Քաղաքական 18:12 07/02/2023 Հայաստան

Ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում. Արթուր Խաչատրյան

«Ո՞րն է «Ղարաբաղի գինը»: Առաջին հայացքից թվում է, թե նման հարց ընդհանրապես չպետք է առաջանար հայ մարդու մտքում: Արցախն անգին է, ճիշտ այնպես, ինչպես անգին է Սյունիքը, Շիրակը, Գեղարքունիքը, Երևանը: Հողն անգին է, Երևանն անգին է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ և իշխանամերձ փորձագետներ սկսել են խոսել «Արցախի գնի» մասին:

Ըստ պատգամավորի՝ խոսքը չի գնում նրա մասին, թե ինչ գնով է հայ ժողովուրդն ազատագրել Արցախը, քանի երիտասարդ է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի, քանի մայր է իր զավակին հողին հանձնել, քանի երեխա է հոր կարոտով մեծացել:

Խաչատրյանը հայտարարեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ բացահայտ խոսում են Արցախի համար պայքարելու գնի մասին՝ փորձելով մարդկանց ուղեղը թունավորել ազգադավ ախտով, թե արժի այդքան վճարել:

«Հայաստանում որոշ մարդիկ, ցավոք, սկսեցին կշռել՝ Արցա՞խ, թե՞ ինքնիշխանություն, հարց,  որը երբեք չի քննարկվել և օրակարգային չի եղել»,-հայտարարեց պատգամավորը՝ հիշատակելով օրեր առաջ ԱԽ քարտուղարի այն հայտարարությունը, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ-Բելառուս միությանը:

Նա հայտնեց, որ հասարակության միտքը թունավորելու նապատակ էր հետապնդում նաև Հանրային հեռուստատեսության եթերով Արցախի և Մեղրիի հակադրման փորձը, իբր թե Արցախի գինը Մեղրին է:

«Այս ամենի գլուխգործոցը «պատասխանատու», բայց իրականում ազգակործան այն թեզն է, որ Արցախը պետք է տանք, որ 29800 ք/մ-ն պահենք: Ոչ… Զիջողից են զիջում պահանջում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում»,-շեշտեց Արթու Խաչատրյանը և հավելեց, թե այսօր արցախից հրաժարվողները վաղը նույն փաստարկներով կոչ կանեն հրաժարվել այն սարից, որի վրա տարվա կեսը ձյուն է և հիշեցրեց, որ ձյունածածկ սարեր կան ոչ միայն Սյունիքում, այլև Արագածն է ձյունածածկ:

«Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը պահելու համար պետք է կտրականապես մերժել ու դատապարտել բոլոր այն փորձերը, որոնք Հայաստանի և Արցախի շահերը իրար են հակադրում, նրանց, ովքեր փորձում են խոսել «Արցախի գնի» մասին: Չկա Արցախի և Հայաստանի շահ, կա ընդհանուր հայկական շահ, ընդհանրական շահ, իսկ Արցախը փոխանակման ենթակա չէ: Հայրենիքը՝ հայրենիքով չեն փոխում, Հայաստանի ոչ մի հատված սակարկման և վաճառքի ենթակա չէ»,-իր խոսքն ավարտեց ընդդիմադիր պատգամավորը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:12
Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex  Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Գրանցվել են հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սարո Սարյան․ Կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում․․․
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ին առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել
Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայմանը և վերականգնման 7 էսքիզային նախագծեր
ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը: Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են պատմության և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան
«Փաստորեն ՔՊ խմբակցությունն իր քաղաքական կապրիզի պատճառով այդ մարդկանց փորձում է զրկել այդ գործով հնարավոր հաջողությունից»:
Աղբյուր` Panorama.am
16:41
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՖԱՖ-ի անդամները դիմավորել են ազգային հավաքականի նորեկներին
ՖԱՖ-ի անդամները վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային հավաքականի նորեկներին։ «Մարտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}