Կառավարության հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության մարտահրավերները. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
12:33 14/03/2023
Հայաստան

Կառավարության հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության մարտահրավերները. Նիկոլ Փաշինյան

«Փետրվարի 28-ին ԱԺ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այն կարևորագույն փաստաթուղթ է, որն առաջիկայում մանրամասը կքննարկվի ԱԺ-ում:

Փաշինյանի խոսքվ՝ ասուլիսի նպատակը զեկույցի հետ առնչվող նախորդ տարվա ձեռքբերումների և խնդիրների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների մասին խոսել են:

Հայտնելով, որ կառավարության հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության մարտահրավերը՝ Փաշինյանն ասաց. «Աշխարքաղաքական խորացող անկայությունը, աշխարհակարգի և միջազգային հարաբերությունների ոլորտում ակնհայտ դարձող անորոշություններն ավելի են սրում ՀՀ-ի արտաքին անվտանգության սպառնալիքները»:

Նա անդրադարձավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հերթական ագրեսիային և նշեց. «Հայաստանի տարածքների շարունակվող  օկուպալցիան, նոր ագրեսիայի՝ չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած ծանր հումանիտար էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը Հայաստանի կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրականացման վրա»:

Սակայն, ըստ գործադիրի ղեկավարի, 2022 թվականը եղել է լայնածավալ բարեփոխումենրի տարի:

«Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն: Արդյունքում 2022 թ.-ն ամփոփվել է  վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12.6% տնտեսական աճով: 2022 թվականի  պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավել է 768 մլրդ դրամով, կա՛մ 2 մլրդ 23 մլն դոլարով, կա՛մ 66.3 %-ով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ դրամով, կամ 1 մլրդ 821 մլն դոլարով, կամ 53%-ով»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը հայտարարեց, թե հանրապետությունում աննախադեպ բարձրացել է նաև  զբաղվածների տոկոսը:

Անդրադառնալով ՀՀ-ի արտաքին անվտանգային խնդիրներին՝ Փաշինյանն ասաց.

«Կառավարությունը շարունակել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն վարել: Այսուհանդերձ չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ ՀՀ-ի արտաքին անվտանգության երաշխավորումը: Մեր գնահատական այն է, որ այս հարցին մեկ քայլանոց լուծում չունի,  այս հարցի լուծման համար անհրաժեշտ է միջազգային տարածաշրջանային ռազմաքաղաքական ներքաղաքական իրադրության խորը վերլուծություն և դրանից բխող քայլեր: Կառավարությունը որդեգրել է հենց այս քաղաքականությունն ու գործելակերպը՝ գիտակցելով, որ ստեղծված իրավիճակը երկրի համար առաջ է բերում լրջագույն սպառնալիքներ և լրջագույն հնարավորություններ: Մեր խնդիրն է կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները»:

 

Placeholder
Կառավարության հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության մարտահրավերները. Նիկոլ Փաշինյան