Ձեր թույլտվությամբ` այդ  նախաքննական գաղտնիքները ես չեմ բացահայտում. Գլխավոր դատախազը՝ Վահագն Ալեքսանյանին
Քաղաքական
11:17 07/02/2023
Հայաստան

Ձեր թույլտվությամբ` այդ նախաքննական գաղտնիքները ես չեմ բացահայտում. Գլխավոր դատախազը՝ Վահագն Ալեքսանյանին

«Քրեական դատավարության օրենսգիրքն այս դեպքում պահանջում է, որպեսզի վարույթն ընդհանուր կարգով շարունակվի և անձն զրկված չէ որևէ փոլում նման միջնորդություն ներկայացնելու իրավունքից, այս դեպքում կայացվում է վերդիկտ առանց պատժի նշանակման»,-Աժ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով քննության ընթացքում Սեյրան Օհանյանի կողմից վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճելու միջնորդագիր ներկայացնելու հնարավորության վերաբերյալ հարցին:

Գլխավոր դատախազն այդ պատասխանը տվեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին:

Վերջինս մինչ այդ հարցրեց.«Մենք տեղեկացանք, որ Սեյրան Օհանյանը երեկ հայտնել է, որ չի պատրաստվում ստորագրել այն միջնորդագրի տակ, որով վաղեմության ժամկետի հիմքով գործը կկարճվի: Հնարավո՞ր է քնության որևէ փուլում նման միջնորդագիր ներկայացվի»:

Պատասխանելով պատգամավորին՝ Աննա Վարդապետյանը հավելեց, որ այն ընդհանուր իմպերատիվ պահանջ է և վերաբերում է բոլոր գործերին՝ ոչ միայն Սեյրան Օհանյանի:

Նա նաև տեղեկացրեց, որ հայցի առարկան՝ օտարման ոչ ենթական ՊՆ զորամասի գույքը18 մլն դրամի դիմաց գրավադրվել է  բանկում:

«Այդ մասով մենք քննություն ունենք անելու արդեն Գրիգորի Խաչատուրովի, ոչ Սեյրան Օհանյանի մասով: Ձեր թույլտվությամբ այդ  նախաքննական գաղտնիքները ես չեմ բացահայտում»,-Վահագն Ալեքսանյանին ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ պատասխանելով հարցին թե 18 մլն դրամը ինչպես է ծախսվել:

Placeholder