Առողջություն 13:54 09/02/2023 Արցախ

Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը

«Դեկտեմբերի 12-ից մինչև հիմա հանրապետության մասշտաբով ծնվել է 215 երեխա, 18-ը եղել են անհաս նորածիններ: Եթե մենք համեմատում ենք 2022 թ-ի հետ , ապա կենդանածիններից 9 տոկոսը եղել է անհաս, իսկ էս շրջանում եղել է մի փոքր աճ»,-ասում է Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը։

Բժշկուհու խոսքով՝ անհաս նորածինների թվի աճը հիմնականում կապված է հղիության բարդությունների, վաղաժամ ծննդաբերությունների  հետ:   Հիմնական  պատճառը՝     սթրեսն  է: Ամենօրյա սթրեսներից զերծ չի նաեւ ծննդատան բուժանձնակազմը: Խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորությունները քիչ:

«Հովհարային անջատումները իր հերթին, գազի ընդհատումներով մատակարարումը իր հերթին չի թողնում, որ նորմալ ջերամաստիճան պահպանվի պալատներում, դրա պատճառով հաճախ ունենում ենք հիպոթերմիայի խնդիր: Սա ինտենսիվ թերապիայի բաժանմունքն է, այստեղ գտնվում են պրոբլեմատիկ խնդիրներով երեխաներ, և այստեղ ցանկալի չէ, որ ինչ-որ հատվածում ջերմաստիճանը իջնի, որովհետև կարող է բացասական ազդեցություն ո ւնենալ»,-ասել է նա Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ստեփանակերտի ծննդատան ծննդաբերական բաժամունքի ավագ մանկաբարձուհի  Անուշ Եսայանն էլ ավելացնում է՝ կյանքի ճանապարհը փակ է, կտրված ենք աշխարհից, բայց մենք չենք տրվում էմոցիաների և ոչ էլ սադրանքների:

«Չնայած այդ ամենին մեր ծննդատունը աշխատում է բնականոն հունով և աշխատում ենք բավարարել դեղորայքով»,-ասում է Անուշ Եսայանը։

Սիրո լույսն ու ջերմությունն արդեն տարիներ շարունակ ճառագում է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի պատերի ներսում: Դրանից պակաս կարեւոր չէ բուժանձնակազմի հոգատարությունն ու արհեստավարժությունը: Վստահեցնում են՝ հակառակ սուղ պայմաններին՝ անում են առավելագույնը:

«Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ/Կա մտահոգություն, կա անհանգստություն մեր փոքրիկ հայրենիքի ապագայի մասին: Յուրաքանչյուր երեխայի ծննդով մենք ուրախանում ենք, որ մի փոքրիկ արցախցի ավելացավ, մենք ուժեղացանք և մեր զոհված տղաների փոխարեն նոր սերունդ է գալիս»,-ասում է Նինա Հովհաննիսյանը։

Իսկ ծննդատան դիմաց փոքրիկներին ու մայրիկներին սպասող հայրիկներն ու հարազատներն են՝ ծաղիկներով, փուչիկներով ու փոքրիկների հետ կապված մեծ հույսերով:

Արցախի Հանրային հեռոըստաընկերության փոխանցմամբ, փետրվարի 7-ին Մոր և մանկան առողջության պահմանման կենտրոնը յուրօրինակ ռեկորդ  է սահմանել. մեկ օրում 8 նորածին դուրս գրվեց: Սա ամենաբարձր ցուցանիշն էր շրջափակումից ի վեր:

Հիշեցնենք, որ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից   գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքներին ու կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ապաշրջափակել միջանցքը, վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին։

Իրավապաշտպան կազմակեպությունն ընդգծում է, որ դեղորայքի պակասն ու բուժօգնության անհասանելիությունը բացասաբար է անդրադառնում նաև կանանց ու մայրական առողջության վրա։

Մարտակերտից Մելինե Պետրոսյանը, որ հղիության 7-րդ ամսում է, կազմակերպությանը պատմել է, որ բժշկական կենտրոնում դեղորայքի, հիգիենայի միջոցների, տակդիրների, կաթնախառուրդների պակաս կա։

