Հասարակություն 14:48 07/02/2023 Աշխարհում

Հունվարի 1-ից Ռուսաստանում աշխատող միգրանտների հարկերը բարձրանալու են

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՌԴ միգրացիոն օրենսդրությունում կատարված  փոփոխությունները: «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն «Արմենպրես»-ի սրահում տեղի ունեցած ասուլիսում ներկայացնելով  փոփոխությունները, նշեց, որ դրանք վերաբերում են աշխատող միգրանտներին, այդ թվում՝ հայերին:

Առաջին փոփոխությունն այն է, որ այսուհետև ՌԴ-ում աշխատող բոլոր օտարերկրացիների հարկերը բարձրանալու են։ Նրա խոսքով՝ մինչև հունվարի 1-ն աշխատանքային միգրանտները վճարում էին ավելի քիչ հարկեր, քան ՌԴ քաղաքացիները։ Այժմ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար դրանք հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների հարկերին։

Մասնավորպես, ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների  համար դրանք բարձրանալու են շուրջ 6.5%-ով, իսկ ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար կլինեն ավելի բարձր։ 

«ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների հարկերը կազմում էին աշխատավարձի 37.5%-ը, այժմ նրանք կվճարեն 43% հարկ։ Դրա մեջ ներառված է եկամտային հարկը, կենսաթոշակային վճարը, պարտադիր բժշկական ապահովագրություն և այլն»,- նշեց նա։

Տաթևիկ Բեժանյանն ասաց, որ հաճախ գործատուները հարկեր չվճարելու համար խուսափում են պայմանագիր կնքելուց, իսկ հատկապես հիմա նրանց ձեռնտու չէ պայմանագիր կնքել, քանի որ ավելի շատ հարկ են վճարելու։

«Մեր քաղաքացիներին  ուզում եմ զգուշացնել՝ հիմա գործատուները նրանց կհամոզեն, որ աշխատեն առանց աշխատանքային պայմանագրի։ Ի գիտություն քաղաքացիների, նրանք իրենց մոտ  պարտադիր պետք է ունենան աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր, որպեսզի կարողանան 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանի տարածքում և աշխատանքային գործունեություն ծավալել։ Դրա համար պետք է պարտադիր կնքել աշխատանքային պայմանագիր, որ կարողանան նաև հետագայում երկարացնել միգրացիոն հաշվառումը»,- տեղեկացրեց Տաթևիկ Բեժանյանը։

Հաջորդ փոփոխությունն այն է, որ եթե աշխատանքի նպատակով ՌԴ մեկնած օտարերկրացին ցանկանում է այնտեղ տանել իր ընտանիքի անդամներին, ապա հիմա պարտադիր պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ ունի բավարար եկամուտներ և կարող է ապահովել նրանց կենսապահովման նվազագույն չափը: Այն, ըստ փորձագետի, Մոսկվայում յուրաքանչյուր անձի համար կազմում է 20589 ռուբլի (մոտ 111,5 հազար ՀՀ դրամ)։ 

«Օրինակ՝ եթե անձը ՌԴ է տանում կնոջն ու երկու երեխաներին, նշանակում է չորս հոգանոց ընտանիքի համար պետք է ունենալ շուրջ 82 հազար ռուբլի (մոտ 443 հազար ՀՀ դրամ)։ Դա հնարավորություն կտա երկարացնել հարազատների  միգրացիոն հաշվառումը ՌԴ-ում։ Նույնը վերաբերում է կացության կարգավիճակ ունեցողներին»,- նշեց նա։

Տաթևիկ Բեժանյանը նաև հայտնեց, որ անձը պետք է միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում, հակառակ դեպքում եթե բացահայտվի, որ կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, նրան սպառնում է տուգանք կամ մինչև մեկ տարվա ազատազրկում, քանի որ, ըստ ՌԴ քրեական օրենսգրքի, համարվում է, որ նա պետությանը միտումնավոր տվել է իր գտնվելու մասին սուտ տեղեկատվություն։ 

Փորձագետը նշեց, որ կա մեկ դրական փոփոխություն։ Նախկինում աշխատանքի համար ՌԴ մեկնողները պարտավոր էին միգրացիոն քարտում «Այցի նպատակը» դաշտում նշել «աշխատանք», իսկ եթե նշում էին այլ պատճառ, ապա չէին կարողանում օրինական աշխատել և երկարացնել միգրացիոն հաշվառումը, ուստի ստիպված էին լինում սահմանը հատել, հետո նորից մուտք գործել երկիր և քարտում նշել՝ աշխատանք։

«2023 թվականի հունվարի 1-ից միայն ԵԱՏՄ քաղաքացիներին թույլատրվում է միգրացիոն քարտում աշխատանքից բացի այլ նպատակ նշած լինելու դեպքում գնալ իրենց հաշվառման տարածքային միգրացիոն բաժին և փոխել միգրացիոն քարտը»,- նշեց Տաթևիկ Բեժանյանը։

Նրա խոսքով՝ միգրանտները պետք է ՌԴ մեկնելուց առաջ ծանոթանան բոլոր փոփոխությունների հետ, քանի որ չիմացության պատճառով հաճախ խնդիրներ են ունենում։ Ըստ նրա՝ այս տարի մեծ թվով միգրանտներ վերադարձել են Հայաստան և առնվազն հինգ տարի չեն կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն։  

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ն առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել
Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայմանը և վերականգնման 7 էսքիզային նախագծեր
ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը: Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են պատմության և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան
«Փաստորեն ՔՊ խմբակցությունն իր քաղաքական կապրիզի պատճառով այդ մարդկանց փորձում է զրկել այդ գործով հնարավոր հաջողությունից»:
Աղբյուր` Panorama.am
16:41
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՖԱՖ-ի անդամները դիմավորել են ազգային հավաքականի նորեկներին
ՖԱՖ-ի անդամները վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային հավաքականի նորեկներին։ «Մարտի...
Աղբյուր` Panorama.am
16:02
Ջրի հետ կապված ճգնաժամը վտանգում է 190 միլիոն երեխաների կյանքը. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի Ջրի համաժողովին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հրատապ ներդրումներ կատարել հօգուտ ջրային ոլորտի և սանիտարահիգիենիկ ծառայությունների:...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ա. Միրզոյան. Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերը
«Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար»,-ասել է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աշոտյան. Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}