Քաղաքական 11:05 11/03/2023 Հայաստան

Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ

Նախօրեին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում  ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ով 2020-2022թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը և ևս 11 հոգի։ Գործը վերաբերում է ՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարության կողմից  հատկացված ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամից նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամի հափշտակությանը։

Հիշեցնենք՝ դեռ ամսիներ առաջ Հաշվեքննիչ պալատն արձանագրել էր, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում բյուջետային ծախսերի իրականացման գործընթացում արձանագրվել են անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ: Այդ մասին ասվում էր Հաշվեքննիչ պալատի՝ ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության մեջ:

Ըստ փաստաթղթի՝ covid-19 համավարակի կանխարգելման, վերահսկման բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 2020 թվականին առողջապահության նախարարությանը  հատկացրել է 26.5 մլրդ դրամ: Զեկույցում նշվում է, որ կառավարությունը և ԱՆ-ն իրականացրած միջոցառումների շրջանակներում չի սահմանել արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշները, ծախսային ուղղությունները:

Հիշեցնենք՝ այդ տարի ԱՆ նախարարն էր Արսեն Թորոսյանը, իսկ ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարարն էր։ Առոջապահության փոխնախարար էր նաև Գևորգ Սիմոնյանը։

2022 թ. հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կորոնավիրուսի դեմ պայքարի ծախսերի արդյունավետությունն ուսումնասիրած Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելիս  Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի, այդ ժամանակ արդեն ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի միջև թեժ վիճաբանություն էր եղել։ Վերջիններս համաձայն չէին հաշվետվությունում արձանագրված մի շարք փաստերին։ 

Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ առողջապահության նախարարությունը մշակել էր համավարակի դեմ պայքարի պլան՝ հետևելով ԱՀԿ-ի առաջին հրահանգներին. «Ցավոք, տվյալ հաշվետվության մեջ որևէ անդրադարձ պլաններին ու դրանց կատարմանը արված չէ»:

Ա. Ջանջուղազյանն էլ ընթերցել էր եզրակացությունից մի հատված. «Հայաստանում մինչև նոր կորոնավիրուսային համավարակն արձանագրվող  համաճարակների դեպքում որպես ռազմավարական  օպերատիվ գործողությունների պլան գործել և ներայումս էլ շարունակում է գործել բարձր ախտածին թռնչագրիպի հետ կապված կառավարության 2006 թ. բարձր ախտածին թռնչագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը հաստատելու մասին թիվ 480 որոշումը, որը կառավարության 2009 թվականին կայացրած որոշմամբ վերանայվել էր։ Սա է, ինչ մենք  մինչև 2020 թվականը ունեցել ենք։

Հարգելի գործընկերներ, պետք չէ Հավաքննիչ պալատի արձանագրությանը վերաբերյալ որպես հակառակորդի արձանագրում։ Նպատակը պետք է շատ կոնկրետ լինի»։

Արսեն Թորոսյանը հակադարձել էր՝ թե կիսատ է։

Ջանջուղայանն էլ ասել էր, որ կիսատ չէ,  ապա շարունակել էր ընթերցել. «2020 թվականին մարտին Հայաստանում արձանագրվեց հիվանդության դեպքերի աճ։ Պարզվել է, որ  լիազոր մարմինը չունենալով  համապատասխան ռազամավարական գործողությունների և  համաճարակների կառավարման պլան, նաև արտակարգ իրավիճակներում  ... Ներողություն, ունեցե՞լ ենք այդպիսի պլան»։

Ավանեսյանն ու Թորոսյանը տեղերից ինչ-որ բաներ էին արձագանքում։

Ջանջուղազյանը շարունակել է. «Ընդամենը 152 մլն դրամի շեղման մասին է խոսքը՝ միայն այն գործոնով պայմանավորված, որ բավարար չափով հսկողություն չի իրականացվել, թե այդոք  նույն հաշվետվոթյունները, որոնք ներակայցվել են ԲԿ-ների կողմից ՊԵԿ՝ որպես վարձատրության հիմք հանդիսացող հաշվետվություններ, դրանցում համադրումներ կատարված են, թե՞ ոչ։ Միայն  այդ պատճառով 152 մլն դրամի շեղումներ են առաջացել 26.5 միլիարդ դրամի մեջ: Բայց սա համակարգային խնդիր է, որովհետև դա նշանակում է, որ հսկողության համակարգը պետք է դառնա դրան համարժեք։ Նման բացթողում չպետք է լինի»։

Արսեն Թորոսյանն ասել էր.  «Մի ժամանակահատված եք վերցրել, այդ տարվա ընթացքում  լիքը բան է եղել, ինչո՞ւ չի արձանագրվել»։

Ջանջուղազյանն էլ ընդգծել էր, որ արձանագրվել . «Արձանագրությունն ավելի վատ արդյունքների է բերել, պարոն Թորոսյան։ Արձանագրվել է, որ մի  արձանագրային որոշմամբ սահմանված են ուղղություններ, որոնցով մոտավորապես  20 միլիարդ դրամի ուղղություններ են սահմանված, բայց փաստացի  26 միլիարդ դրամի օգտագործում է  եղել, որը ոչ մի կապ չի ունեցել այդ արձանագրված ուղղությունների հետ»։

Արսեն Թորոսյանը կրկին ընդհատում էր, իսկ Ջանջուղազյանն ասել է. «Այս միջավայրում շատ բարդ է աշխատել, քանի որ հնչած միտքը, որ ես ասում եմ բաներ, որոնք չեն եղել, կամ գրված են բաներ, որոնք ընդհանրապես տեղի չի ունեցել, ոչ մի կապ չունի իրականության հետ, հետևաբար դուք ազատ եք, կարող եք ձեր մտքերն  արտահայտել ցանկացած հարթակում, բայց այն, ինչ այստեղ արձանագրված է, առաջարկում եմ կենտրոնանալ դրա վրա, ոչ թե դրա վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների։

Հիմա ուզում եմ պատասխանեք՝ եղե՞լ է հակազդելու ռազմավարական պլան։ Դուք ասում եք մարտին ընդունված...  խոսքը չի վերաբերում կոնկրետ կովիդին։ Համավարակներին արձագանքնելու  պատրաստվածության աստիճանին է  վերաբերում, սրանք տարբեր բաներ են»։

Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու ռազմավարական պլան եղել է:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել էր, որ խոսքը չի վերաբերում կոնկրետ քովիդի համավարակին, այլ՝ ընդհանրապես համավարակներին արձագանքելու պատրաստվածությանը, որոնք տարբեր բաներ են և այն Սահմանադրությամբ ամրագրված պահանջ է հաշվեքննություն իրականացնելու համար:

«Միջազգային ստանդարտն էլ է ասում՝  ի՞նչ է արդյունավետությունը, ինչպե՞ս պետք է այն գնահատել։ Հիմա մենք ասում ենք՝  եկեք, մեր ճաշկով գնահատենք, ասենք քանի որ լիքը մարդ գոհ է, ուրեմն ամեն ինչ արդյունավետ է եղել։

Կներեք։ Հանրային ֆինանսների օգտագործումը չի ճանաչում մարդկանց գոհ լինելու հանգամանքը»,- ասել էր Ատոմ Ջանջուղազյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}