12:37 07/02/2023 Հայաստան

«Նրանց ժամանակը». բուժաշխատողներն Արցախյան պատերազմում. 1991-1994

ԿԳՄՍՆ աջակցությամբ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները արցախյան պատերազմում. 1991-1994» աշխատությունը:

Գրքի  ստեղծման գաղափարի հեղինակը և կազմողը Ռուզաննա Բագրատունյանն է:

Նախարարությունից հայտնում են, որ 1991-1994 թթ. ռազմաճակատի առաջին գծում, ռազմադաշտային շարժական և մշտական հոսպիտալներում վիրավոր զինվորներին բուժօգնություն ցուցաբերած բժիշկների, բուժքույրերի, բուժակների պատմությունները  յուրօրինակ առերեսում են պատերազմի հետ. պատերազմ՝ մարդկային դեմքով, մարդկային  սրտով՝ առանց գունազարդումների,  անկեղծ, պարզ, երբեմն էլ իրենց կատարածը թերագնահատելով՝ «բժշկի հերոսությունը զինվորի կյանքը փրկելն է» ասելով։ Իսկ նրանք փրկել են շատ կյանքեր։ Բացառապես անձնական պատմությունների, հուշերի վրա հիմնված  «Նրանց ժամանակը»  ժողովածուն ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման  մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։

Այլ ժողովուրդների պատերազմների հետ արցախյանն անհամեմատելի է, ամեն երկիր իր պատերազմն ունի՝ իր առանձնահատկություններով։ Ռազմական  բուժծառայություն՝ որպես այդպիսին, չկար, կանոնավոր բանակ էլ չկար։ Ազատամարտիկների ջոկատներն էին ճակատի տարբեր հատվածներում մարտեր մղում։ Սակայն բանակի ձևավորմանը զուգահեռ՝ բուժծառայությունն էլ ռազմաբժշկության կազմակերպիչների  շնորհիվ կանոնակարգվեց, համընթաց գործեց (հատկապես Շուշիի ազատագրումից հետո):

1991-1994 թվականների արցախյան պատերազմի սպիտակ խալաթով զինվորները  հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում ունեն  հաղթանակի կերտման գործում։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու  շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետև բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումն ու հայ ժողովրդի միասնական հաղթանակը։
Բուժաշխատողների պատմությունները գրքում հաճախ են խաչվում, նույնանում, որովհետև նրանք պատերազմի ժամանակ նույն դեպքերի ականատեսը, վկան ու մասնակիցն են եղել։ Հենց սա է փաստավավերագրությունը, երբ նույն պատմությունը պատմում են տարբեր մարդիկ։ Այսպես է  ստեղծվում պատմական դեպքերի ժամանակագրությունը։

Ըստ էության՝ ոչնչից ստեղծվել է ռազմական բժշկություն։ Եվ միայն պատերազմից հետո այդ ոլորտն առանձնացվել ու զարգացել է որպես ռազմական գործից անբաժան կառույց։ Այդ համատեքստում անգնահատելի է արցախցի բժիշկ Վալերի Մարությանի ներդրումը, որի շնորհիվ էլ, փաստորեն, ստեղծվել են առաջին հոսպիտալներն ու դրվել ռազմական բժշկության հիմքը։ Բժիշկ Մարությանի և իր թիմի շնորհիվ Արցախյան պատերազմի տարիներին դաշտային հոսպիտալներում կատարվել է ավելի քան 11 հազար վիրահատություն, 8 հազար զինվոր վերադարձել է ռազմի դաշտ։

Ամենադժվար ու պատասխանատու գործն անում էին նրանք, ովքեր վիրավորին մարտի դաշտից հանում ու առաջին անհրաժեշտության օգնությունն էին ցույց տալիս՝ ցավազրկող  ներարկում, վիրակապում: Այդ կերպ վիրավորի ապրելու շանսերը մեծանում  էին: Շատ պատասխանատու ու դժվար աշխատանք էր նաև վիրավորների տեսակավորումը՝  հոգեբանորեն անասելի ծանր գործ տվյալ բուժաշխատողի համար․ զինվորական բժշկության սահմանված կանոններից  է՝  նախ բուժօգնություն ցուցաբերել այն վիրավոր զինվորին, որի ապրելու հնարավորությունն անհամեմատ ավելի մեծ է:

