Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին. Արձագանքներ
Քաղաքական
14:07 14/03/2023
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին. Արձագանքներ

Մինչ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին է պատասխանում,  ֆեյսբուքյան օգտատերերն արձագանքում են, հեռակա վիճում ու հակադարձում նրան։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է

«Նա կրկին ավելի մեծ ջանքեր է գործադրում սեփական թիմակիցների կոռուպցիոն ռիսկերով լի արկածները հիմնավորելու, քան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար։
Սեփական լափածը ատամներով պաշտպանելը արյամբ պահած Արցախից ավելի կարեւոր է սրանց նման սրիկաների եւ նրանց պարագլխի համար։

Նիկոլը գալարվեց, պտտվեց, փորձեց «ուխոդներ» անել, կծկվեց, փքվեց, լկստվեց ու մեկ է մնաց Սերժի ասածների տակը»։

Արման Հայրապետյանը գրում է. 

«ալիևից և էրդողանից շատ ա ադրբեջանի և թուրիքայի շահերը ներկայացնում։
Չգիտեմ, թե ինչ նոր բան եք ուզում լսել»։

Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի տունը վաճառելու մասին Փաշինյաի հայտարարությանը, ֆեյսբուքյան օգտատեր Հարի Քսալամանյանը գրում է

«Վաճառվում է բնակարան Երրորդ մաս-ում, շատ մատչելի է»։

Լրագրող Աղավնի Սուքիասյանը գրում է

«Նիկոլ Փաշինյանը վաճառում է Սուրեն Պապիկյանի գնած տունը, այն տունը, որը 100 միլիոն դրամ էժան գնով Պապիկյանը գնել է Աշոտ Արսենյանին պատկանող ընկերության կառուցած շենքում, այն Աշոտ Արսենյանի, որի բանակում չծառայած որդու նկատմամբ քրգործը կարճվեց և վերջինս դարձավ Ջերմուկի ղեկավար»։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. 
«Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին»։

Քախտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.

«Նիկոլն այսօր մեծ կիկս թողեց: Հիմա ԺԵԽՆ ինքն իրեն հարց է տալու.«Ինչո՞ւ Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը և էլի 24998 հպարտ քաղաքացի տուն գնելու համար բյուջեյից փող է ստացել, իսկ ինքը չի ստացել»: 

Փաստորեն 680000 վարչապետներից 655000-ը «քցվել» է «վարչապետ ջանի» կողմից:
«Աղքատությունը ձեր ուղեղներում է» ֆրազից հետո սա Նիկոլի առաջին մեծ կիկսն է, իր ընտրազանգվածի հետ շփումներում: Սպասեք զարգացումների»։

Արմեն Հովասափյանը գրում է.

«Փաստորեն, սրա նախկինում արած հայտարարություններն անկանոն շարժումներ ու անհաջող փորձեր են եղել։ Մարդն անկեղծ ա եղել, ուղղակի, քանի որ փլուզվող աշխարհում ենք, տենց ա ստացվել։ Ու ոչինչ, որ էսօր մենք փլուզված երկրում ենք ապրում, ու մեր վրա ոտքեր են սրբում։

Պոպուլիզմի ու ցինիզմի 200 րոպեանոց մաստեր-կլաս ա անում»։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է.

«Եղել ա ժամանակ, որ Իսկանդերը 10 տոկոս էր, կաշկանդվածությունը՝ 95 տոկոս։

Հիմա դեռ չափումներ չեն արվել, բայց դոզաները միանգամայն այլ են»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը գրում է.

«Հետաքրքիր ա չէ՞, երկիրը մեկ օրում վաճառեց, բայց տունը մի տարի է չի կարողանում վաճառի...»։


 

Placeholder
Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին. Արձագանքներ