված սահմանափակող միջոցների...
Աղբյուր` Panorama.am
09:26
Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ինչ լուրեր են պտտվում Արցախում Արթուր Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա». Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արևելյան մաքսատուն-վարչության ղեկավարին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.  ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». «Հրավեր առհասարակ չի եղել, թեև հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու». Տիրան Խաչատրյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:44
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
08:36
Մալաթիա փողոցում մեքենաներ են բախվել . վարորղներից մեկը հոսպիտալացվել է
Մարտի 23-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
08:25
Նոր երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում,։ «Ռիա Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
08:10
ԵՍ. 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այս խաղափուլում  հաղթեցին...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն  է տարածել ՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:25
ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Մարտի 23-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զավեշտ,թե՞ ողբերգություն․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Շատերի կողմից քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը․...
Աղբյուր` Panorama.am
20:01
Հրդեհ Երևանի Չեխովի փողոցում
Մարտի 23-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
«Քաղաքացիների կողմից ահազանգ ստացա առ այն, որ Կասկադի հատվածում  հատվում են խոշոր  ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը կկայնա մարտի 24-ին
Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հանրահավաքի կոչ Վրաստանում` հանուն քաղբանտարկյալների
 «Ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին երկրի գլխավոր պողոտայում՝ Ռուսթավելիում, անհրաժեշտ է հավաքվել հանուն քաղբանտարկյալների, հանուն Միշայի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Պետք է ցույց տանք, որ չի կարող մեր անունից նման փաստաթուղթ ստորագրվել․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «նիկոլը ասում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է, իսկ էսկալացիա չի լինելու։ Ներկա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}