Հատկանշական է, որ  պատերազմի ամբողջ ընթացքում կռվող բոլոր ջոկատներն իրենց կցված բուժանձնակազմ ունեին։ Նրանք տեղաշարժվում էին նաև բժշկական սարքավորումներով, բուժօգնության պարագաներով, դեղորայքով զինված մեքենաներով։ Վիրավորներին տեղում անհրաժեշտ առաջին բուժօգնություն էր ցուցաբերվում, հետո նրանք արագ տեղափոխվում էին դաշտային հոսպիտալներ կամ Ստեփանակերտ, Երևան։ Շարժական հոսպիտալները մարտի դաշտից ամենաշատը 1 կմ էին հեռու․ աշխատում էին կրակահերթերի տակ։

Ըստ աղբյուրի, ժողովածուում ընթերցողները կկարդան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են մեր բուժաշխատողները վիրահատել, բուժել, խնամել  և ամենակարևորը՝  մարդկային վերաբերմունք  ցուցաբերել և՛ վիրավոր ադրբեջանցի գերիներին, և՛ ադրբեջանցի կանանց, երեխաներին, ծերերին։ Շատ են նման պատմությունները, հուզիչ ու մարդկային։ Հայ բուժաշխատողները՝ բժիշկ, բուժակ, թե բուժքույր առաջնորդվել են բացառապես Հիպոկրատի երդումով։

Երեք տասնամյակների հեռուներից արցախյան առաջին պատերազմում բուժօգնություն ցույց տված բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին գտնելը դյուրին չէր։ Նրանց մի մասն այսօր ապրում է Արցախից ու Հայաստանից դուրս, իսկ մի մասն էլ կամ զոհվել է պատերազմի տարիներին, կամ մահացել պատերազմից հետո։ Բուժաշխատողների նախնական ցուցակը  տրամադրել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբույժ, ռազմական բժիշկ, գնդապետ  Սամվել Գևորգյանը, սակայն գրքում զետեղված 116 բուժաշխատողների ցանկը  համալրվել է պատմությունից պատմություն, զրույցից զրույց։ Կան անուններ, որոնց գտնել չի հաջողվել. նրանց հետքերը, այսպես ասած, կորել են, որոշները տարբեր պատճառներով խուսափել են հարցազրույցից, մի մասն էլ արդեն ողջ չէ։ Յուրաքանչյուր բուժաշխատողի պատմությանը կից զետեղված են  նրա կենսագրական տվյալները, որոնք ավելի շատ խորհրդանշական են, քան հանրագիտարանային։

Հրատարակության  հիմնական նպատակն  էր  գտնել  բոլոր  այն նվիրյալ բուժաշխատողներին, որոնք շարունակաբար (ամիսներ, տարիներ) եղել են ռազմադաշտի առաջին գծում, դաշտային հոսպիտալներում, գնահատել և արժևորել նրանց հերոսական աշխատանքը։  Ամեն մի զինվորի կյանքի համար պայքարած նվիրյալ հերոսներին ժողովուրդը չի ճանաչում, մինչդեռ պատերազմի տարիներին, ինչպես զինվորներն  են ասում․ «Վերև՝ Աստված, ներքև՝ բժիշկը»։ Օրեր շարունակ վիրահատարանից դուրս չեկած բուժաշխատողները տեսել են պատերազմի ամբողջ սարսափն իրենց ձեռքերի մեջ։ Պատերազմից հետո նրանք ընդհանրապես մոռացության մատնվեցին՝ երբեմն չարժանանալով պարզ շնորհակալության։ Շատերի անունները չենք գտնի գրքերում ու հանրագիտարաններում, բայց նրանք դեռ սպասում են, որ մի օր կգա իրենց ժամանակը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}