ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին ներկայացվել է Ջերմուկում սեպետեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը
Քաղաքական
19:38 14/03/2023
Հայաստան

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին ներկայացվել է Ջերմուկում սեպետեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը գրում է․

«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ջերմուկում է: Այցի շրջանակներում նրան ներկայացվել է  Ջերմուկում սեպետեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված  իրավիճակը, մասնավորապես` խաղաղ զբոսաշրջային քաղաքի վրա ռազմական գործողությունների ազդեցությունը (տնտեսությանը հասցված վնասներն ու  բնակիչների և զբոսաշրջիկների հոգեբանության վրա ազդեցությունը):

Նշվել է նաև, որ ռազմական գործողությունների պահին քաղաքում բազմաթիվ  զբոսաշրջիկներ են եղել, որոնք Ջերմուկ էին այցելել հանգստի և բուժման նպատակով»:

Placeholder
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին ներկայացվել է Ջերմուկում սեպետեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը