ՔՊ-ի երկու պատգամավորի խնդրում եմ լքել դահլիճը. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
11:37 07/02/2023
Հայաստան

ՔՊ-ի երկու պատգամավորի խնդրում եմ լքել դահլիճը. Ալեն Սիմոնյան

«Ես կխնդրեմ դռնփակ ռեժիմով քննարկել հարցը, որովհետև օրենքով պաշտպանվող գաղտնիք է պարունակում այն միջնորդագիրը, որը ես կներկայացնեմ»,-խորհրդարանում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նա ցանկանում էր սկսել ներկայացնել ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը:

Վարդապետյանը հայտնեց, որ դահլիճից պետք է դուրս գան նաև պետական գատնիքին հասանելիություն չունեցող պատգամավորները:

Ալեն Սիմոնյանն ընդհատեղ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ինքը պետք է հայտարարի այդ մասին:

«ՔՊ-ից  ունենք երկու պատգամավոր, որոնք դեռ չեն ստացել իրենց գաղտնիության թույլտվությունը և խնդրում եմ լքեն դահլիճը»,-հայտարարեց Սիմոնյանը և խնդրեց դադարեցնել հեռարձակումը, իսկ անվտանգության աշխատակիցներին հանձնարարեց օթյակից հեռացնել այնտեղ գտնվողներին:

Placeholder
ՔՊ-ի երկու պատգամավորի խնդրում եմ լքել դահլիճը. Ալեն Սիմոնյան