Քաղաքական 11:07 08/02/2023 Հայաստան

Սասունյան. Իսրայելական հեռուստաալիքը քարոզչություն է հեռարձակում ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների մասին

Իսրայելի միջազգային i24NEWS հեռուստաընկերությունը հունվարի 27-ին հեռարձակեց մի հաղորդում, որը գովաբանում էր Ադրբեջան-Իսրայել ռազմական հարաբերությունները և նսեմացնում Հայաստանին ու Իրանին: Անցյալ շաբաթ հրապարակել էինք հաղորդման 1-ին մասը։ Ահա երկրորդ և վերջին մասը։ Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.

Իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը հաղորդում է. «Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական հարաբերությունները րոպե առ րոպե սերտանում են։ 2016-2020 թվականներին Բաքվի զենքի, անօդաչու սարքերի և էլեկտրոնային համակարգերի 69 տոկոսը գնվել է Իսրայելից։

Իսրայելական ռազմանյութերի գրեթե մեկ հինգերորդը արտահանվել և ուղարկվել է նախագահ Ալիևի երկիրը։ Ռոման Գուրևիչը Բաքվում ծնված իսրայելցի քաղաքական վերլուծաբան է։ Նա շեշտը դնում է երկու երկրների հարաբերությունների վրա. «Իսրայելում մեր վառելիքի 40 տոկոսը վերցնում ենք Ադրբեջանից։ Ադրբեջանն օգտագործում է մեր տեխնոլոգիան, և մենք ունենք ընդհանուր շատ կարևոր ռազմավարական հարցեր։ 20-րդ դարի սկզբին Բաքուն արդեն նավթի արդյունահանման համաշխարհային մայրաքաղաքն էր։ Մեկ դար առաջ աշխարհում նավթի կեսն արտադրվում էր Ադրբեջանում։ Բացի այդ, 1930-ականների կոմունիստական ժամանակաշրջանում բռնապետ Իոսիֆ Ստալինը որոշեց արտադրությունը հասցնել առավելագույն մակարդակի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հիտլերի ծննդյան տորթը կասկածի տեղիք չէր տալիս [«Կասպից ծով» գրված էր նրա տորթի վրա]։ Նպատակն էր՝ նվաճել Կասպից ծովը և տորթի վրայի բալը` Բաքուն: Նացիստները չհաջողեցին։ Դա ևս նպաստեց դաշնակիցների հաղթանակին, քանի որ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի նավթի 75 տոկոսն գալիս էր Ադրբեջանից»։

Իսրայելցի լրագրողը շարունակեց. «Բաքվի կառավարությունը պնդում է, որ Իսրայելի հետ իր դաշինքը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Բայց Այաթոլլահի վարչակարգի համար շատ դժվար է տեսնել, թե ինչպես է մահմեդական մեծամասնություն ունեցող և ամբողջովին շիա երկիրն այդքան խորը կապեր պահպանում հրեական պետության՝ Իրանի ամենաատելի թշնամու հետ»: Իսրայելի նախկին նախարար Էֆրեյմ Սնեհը հավելեց. «Մենք ուժեղ անկախ, աշխարհիկ Ադրբեջանի կողմնակիցն ենք։ Եվ սա է հիմքը, թե ինչու ենք մենք միասին։ Այդ առումով սա շատ կարևոր է․ նավթը՝ Ադրբեջանից Իսրայել, պաշտպանական սարքերը մեզանից՝ նրանց։ Շատ կարևոր է։ Իսկ մենք ավելի շատ ենք ներգրավված՝ մարդիկ մարդկանց հետ, մշակութային հարաբերությունները։ Բայց հիմքը էներգիան ու պաշտպանությունն է»։

