Քաղաքական 11:34 13/02/2023 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Երկիր Նաիրի, երկիր դատախազություն

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Հայաստանը վերածվել է մի մեծ դատախազության, մի անվերջանալի քրեական գործի։ Այս իշխանության «Երկիր Նաիրիի» բովանդակությունը հանգեց «երկիր-դատախազությանը»։

«Հայկական Օրակարգ»-ի շրջանակներում օրերս շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց դատաիրավական ամենաթողության և ելքերի շուրջ։ Այսօրվա հայաստանյան գործընթացներին խոշորացույցով հետևող իրավաբաններ էին՝ Լուսինե Սահակյան, Ռոբերտ Հայրապետյան, Ռուբեն Մելիքյան, Բենիկ Գալստյան, Էլինար Վարդանյան։ Ընդհանրական հետևությունն էր.
- Նոր ծավալների է հասնում դատաիրավական անօրինականությունը
- Պետք է պայքարել։ Դա թակելու է բոլորի դուռը և որևէ կերպ չի սահմանափակվելու իշխանության ցայտուն ընդդիմախոսներով։

Դատաիրավական հրեշը բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում ունի ինտենսիվ աճելու հատկություն։ Այն չի սահմանափակվելու «նախկին թալանի» շրջանակներում, դառնալու է (դարձել է) ցանկացած հարց լուծելու գործիք՝ ներիշխանական, ներբիզնեսային, անձնական վատություն անելու և այլն՝ այդպես հասնելով յուրաքանչյուրին։ Դատաիրավական հրեշի անզուսպ աճը միշտ վերջանում է ողբերգությամբ, արյունով ու չմոռացվող թշնամանքով։

Ինչպես պայքարել, ինչպես կասեցնել

Իրավական համայնքի  բազմաթիվ անդամներ անդադար պայքարի մեջ են։ Ոչ միայն լավ մասնագետներ, այլև՝ լավ քաղաքացիներ։ Բայց ինչպես ճակատագրական սխալ է՝ պետության անվտանգությունը միայն բանակի վրա թողնելը, ճիշտ այդպես էլ ռեպրեսիվ համակարգի դեմ պայքարը չի կարելի թողնել միայն իրավական համայնքի վրա։ Դա կարող է բերել ընդամենը կա´մ լոկալ հաջողությունների, կա´մ հերոսական պարտության։ Հրեշին կանգնեցնելու համար, իսկ դատաիրավական ամենաթողությունն ամենաիսկական հրեշն է, պետք է պայքարի և դիմադրության լուրջ համակարգեր ստեղծել՝ քաղաքական, քաղաքացիական, մեդիա, հանրային բազմաթիվ այլ շրջանակներից։
Բայց այստեղ ծագում է հարցը՝ 2018 –ից արդեն անցել է 5 տարի, դա բավարար ժամանակ էր լուրջ համակարգեր ստեղծելու համար. ինչո՞ւ արված չէ։

Անձնակա՞ն, թե՞ համակարգային

Դատաիրավական բեսպրեդելի առաջին ակնառու դրսևորումը Ռ. Քոչարյանի բանտարկությունն էր։ Հեղափոխական վարչապետը հանրահավաքում նշանակում է մեղավոր, հրապարակը ողջունում է, և թափանիվը սկսում է գործել. ՀՔԾ, դատախազություն, իշխանական մեդիա, cheers team-եր, փողով լացողներ, դատավորներ և այլն։ Եվ իհարկե՝ մեծ անվանացանկ մարդկանց, որոնք հասկանում էին ամեն ինչ, բայց խիզախություն չունեցան ճիշտ պահին լինել քաղաքացի և լռեցին։ Այդ հետո, շատ ավելի ուշ, իրավիճակը փոխվելուց հետո նրանցից շատերը հայտնվեցին Քոչարյանի կողքին և փոխադարձ համաձայնությամբ դարձան  համախոհներ, իսկ դժվար պահին հրաժարվում էին կոնտակտի դուրս գալ, ձայն  հանել։ Բայց խոսքը հիմա ավելի կարևոր բանի մասին է։
Ռ. Քոչարյանի բանտարկությունից հետո սկսվեց դատաիրավական հանցագործությունների հաղթարշավը՝ ընդգրկելով արդեն ամենևին ոչ «նախկինների», այլ հաճախ՝ շարքային քաղաքացիների, որոնք համարձակություն են ունեցել ընդդիմանալ գործող իշխանության քայլերին։ Այդ արշավը շարունակվում է առ այսօր։ Հրեշի ընթացքը ողբերգական էր. ճանապարհին տալով մահեր՝ այն ավելի կարծրացավ՝ ձեռք բերելով համակարգային հրեշի կայուն հատկանիշներ։ 

Ինչո՞ւ հինգ տարում չի ստեղծվել այս հրեշի դեմ պայքարի լուրջ համակարգ։ Ինքս այս հարցի պատասխանի վրա երկար եմ մտածել ու հանգել եմ եզրակացության.

- 2018-ից, երբ սկսվեց դատաիրավական ամենաթողությունը, ամեն մեկը մտածում էր բացառապես իր պաշտպանության մասին։ Յուրաքանչյուրը մտածում էր միայն իր անձնական պաշտպանական համակարգի ստեղծման մասին։ Եվ մարդիկ, ովքեր ունեին թե´ ռեսուրսներ, թե´ բավարար գրագիտություն և այլ հատկանիշներ, այդպես էլ չհանգեցին այն գիտակցությանը, որ պետք է ստեղծել ոչ միայն սեփական անձի պաշտպանության համակարգ, այլև՝ դատաիրավական հրեշի դեմ միասնական դիմադրության։ Ընտրվեց անձնական պաշտպանության, և ոչ՝ միասնական դիմադրության տարբերակը։ Եթե նկատել եք՝ ում դեմ ռեպրեսիաները թուլանում են, ում հարցը այս կամ այն կերպ լուծվում է, դադարում է մտածել ընդհանուր պրոբլեմի մասին։ Սա այն նույն կենցաղային հայի մտածողությունն է, թե՝ իմ դրսի պոլի շորից այն կողմ՝ ինձ չի հետաքրքրում, իմը այդքանն է։ Հենց այդ պատճառով է, որ 5 տարում որևէ լուրջ համակարգ չկարողացանք ստեղծել։ Ու ոչ միայն դատաիրավական բեսպրեդելի դեմ, այլև՝ քաղաքական համակարգ չստեղծվեց, քաղաքացիական կառույցներ չստեղծվեցին։ Մեծ հաշվով, ոչ մի միասնական համակարգ չստեղծվեց։ Ո՞նց կարող է հինգ տարի թափ հավաքել բեսպրեդելը, ու չստեղծվի դրան արդյունավետ դիմակայող համակարգ՝ այն դեպքում, երբ բոլոր ռեսուրսները դրա համար կան։

Շարունակելի»։

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}