Տնտեսություն 16:54 21/03/2023 Հայաստան

«Լույս». 2022թ.-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքային իշխանությունների կողմից տարվա ընթացքում իրենց առջև դրված խնդիրների լուծման առաջընթացը և արդյունավետությունը:
Ըստ այդմ հիմնադրամն արձանագրում է.

• Երևան քաղաքի բյուջեի պլանավորման և իրականացման գործընթացները շարունակում են էականորեն շեղված մնալ: Իհարկե, կատարողականի որոշակի բարելավում արձանագրվել է նախորդ տարվա համեմատ, սակայն ինչպես բյուջեի եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով արձանագրված թերակատարումները բավական մեծ են, ինչի արդյունքում քաղաքային բյուջեի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ և արդյունավետ կերպով չեն իրականացվում: Հետևաբար, համայնքային իշխանությունները պետք է իրականացնեն հստակ քայլեր՝ բյուջեի պլանավորման և կատարման փուլերը համապատասխանեցնելու համար:

• Երևան քաղաքի բյուջեի եկամուտների աճը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ բավական ցածր է եղել: Եթե հաշվի առնենք այն, որ 2022թ. միջին գնաճը կազմել է 8.6%, ապա կարող ենք նշել, որ բյուջեի եկամուտների 5.5 % աճը բավարար չէ քաղաքի հիմնական խնդիրների լուծման գործընթացում էական առաջընթաց գրանցելու համար: Քանի որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտներում չկան տնտեսական իրավիճակի հետ կապված եկամտատեսակներ, այդ պատճառով բարձր տնտեսական աճը չի արտացոլվում բյուջեի եկամուտների վրա: Այնուամենայնիվ, եթե ապահովվեր բյուջեի եկամուտների պատշաճ հավաքագրումը, ապա բյուջեի եկամուտների աճն առավել ընդունելի մակարդակում կլիներ: Օրինակ, եթե գույքահարկի կատարողականը լիներ 100%, ապա ընդհանուր եկամուտների աճը կկազմեր 9.1%` գերազանցելով գնաճի տեմպը: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է համայնքների եկամուտների կազմում ավելացնել տնտեսական իրավիճակի հետ կապված եկամտատեսակներ (օրինակ՝ եկամտային հարկի կամ ԱԱՀ-ի որոշակի մասնաբաժին), ինչը մի կողմից՝ հնարավորություն կտա համայնքներին օգտվել բարձր տնտեսական աճի դրական արդյունքներից, մյուս կողմից՝ խթաններ կստեղծի համայնքային իշխանությունների կողմից տնտեսական ակտիվությանը նպաստող միջոցառումների իրականացման համար:

• Երևան քաղաքի 2022թ. բյուջեի ծախսերի փաստացի ցուցանիշը կազմել է 94.8 մլրդ դրամ, ինչի պայմաններում բյուջեի հաստատված պլանի նկատմամբ թերակատարումը կազմել է 4.1%, իսկ ճշտված պլանի նկատմամբ` 14.9%: Ճշտված պլանի նկատմամբ թերակատարման չափը հաճախ առավել կարևոր ցուցանիշ է համարվում, քանի որ ճշտված պլանը ցույց է տալիս, թե որքան ծախս էր անհրաժեշտ տարվա ընթացքում համայնքային իշխանությունների դիմաց դրված խնդիրները լուծելու համար: Հետևաբար, դրանց թերակատարումը նշանակում է, որ մշակված միջոցառումներն ամբողջությամբ չեն իրականացվել, և անհրաժեշտ արդյունքներն ամբողջությամբ չեն ստացվել:

• Շարունակվում են պահպանվել կապիտալ ծախսերի իրականացման խնդիրները: 2022թ. կապիտալ ծախսերը ոչ միայն թերակատարվել են, այլ նաև նվազել են նախորդ տարվա համեմատ: Կապիտալ ծախսերի թերակատարումները հաճախ բացատրվում են կարողությունների անբավարար մակարդակով: Սակայն, եթե ծախսերի ծավալն ավելի փոքր է, քան նախորդ տարվա փաստացի մակարդակը, ապա ստացվում է, որ կա՛մ կարողություններն էլ ավելի են նվազել, կա՛մ առկա են այլ խնդիրներ, որոնք սահմանափակում են կապիտալ ծախսերի իրականացումը: Այս մասով, քաղաքային իշխանությունները պարտավոր են իրականացնել ուսումնասիրություններ թերակատարումների իրական պատճառները բացահայտելու նպատակով:

• Թերակատարված կապիտալ ծախսերի շարքում առկա են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից բավական կարևոր ծրագրեր: Օրինակ, զգալի թերակատարումներ են արձանագրվել այնպիսի ծրագրերի գծով, ինչպիսիք են նախագծային աշխատանքների իրականացումը (որոնք անհրաժեշտ են հաջորդ տարիներին կապիտալ ծախսերի պատշաճ մակարդակի իրականացման համար), ոռոգման ցանցի կառուցումը և վերանորոգումը, ասֆալտ–բետոնյա ծածկի հիմնանորոգումը, փողոցների, հրապարակների և այգիների կահավորումը և այլն:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցեր
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են.              «Հունիսի 6-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
22:08
Էրդողանի վարչակազմը՝ «սահմանադրական բարեփոխումների» նախաձեռնող
Թուրքիայի նոր կառավարությունը հերթական անգամ խորհրդարանին կներկայացնի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը։ ՏԱՍՍ-ը գրում...
Աղբյուր` Panorama.am
21:39
Անկլավների հարց չի քննարկվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովում
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են հանձնաժողովի նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
20:43
Վանաձորում անփութության պատճառով 1 երեխա ոտնաթաթի 3 կոտրվածք է ստացել
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը, անդրադառնալով 2023թ․ հունիսի 1-ին Վանաձորում տեղի ունեցած դեպքին, գրել է․...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում հարկադիր քարաթափման աշխատանքներ են
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են․ «Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրում է․ «Հաշվեհարդար լինելու...
Աղբյուր` Panorama.am
20:03
Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինինի հետ հնարավոր բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ստեփանակերտի գրախանութներում ամենապահանջված գիրքն Աստվածաշունչն է
«Արցախպրես» լրատվական գործակալության «Արցախյան բեսթսելեր» նախագիծը ներկայացնում է ընթացիկ տարվա մայիս ամսում և հունիսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կալանավորումը կվատթարացնի Գայանե Հակոբյանի հոգեվիճակը
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման...
Աղբյուր` Panorama.am
19:21
Պատերազմի իրադարձություններն ավելի են արագանալու․ Սաակաշվիլին ՝«Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակման մասին
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է Ուկրաինայի «Կախովկա ՀԷԿ»-ի վրա հարձակումը:...
Աղբյուր` Panorama.am
19:10
Արցախի ՄԻՊ-ի առաջարկությամբ վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը
Քաղաքացին, դիմելով Արցախի Պաշտպանին, հայտնել է, որ իր 3-րդ երեխայի ծնվելուց հետո դիմել է ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն՝...
Աղբյուր` Panorama.am
18:52
Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող ընկերությունների հինգ անձ կալանավորվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն)...
Աղբյուր` Panorama.am
18:28
Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել, ոչ թե հյուրանոցի համարի գումարն ուզելու համար. փաստաբան
«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծած՝ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու...
Աղբյուր` Panorama.am
18:17
Թուրքիայում երիտասարդների ուղեղների արտահոսքն անխուսափելի է
Թուրքական ընդդիմադիր կայքերից մեկը հրապարակել է հոդված վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի ու նրա քաղաքական ուժի՝ երիտասարդների վերաբերյալ վարած...
Աղբյուր` Panorama.am
18:07
Պենտագոնի ղեկավարը ֆաշիզմի դեմ տարած հաղթանական ապահովածների թվում չի հիշատակե ԽՍՀՄ-ին
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու տարեդարձի կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Մհեր Գրիգորյանը «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի շինարարության վերսկսման ժամկետները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մացիևսկի. ՀՀ և ՌԴ արվեստագիտության հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ և սերտ համագործակցում են
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները:...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԿԿՀ-ն այդպես էլ վարույթ չի սկսել Փաշինյանի հարազատների մասով. «Հետք»
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, դատելով վերջինիս քայլերից, կաշկանդվում է վարչապետի մերձավորների հանդեպ պատասխանատվության միջոցներ կիրառել»։
Աղբյուր` Panorama.am
17:40
Երևանի կենտրոնում հսկա փոս էր գոյացել, ո՞վ է մեղավոր. Գեղամ Նազարյան
«Դրա համար ինչ որ մեկին պատժելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Չէ, չենք պատժելու»։
Աղբյուր` Panorama.am
17:30
ՄԱԿ-ի դատարանը մինչև հունվար կքննարկի Դոնբասի և Ղրիմի մասով Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի
Դոնբասի և Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի դեմ  Ուկրաինայի հայցի մասին ՄԱԿ-ի դատարանի որոշումը սպասվում է 2024 թվականի հունվարին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:21
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած
Հունիսի 6-ին, ժամը 13։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.  «Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հիշենք Արմեն Սաղաթելյանին որպես մեծ գիտնականի, լավ ընկերոջ, հայրենասերի. ԳԱԱ նախագահ
Նշվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 30-ամյակը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակը
Աղբյուր` Panorama.am
16:55
ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայումս զբոսաշրջության ակտիվությունը:
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Աշոտիկին հանձնեիր Բաքու՝ այսօր չէին առևանգի, Բաքվի բանտում անվտանգ կապրեր տղեդ. Արմինե Ադիբեկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Մարդը երջանիկ է, որ իրեն գոնե ծաղրածուի, սեմուշկա բերողի կարգավիճակով ինչ-որ պատկառելի հանրության շրջանակներում են ընդգրկում: Իրականում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
19:29 05/06/2023

«Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}