Հաղորդավարն այնուհետև ասաց. «Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևը [Հեյդարը չի եղել առաջին նախագահը], ներկայիս նախագահի հայրը, որոշեց դաշինք կապել Իսրայելի հետ, որը մնում է մինչ օրս, իսկ Թեհրանը մնում է որպես ընդհանուր հակառակորդ: 2016 թվականին իսրայելական զենքի վաճառքը գնահատվել է 2.85 միլիարդ դոլար։ Նախագահ Ալիևը որոշել է, որ նախկին Խորհրդային Հանրապետությունը կդառնա առաջին շիա մահմեդական պետությունը, որը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Իսրայելում։ Վերջին շաբաթների ընթացքում Բաքվի գաղտնի ծառայություններին հաջողվել է քանդել մայրաքաղաքում իրանական լրտեսական ցանցը։ Թեհրանից երեք գործակալ տեղեկություն են ստացել տեղի մի քանի քաղաքացիներից, որոնց հետ հանդիպել են գաղտնի հեռախոսով։ Իրանական կողմը պարբերաբար վճարում էր նրանց ծառայությունների դիմաց։ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները պնդում էին, որ այս ցանցի վերջնական նպատակն է արմատականացնել երկիրը և նպաստել Իսլամական պետության ստեղծմանը` հետևելով Այաթոլլահի օրինակին: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ կրոնը նման է  սառցալեռան, դրա մեծ մասը թաքնված է ջրի տակ»։ Գուրևիչը հավելեց. «Երկրորդ պատերազմը տեղի ունեցավ երկու տարի առաջ՝ 2020 թվականին, երբ հայ զինվորները սպանեցին ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաների [11-րդ սուտը]։ Արդյունքն այն է, որ Ադրբեջանը արձագանքեց և ազատագրեց գրեթե բոլոր գրավյալ տարածքները։ Երբ հայերը գրավել էին Ադրբեջանը, իրանցիները Հայաստանին չէին սպառնում։ Հիմա նրանք որոշեցին սպառնալ Ադրբեջանին [12-րդ սուտը]՝ տարածքն ազատագրելուց հետո։ Դա շատ տարօրինակ բան է և շատ տարօրինակ դաշինք... Ադրբեջանն ավելի ուժեղ է այս հաղթանակից հետո՝ շնորհիվ Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման։ Իրանցիները ճնշման տակ են։ Հարևանների միջև լավ կապեր հաստատելու փոխարեն Իրանը խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար»։

Հաղորդավարը շարունակեց. «Ղարաբաղի ավերված շրջաններում Բաքվի կառավարությունը փորձում է վերաբնակեցնել հազարավոր փախստականների։ Այդ իսկ պատճառով նրանք կառուցում են առաջին «խելացի քաղաքները», որոնք դեռևս փորձնական նախագծեր են։ Հայաստանի հետ պատերազմի հետևանքով փախստականները տեղավորվում են ամբողջությամբ ավերված տարածքներում։ Խնդիրներից մեկը սահմանամերձ տարածքների ամբողջությամբ ականապատված լինելն է։ Հատուկ բանակի ստորաբաժանումները և քաղաքացիական ընկերությունները փորձում են հողը մաքրել ական-ծուղակներից, բայց սա անվերջանալի աշխատանք է…»:

Հաղորդավարը եզրակացրեց. «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկու զինված հակամարտությունները գոյություն ունեն փխրուն զինադադարի պայմաններում: Եվ կան մարդիկ, որոնք ասում են՝ երկուսը չեն լինում առանց երրորդի։ Բայց այս լարված իրավիճակը ավելի է բարդանում Իրանի միջուկային մրցավազքով, որն ավելի քան երբևէ մոտ է միջուկային ռումբ ստեղծելու համար բավարար ուրան ունենալուն: Իրանի համար իր սահմանին որպես Ադրբեջանի դաշնակից իսրայելական գործակալներ ունենալը նման է դանակը կոկորդին դնելուն։ Մյուս կողմից, հրեական պետությունն ամեն ինչ կանի, որպեսզի այաթոլլաները չկատարեն իրենց բնաջնջման սպառնալիքները: Դա նման է երեք հոգով բիլիարդ խաղալուն, եթե ոչ ավելին»:

