Քաղաքական 12:09 20/02/2023 Հայաստան

Արթուր Վանեցյան. Թող հրապարակեն խաղաղության պայմանագրի նախագիծը, տեսնենք՝ մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ


«Արդեն երկու ամիս է՝ Արցախը շրջափակված է։ Մենք եկել հասել ենք մի կետի, երբ Արցախն այսքան վտանգված չի եղել։ Ոչ ղարաբաղյան շարժման մեկնարկին, ոչ անցած երեսուն տարիների ընթացքում մենք չենք ունեցել նման ծանր իրավիճակ։ Այսօր վտանգված է ոչ միայն Արցախը, վտանգված է նաև Հայաստանը»,-  «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողովի մեկնարկին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսքը սկսելով Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ շնորհավորանքով։

Նա խոստովանեց՝ ուրախանում է՝ տեսնելով, որ շարժման տարեդարձին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում Արցախում ու Հայաստանում, քանի որ, ցավոք սրտի, առաջնահերթությունները Հայաստանում փորձում են փոխել ու արցախյան հիմնախնդիրը մղել երկրորդ պլան։

«Բայց մենք տեսնում ենք, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը չի մոռացել խնդիրն ու շատ կարևորում է արցախյան հիմնախնդրի լուծումը։ Երկար տարիներ աշխատելով Ազգային անվտանգության ծառայությունում՝ ես միշտ ասել եմ, ինձ համար կարևոր է մեր մեծ հայրենիքի՝ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանվածությունը, ուստի այսօր այս իրավիճակում չեմ կարող չանդրադառնալ այս հարցին ու չխոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին»,-ասաց Վանեցյանը։

Նա հիշեցրեց՝ 1991-92 թվականների ձմռանն Արցախը պաշարված էր, չկային սնունդ, գազ, լույս, զենք։

«Կարծես ամեն ինչ կորսված էր, բայց հայությունը միասնական ուժերով կարողացավ ճեղքել այս շրջափակումն ու 1992 թվականի սարսափելի հունվար, փերվար ամիսներից հետո ունեցանք հաղթանակներ։ Մենք ազատագրեցինք Իվանյանը, Լաչինը, Շուշին, Քարվաճառը և ի վերջո կարողացանք դուրս գալ Արաքսի ափ ու ձևավորել այնպիսի անվտանգային միջավայր, որի արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ չի կարողանալու հասնել իր նպատակին ու արցախցուն հանել իր բնօրրանից, չի կարող արցախցուն զրկել իր հայրենիքում ապրելու իրավունքից»,-ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես դա հաջողվեց հայ ժողովրդին՝ Վանեցյանը փաստեց, կար միասնականություն, հավատ դեպի առաջնորդներ, դեպի շարժում։

«Այսօր ցավոք նման վստահության պակաս կա. վստահության պակաս մեր ուժերի նկատմամբ, գրեթե չկա վստահություն որոշում կայացողների նկատմամբ, կա մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել ամենասարսափելին արցախյան պատմության մեջ։ Ցավոք այսօր իրավիճակն ավելի վատ է, քան հեռավոր 90-ականներին, Արցախը շրջափակված է, Ադրբեջանն ամեն օր մտածում է մի նոր բան անել արցախահայությանը հուսալքելու, հիասթափեցնելու համար, և ցավոք սրտի, տեղ-տեղ նրանց հաջողվում է, քանի որ, նորից եմ կրկնում, չկա միասնականություն, համախմբվածություն, վստահություն հատկապես որոշումներ կայացնողների նկատմամբ։ Մեկ բռունցք դառնալու փոխարեն այսօր տեսնում ենք, թե ինչպես են մեր ժողովրդին պառակտում յուրայինների ու հակառակորդների, սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների, ռուսամետների ու արևմտամետների ու դրա արդյունքում չենք կարողանում ստեղծել այն ուժը, որը կկարողանա պայքարել այս դժվար իրավիճակում։ Կասկած չկա, որ այս վիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է ու նրա վարած քաղաքականությունը»,-ասաց նա։

Քաղաքական գործչի խոսքով, այդ քաղաքականությունը բերեց այն բանին, որ Հայաստանի փաստացի ղեկավարը խաղաղություն է մուրում ու փորձում է մեր ժողովրդին համոզել, որ ուղղակի այլ տարբերակ չկա։

«Գիտե՞ք, խաղաղության օրակարգին դեմ խոսելն անլրջություն է, որևէ նորմալ մարդ չի կարող խոսել այդ օրակարգի դեմ, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, թե ի՞նչ գին ենք վճարելու դրա դիմաց, քանի որ այդ գինը վճարելու են ոչ թե այսօրվա կառավարիչները, այսօրվա իշխանությունները, այլ մենք բոլորս՝ հայ ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը»,-ասաց Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը հիշեցրեց՝ օրեր առաջ Հայաստանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի իր տարբերակն է ներկայացրել Ադրբեջանին, պատրաստ է ստորագրել այն։

«Արդյոք մենք գիտե՞նք, թե ինչ է գրված այդ պայմանագրում, ի՞նչ գին ենք մենք վճարելու այդ պայմանագրի դիմաց։ Մենք պետք է ստիպենք, որ ժողովրդի թիկունքում որևէ պայմանագիր չստորագրվի, թող հրապարակեն, տեսնենք՝ ինչի՞ մասին է խոսքը, տեսնենք ու հասկանանք, մեզ պե՞տք է այդպիսի խաղաղություն, թե՞ ոչ։ Հարց է առաջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից ստորագրվելիք խաղաղության պայմանագրից հետո արդյոք հայերը կարողանալո՞ւ են ապրել իրենց երկրում՝ ինքնիշխան Հայաստանում, ունենալո՞ւ ենք Արցախ, թե՞ ոչ, իրացվելո՞ւ է Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը, թե՞ ոչ,  ունենալո՞ւ է Արցախի ժողովուրդն անվտանգության երաշխքիներ, թե՞ ոչ։ Հարցերը շատ են։ Ես ուզում եմ վստահեցնել, որ անձամբ ես, իմ գործընկերները, հայության ճնշող մեծամասնությունը թույլ չեն տալու այսօրվա իշխանություններին ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կբերի մեզ ավելի խոր ճգնաժամի, կվտանգի Հայաստանի ու Արցախի ապագան»,-ընդգծեց գործիչը։

Արթուր Վանեցյանը խոսքի ավարտին շնորհակալություն հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանին միջոցառման կազմակերպման համար, հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի։

Հիշեցնենք, որ այսօր՝  հայտնի պատմական իրադարձությունից ուղիղ 35 տարի անց, նախաձեռնվել է միջոցառում՝ «Ղարաբաղյան պրոֆիլ» խորագրով համաժողով։ Միջոցառման աջակիցը «Հայրենիք» կուսակցությունն է։

Միջոցառման ընթացքում, բացի փորձագետների մասնակցությամբ քննարկումներից, նախատեսվում է ներկայացնել անցած 35 տարիներն ամփոփող լուսանկարների ցուցահանդես, ինպես նաև ներկայացնել «Եռաբլուր» վիրտուալ-թանգարանը։









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}