Կրթություն, գիտություն 15:41 07/02/2023 Հայաստան

Նախագիծ. կստեղծվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Նախարարության փոխանցմամբ, նախագծերի նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Նախագծերով  հստակեցվում են բարձրագույն կրթության և  գիտության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Նախարարությունը հիշեցնում է, որ ներկայում շրջանառության մեջ է գտնվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում պետական միասնական քաղաքականության ապահովմանը, և վերջինիս իրականացման համար ևս անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ: Սրան զուգահեռ՝ գիտական աստիճանաշնորհման համակարգում պետական քաղաքականությունը միտված է աստիճանաշնորհման գործընթացի վերանայմանը և դեպի բուհական համակարգ տեղափոխմանը, ինչի արդյունքում փոփոխվելու են աստիճանաշնորհման ընթացակարգերը, և նվազեցվելու է գործընթացում պետության ներգրավվածության աստիճանը:

Վերոնշյալ գործառույթները նոր ձևավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին փոխանցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում:

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծով նաև առաջարկվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ: Մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող», «գիտական դրամաշնորհ» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները: Ոլորտի ֆինանսավորման «պայմանագրային (թեմատիկ)» ձևի անվանումն առաջարկվում է փոխել «գիտական դրամաշնորհային» ձևակերպմամբ` այն համապատասխանեցնելով ֆինանսավորման նոր ձևին:

Նոր նախագծով նաև կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը: Այսպիսով՝ պետական բյուջեի հաշվին գիտական աստիճանի համար հավելավճար նախատեսվում է տրամադրել միայն պետական ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտում հիմնական աշխատանքի անցնելու/մնալու համար: Իսկ 70 տարին լրացած և պետական գիտական ու գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց նախատեսվում է կենսաթոշակից բացի տրամադրել ամենամսյա հավելավճար` գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: Փոփոխությունների նպատակը  որոշակի սոցիալական երաշխիքների և հիմքերի ստեղծումն է` ոլորտում սերնդափոխության իրականացման համար:

Նախագծով նախատեսվում է գիտական դրամաշնորհային ծրագրերի շրջանակում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավելի տևողությամբ մասնագիտական վերապատրաստման ընթացքում ֆինանսավորումը կազմակերպել միջազգային շարժունության ծրագրերի նմանությամբ` ֆինանսական աջակցությամբ (scholarship): Նախագծով նաև լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը:

Աղբյուրի փոխանցմամբ, ակնկալվում է, որ նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի ոլորտների առաջընթացին և դինամիկ զարգացմանը:

Նախագծերի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 22-ը ներառյալ` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է փետրվարի 20-ին՝ ժամը 14.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ն առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել
Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am
17:00
Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայմանը և վերականգնման 7 էսքիզային նախագծեր
ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը: Նախարարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել են պատմության և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է այսուհետ այդ հարցով բողոք ներկայացնելու հնարավորությունից. Բաբայան
«Փաստորեն ՔՊ խմբակցությունն իր քաղաքական կապրիզի պատճառով այդ մարդկանց փորձում է զրկել այդ գործով հնարավոր հաջողությունից»:
Աղբյուր` Panorama.am
16:41
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:32
ՖԱՖ-ի անդամները դիմավորել են ազգային հավաքականի նորեկներին
ՖԱՖ-ի անդամները վերջին օրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային հավաքականի նորեկներին։ «Մարտի...
Աղբյուր` Panorama.am
16:02
Ջրի հետ կապված ճգնաժամը վտանգում է 190 միլիոն երեխաների կյանքը. ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի Ջրի համաժողովին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հրատապ ներդրումներ կատարել հօգուտ ջրային ոլորտի և սանիտարահիգիենիկ ծառայությունների:...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ա. Միրզոյան. Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ջանքերը
«Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար»,-ասել է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Աշոտյան. Բաքու-Ստեփանակերտ VS Բելգրադ-Պրիշտինա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո...
Աղբյուր` Panorama.am
15:31
Սովետ է մեզ մոտ, միջնադար. Նիկոլայ Ծատուրյանը՝ ներկայացումն արգելելու մասին
«Քաղաքական ենթատեքստն ինձ չի հետաքրքրում։ Տվյալ դեպքում ես այդ արտահայտությունները մեր բեմից չեմ ընդունում»։
Աղբյուր` Panorama.am
15:13
Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}