Wildberries-ի բաշխման կետի աշխատակիցները պատվերի տուփում մկների ընտանիք  են հայտնաբերել
Աշխարհում
16:18 13/03/2023
Աշխարհ

Wildberries-ի բաշխման կետի աշխատակիցները պատվերի տուփում մկների ընտանիք են հայտնաբերել

Մկների ընտանիքին գտել են Wildberries-ի  բաշխման կետ տեղափոխված կիշաճտկավոր կոշիկների տուփում: «Գազետա ռու»-ն գրում է, որ կրծողների ընտանիքի դեպքի մասին հայտնում է Shot-ը։

Սանկտ Պետերբուրգում Wildberries-ի բաշխման կետի աշխատակիցները անսպասելի գտածոյի են հանդիպել: Պատվիրված կոշիկների տուփերից մեկում նրանք մի քանի մկներ են հայտնաբերել, որոնք սպասում էին առաքման։ Առնվազն չորս մկներ են բնակվել բոտլեգում:

Ըստ կետի աշխատակիցների՝ պատվերն իրենց է հասցվել Շուշարիի շուկայի տեսակավորման կենտրոնից։ Երբ հայտնաբերեցին անօրինական վարձակալներին, նրանք գրեթե ավարտել էին տուփի կրծելը և անցել կոշիկների վարդագույն կաշվին։

Արդյունքում տեսախցիկով արձանագրվել է կրծողների առկայությունը, և ապրանքը դուրս է գրվել որպես խոտանված։
 

Placeholder
Wildberries-ի բաշխման կետի աշխատակիցները պատվերի տուփում մկների ընտանիք են հայտնաբերել