Կոռուպցիան շատացել է. Փաշինյան
Քաղաքական
13:56 14/03/2023
Հայաստան

Կոռուպցիան շատացել է. Փաշինյան

«Երևանի քաղաքապետի ընտությունների վերաբերյալ այս պահին ես ոչ մի նոր տեղեկություն,  բացի այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, չեմ կարող ասել։ Նման որոշումներ, առնվազն այս պահի դրությամբ, մենք չունենք»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեղեկություն ունի, թե երբ են տեղի ունենալու Երևանի քաղաքապետի ընտրությունները։

Հարցին՝ մամուլը պարբերաբար գրում է, որ  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի բյուջեով հատկացված ծրագրերը ծառայեցնում է իր քարոզարշավի համար, արդյո՞ք սա կոռուպցիոն դրսևորում չէ, նաև վերջին շրջանում, կարծեք թե,  շատանում է իշխող թիմի անդամների հետ կապված կոռուպցիոն դեպքերը՝  հաշվի առնելով  վերջին իրադարաձությունները կապված փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանի հետ, ով նախինում առողջապահության փոխնախարարն էր։

Փաշինյանն ասաց, որ  2018 թ. մինչև օրս Երևանում 1000 հուսահատության գազել է դուրս բերել շրջանառությունից` ընդհանուրի 70 տոկոսը, 1000-ից ավելի մահվան վերելակներ են փոխարինվել։

«Եթե համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբերումը, վերելակների փոխելը, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է։

Այլ բան, ինչպես գիտենք, ցավոք սրտի, միշտ էլ գնումների և այլ ոլորտներոմ ռիսկեր կան և այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահայտում։ Կարևորն այն է, որ ոչ մի բան անարձագանք չի մնում»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցի երկրորդ՝  կոռուպցիոն դեպքերի շատացման մասին, նա նշեց, որ կոռուպցիոն բացահայտումներն են շատացել, ինչը կարող է նշանակել և նշանակում է, որ կոռուպցիան շատացել է։

«2018 թե 2019 թվականին արդեն, ցավոք սրտի, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված կոռուպցիոն մեղադրանքով։ Այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սա ինչի՞ մասին է վկայում։ Սա վկայում է, որ մեր քաղաքական դիրքորոշումը, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս, շարունակում է այդպես մնալ։

Հայաստանում համակարգային կոռուպցիա, հաստատում եմ, որ չկա,  որովհետև եթե համակարգային կոռուպցիա լիներ, այդ բացահայտումները չէին լինի»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով, այսօր Հայաստանում որևէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չէ բազմաթիվ պատճառներով։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Երևանում թանկարժեք բնակարան գնելու մասին

Նա խնդրեց գները հստակեցնել՝ ինչքա՞ն է  արժեքը և ինչքանո՞վ է գնել։ «Հետք»-ի լրագրողը հստակեցրեց ՝ այսօր արժի 412 հազար դոլար, գնել է 168 հազար դոլարով, Փաշինյանն ասաց. «Եթե դուք ճիշտ եք, խոստանում եմ ձեզ... առաջարկ ունեմ՝ գնաք, բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք այդ տունը, 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես դուք պնդում եք։ Երբ 400 հազար դոլարով վաճառեք,  բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք։ Եթե գործարքը բանկին առաջարկեք, բանկը պետք է երջանիկ լինի, որովհետև  իր շահույթի մասն ունի։

Առաջարկում եմ ՀԿ-ներին, լրագրողներին գնալ այս ճանապարհով։ Ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից իր անձնական գործերին միջամտելու համար, բայց կպնդեմ, որ ինքը 300 հազար դոլարով այդ տունը վաճառի ձեզ, հետո կհետևենք՝ 400 հազար դոլարով վաճառեցի՞ք, թե՞ ոչ։

Անկեղծ ասեմ. 1 տարի է իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել»։

Նա նշեց, 2018թ. մինչ օրս  25.000 մարդ, այդ թվում՝ նախարարներ, օգտվելով եկամտահարկի վերադարձի ծրագրից, նորակառուցում 1-4 սենյականոց բնակարաններ են ձեռք բերել:
 

Placeholder
Կոռուպցիան շատացել է. Փաշինյան