Վավերագրական ֆիլմն այստեղ ավարտվեց։ Այնուհետև, հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը, ուղիղ եթերում հարցազրույց տվեց իսրայելական հեռուստաալիքին: Ցիմերմանն ասաց. «Կարծում եմ, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև այս հզոր դաշինքի պատճառը իսկապես Իրանն է: Սա իրոք կարևոր է։ Սա ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։ Կարծում եմ, որ [Ադրբեջանի] դեսպանատան բացումը [Իսրայելում] շատ երկար գործընթացի արդյունք է։ Սա նաև միջոց է Թեհրանին ասելու՝ «տղե՛րք, մենք նոր դաշնակից ունենք»: Վերջին տարիներին մենք նոր ընկեր ենք ձեռք բերել, բայց ուզում ենք գնալ մինչև վերջ…»: Եվ սա ինչ-որ առումով ուղերձ է իրանցիներին, բայց նաև Իսրայելին ասելու, որ նրանք ավելին են ուզում: Նրանք ցանկանում են ավելի շատ հարաբերություններ: Կարծում եմ՝ նրանք բարելավել են իրենց ռազմավարական դիրքերը աշխարհի իրենց հատվածում, ինչը բավականին խնդրահարույց է։ Ես եղել եմ Ադրբեջանի և Իրանի միջև 700 կիլոմետրանոց սահմանին և շատ բան եմ տեսել իրանական կողմը։ Եղել են վարժություններ և զորավարժություններ, որոնց մասին ես խոսել եմ հաղորդման մեջ, դրանք շատ սպառնալից են Ադրբեջանի համար։ Ուստի նրանք ցանկանում են Իսրայելը որպես  բարեկամ։ Եվ դա հենց այն է, ինչ կատարվում է հիմա»:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանն մտահոգ է «հզոր թշնամի Իրանի» մասին, Ցիմերմանը պատասխանեց. «Իհարկե։ Նրանք շատ մտահոգված են։ Եվ ես կարծում եմ, որ նաև Հայաստանի դեմ վերջին 30 տարում նրանց ունեցած այս երկու պատերազմները նպաստել են Իսրայելի հետ այս դաշինքին։ Որովհետև 30 տարի առաջ, երբ նրանք պատերազմել են, ռուսները սատարել են հայերին [13-րդ սուտը], և նրանք պարտվել են։ Նրանք կորցրել են իրենց տարածքի 20 տոկոսը [այն շատ ավելի քիչ էր, քան 20 տոկոսը], ինչը անհավատալի է, քանի որ դա նման է Լիբանանի 10 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքի՝ Իսրայելի կեսին: Նրանք կորցրեցին այն, և ասում են, որ մեկ միլիոն ադրբեջանցի [մեկ միլիոնից շատ քիչ էր] դարձավ փախստական։ Այսպիսով, երկու տարի առաջ, երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, նրանք հաղթեցին իսրայելական տեխնոլոգիայի շնորհիվ։ Կարծում եմ՝ իսրայելական ռազմական սարքն օգնեց նրանց հաղթել իրենց թշնամիներին, տվյալ դեպքում՝ Հայաստանին։ Բայց նրանք ունեն նաև իրանական սպառնալիքը։ Այսպիսով, նրանք  պատգամ ուղարկեցին Իրանին՝ ասելով. «Հիմա մենք ունենք նոր տեխնոլոգիա, ունենք Իսրայել»։ Ադրբեջանի նախագահը նույնիսկ իսրայելական անօդաչու թռչող սարքով լուսանկար է տեղադրել։ Ինչ-որ առումով դա հոգեբանական պատերազմ է, որը ցույց է տալիս, որ այս դաշինքն իսկապես խորն է ու  կարևոր։ Նրանք վճռական են Իսրայելի հետ իրենց հարաբերություններում»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:06
Պետրակովը. Մեծ խնդրանք ունեմ՝ միայն շատ մի գովեք Ռանոսին
«Բավականին լավ խաղ ստացվեց։ Մարզչի համար ուսուցողական խաղ էր։ Շատ տեղեկություն ստացա տղաների մասին։ Նորեկներին փորձարկեցի։ Անկեղծ ասաց,...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վարդան Ոսկանյան. Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
21:04
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է «Փաստինֆո»-ն։
Աղբյուր` Panorama.am
20:59
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
 Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան -Կիպրոս ընկերական խաղը։ Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1...
Աղբյուր` Panorama.am
20:39
ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիրը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստան-Կիպրոս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արտակ Զաքարյան․ Փակուղի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է. «Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով․ ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվն աճել է 64%-ով, Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերյոժա Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների ընթացքում․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների...
Աղբյուր` Panorama.am
18:37
Բաթումիի քաղաքային դատարանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:26
ԱԽ քարտուղարը Էստոնիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու...
Աղբյուր` Panorama.am
18:16
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան․ Բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:09
5 ջրամբարներից որևէ մեկը նույնիսկ կիսով չափ լցված չէ
Ջրամբարների լցվածությունը մարտի 28-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
18:00
Սեքսոպաթոլոգ. Ինչպես վերականգնել տեստոստերոնը
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կիպրոսի հետ հանդիպման մեկնարկային կազմը հայտնի է
ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի ընտրանու հետ հանդիպման մեկնարկային կազմը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:48
Իսպանիայում անտառային խոշոր հրդեհներ են
Պատճառը՝ կլիմայի փոփոխությո՞ւնն է
Աղբյուր` Panorama.am
17:40
Արարատ Միրզոյան. Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
17:33
Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ
Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:24
The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի»
Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրեց թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների  պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
Հրեական StopAntisemitism և American Jewish Committee կազմակերպությունները պատասխանել են ռեփեր Քանյե Ուեսթի՝ հակասեմական արտահայտությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Երկրաշարժ Ճապոնիայում. սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»
6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու (Ճապոնիա) հարավային ափին՝ Հակոդատե քաղաքից 197 կմ հարավ-արևելք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}