«Հիվանդասենյակում շատ հաճախ ցուրտ է լինում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով։ Բժիշկներն իրենց տրամադրության տակ ունեն միայն մեկ ինկուբատոր՝ վաղաժամ ծնված երեխաների համար, վաղաժամ ծնված երեք երեխաներին հերթով են այնտեղ պահում։ Երբ մտածում եմ, թե նման պայմաններում որքան անկանխատեսելի կարող է լինել ծննդաբերությունը, ես վախենում եմ»,-ասել է կինը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Քուվեյթ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կարմրուկով հիվանդացել է 133 երեխա
Հայաստանում այս պահին հոսպիտալացված է կարմրուկով 3 հիվանդ։ Այս մասին հայտնում են ԱՆ-ից՝ մանրամասնելով, որ այս պահին գրանցվել է ...
Աղբյուր` Panorama.am
13:25
Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար հունիսի 1-ին
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է...
Աղբյուր` Panorama.am
13:17
Շվեյցարիայում Թինա Թյորների տունը կվերածվի թանգարանի
Շվեյցարիայի Շտեֆա քաղաքում գտնվող Թինա Թյորների կալվածքում կբացվի երգչուհու հիշատակին նվիրված թանգարան: Այս մասին հայտնում է «Daily...
Աղբյուր` Panorama.am
13:09
«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանը՝ Կենտրոնի ծառահատման մասին
Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ»,...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
«Պետության պարտքը ՀՆԱ-ի 50%-ից ցածր լինելը համարվում է ցածր ռիսկային, թեև ֆիսկալ ռիսկը շարունակում է բավականին բարձր մնալ»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ֆարինգիտ. մասնագետի անդրադարձը
Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են կոկորդի ցավ, տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը:...
Աղբյուր` Panorama.am
12:44
Թունավորման պատճառ դարձած մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։ ՍԱՏՄ-ից...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի. Փաշինյան
«Ամենամեծ խնդիրն ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև այս ոլորտում 2022 թ.-ին արձանագրել ենք 0.7 % անկում»,-«ՀՀ 2022 թ....
Աղբյուր` Panorama.am
12:03
Դաշնակահար Լաուրա Գալստյանը հաղթել է «Làszlò Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում
Լաուրա Գալստյանը արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը 5-րդ «Làszlò Spezzaferri» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
«Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ընդորում, այն կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Ինչո՞ւ է կալանավորվել Վաչագան Ղազարյանը
Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Այս մասին հայտնել է «Armlur.am»-ը։  Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
11:25
ԱՀ ՊՆ. Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրն ապատեղեկատվություն է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  մայիսի 28֊ի  երեկոյան կրակ են բացել  Արցախի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Նախկին կնոջը սպանելու նպատակով նրան վրաերթի ենթարկած կապանցու գործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի 51-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Թեհրանից Պեկին թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում
Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որը Թեհրանից Պեկին էր թռչում, գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում՝ ուղևորի սրտի կաթվածի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Արտաշատ-Գառնի ճանապարհի վթարից տուժած երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է
Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից անմիջապես հետո երեք երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
10:58
Շարմազանով. Պատասխանեք Նիկոլին. համաձա՞յն եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի  հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
10:50
Փաշինյան. Մենք մեր ՀՆԱ-ի 46,7 տոկոսով պետական պարտք ունենք
«Մենք արտաքին պարտքի կառավարման ռազմավարություն ունենք և կառավարության ծրագրով արձանագրել ենք, որ  մինչև 2026 թվականը պարտքի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Գնաճը 3,2 տոկոս է. Փաշինյան
«2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Վահե Հովհաննիսյան. Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Բոլորին հայտնի ձևակերպում կա՝ հույսը վերջինն է մեռնում։...
Աղբյուր` Panorama.am
10:15
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
10:06
Այժմ մեր ողջ պայքարը պետք է ուղղված լինի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացմանը․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Երեկ Թուրքիայի նախագահ վերընտրվեց Էրդողանը։ Ինձ համար այս արդյունքը լիարժեք...
Աղբյուր` Panorama.am
09:57
Թբիլիսիում 109-րդ անգամ նշել է «Վարդատոնը»
Մայիսի 28-ին Թբիլիսում նշվել է ավանդական դարձած «Վարդատոն 2023»-ը, որը սկվեց Սայաթ-նովայի շիրմաքարին վարդեր խոնհարելով: Սայաթ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Աբրահամյան. Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով
«Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում»:
Աղբյուր` Panorama.am
09:41
Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
09:25
Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը
Եգիպտոսի գլխավոր դատախազություն բողոք է ներկայավել՝ պահանջելով արգելել «Netflix»-ի Կլեոպատրա թագուհու մասին վավերագրական ֆիլմը՝...
Աղբյուր` Panorama.am
09:12
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.25 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայկական ժամացույցների արտադրությունն աճել է
Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտ աճել է հայկական ժամացույցների արտադրությունը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
08:55
Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ
Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը, հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստյան տոնն էր մայիսի 28-ին։ «ՄԱՅԻՍ 28․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}