Մոսկվայում սպանվել է «Sputnik V» պատվաստանյութի ստեղծողներից մեկը
Մոսկվայի իր բնակարանում սպանվել է վիրուսաբան Անդրեյ Բոտիկովը՝ «Sputnik V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծողներից մեկը։ Այս մասին մարտի 3-ին հայտնել է «Ռեգնում» գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 2-ին. Ըստ քննիչների՝ գիտնականը վիճաբանել է 29-ամյա երիտասարդի հետ։ Կոնֆլիկտի արդյունքում նա գոտիով խեղդել է Բոտնիկովին։
Իրավապահները բերման են ենթարկել հարձակվողին, նա ընդունել է իր մեղքը։ Նշվում է, որ ավելի վաղ հանցագործին դատել են ծանր հանցագործության համար։ Տեղի ունեցածի փաստով ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն»):
Բոտիկովը Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի 18 գիտնականներից մեկն էր, որոնք ստեղծել են «Sputnik V» պատվաստանյութը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան