Հասարակություն 14:31 21/03/2023 Արցախ

Պատմություններ՝ շրջափակված Արցախից

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Զեկույցում տարբեր մարդիկ պատմում են, թե ինչպես են ապրում շրջափակման պայմաններում.

«Ստեփանակերտից 23-ամյա Մարիամն իր 30-ամյա ամուսնու՝ Ռուբենի հետ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մեկ օրով գնացել էր Գորիս գնումներ կատարելու և այդ ժամանակվանից չի կարողացել տուն վերադառնալ։ Նրանք նորածին երեխային՝ 3 ամսական Սևակին, թողել էին Մարիամի 55-ամյա մոր հետ։ Նրանք ԿԽՄԿ-ի աջակցությամբ տուն վերադարձան միայն փետրվարի վերջին։ Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում Մարիամն ասել է. «Իմ ամենավատ մղձավանջի մեջ անգամ չէի կարող պատկերացնել, որ այդքան երկար կբաժանվեմ իմ երեխայից։ Ամեն անգամ, երբ զանգում եմ մորս և նա ցույց է տալիս որդուս, ես չեմ կարողանում զսպել արցունքներս և սկսում եմ հեկեկալ։ Երբ մտածում եմ նրա մասին՝ առանց ծնողական սիրո, ջերմության և խնամքի մնացած, սիրտս ուղղակի կտոր-կտոր է լինում։ Ես ինձ այնքան մեղավոր եմ զգում: Մայրս ու Սեւակը ցրտահարվել են ադրբեջանցիների կողմից հոսանքազրկման և գազամատակարարման խափանման ժամանակ։ Սևակը մթություն չի սիրում, ուստի լույսերը մարելուց հետո սկսում է լաց լինել։ Մայրս քրոնիկական հիվանդություն ունի, նա չի կարողանում գնալ ու ժամերով հերթ կանգնել սննդի համար, ոչ էլ կարող է գնալ ու ամբողջ Ստեփանակերտում Սեւակի համար անհրաժեշտ մանկական կաթնախառնուրդը փնտրել։ Ես ինքս ինձ չեմ ների, եթե երեխայիս հետ վատ բան պատահի։ Այս ամբողջ իրավիճակն ինձ խելագարեցնում է, ես անընդհատ խուճապի նոպաներ ու հոգեկան խանգարումներ եմ ունենում։ Ամուսինս էլ է նյարդայնանում, այս վիճակից մազերը սպիտակել են։ Մենք զրկված ենք տուն գնալու և սեփական երեխային գրկելու մեր տարրական իրավունքից։ Ինչո՞ւ ենք մենք արժանի մեր հարեւանների կողմից այդքան ատելության»։

Զեկույցը պատրաստելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացվել է, որ Մարիամն ու Ռուբենը վերադարձել են տուն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

Ճարտարից 80-ամյա Լիդան տառապում էր թոքերի ծանր քաղցկեղով: Մինչ շրջափակումը նրան տեղափոխել էին Երևան՝ նախապես պլանավորված քիմիաթերապիայի, որին հաջորդել է վիրահատություն։ Շրջափակման ժամանակ նրա առողջական վիճակը հանկարծակի վատացել է, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նրա միակ որդին՝ 50-ամյա Արշակը, հնարավորություն չունեցավ իր վերջին հարգանքի տուրքը մատուցել մորը, քանի որ ներկայումս շրջափակման մյուս կողմում է հայտնվել՝ առանց Արցախից դուրս գալու հնարավորության։ Այսպիսով, Լիդայի ընտանիքը չի կարողացել նրա մարմինը հետ բերել Արցախ՝ հուղարկավորելու հայրենի հողում։ Լիդային հուղարկավորել են Հայաստանում, սակայն որդին սպասում է ճանապարհի բացմանը, որպեսզի մոր աճյունը հետ բերի և վերահուղարկավորի Արցախում։

Ստեփանակերտի հիվանդանոցի վիրաբույժ, 38-ամյա Գևորգը Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում ասել է. «Էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, գազամատակարարման հաճախակի խափանումների, դիզելային վառելիքի և ջեռուցման համար անհրաժեշտ ապրանքների բացակայության պատճառով բավականին վտանգավոր և ռիսկային է վիրահատություն կատարելը, հատկապես՝ մի քանի ժամ տեւողությամբ և բարդ վիրահատությունները։ Ցավոք սրտի, շրջափակման սկզբից մենք ստիպված ենք եղել հրաժարվել հարյուրավոր մարդկանց վիրահատությունից։ Ձմեռային սեզոնին մենք կանգնած էինք հիվանդանոցի բաժանմունքները ջեռուցելու լուրջ խնդրի առաջ, որտեղ տասնյակ մարդկանց ստացիոնար բուժում ենք իրականացնում։ Հիվանդանոցներում գործնականում անհնար էր հասնել պահանջվող ջերմաստիճանին (20-21 աստիճան Ցելսիուս), նույնիսկ երբ օգտագործվում էին այլընտրանքային միջոցներ: Շրջափակումը մեզ՝ բժիշկներիս, շատ ծանր վիճակում է դնում, քանի որ մենք այլեւս չենք կարող մեր պարտականություններն ամբողջությամբ կատարել»։

Ստեփանակերտից 28-ամյա Ինգան՝ 8-ամյա Սուրենի երիտասարդ մայրը, պայքարում է շրջափակման ժամանակ, քանի որ նրա որդին բնածին կաթնաշաքարի և գլյուտենի անհանդուրժողականություն ունի, ցելյակիա և շատ այլ սննդային ալերգիաներ, այժմ տառապում է թերսնումից: Խանութներում նրա համար հարմար սնունդ չկա։ Արդյունքում Սուրենը շրջափակման ժամանակ նիհարել է 5 կգ՝ իր տարիքային կատեգորիայի համար դառնալով թերքաշ։ Նրա մոտ առաջացել է նաև ապատիա, դեպրեսիա և մեկուսացում, ուստի նա նույնիսկ չի կարողանում դպրոց հաճախել։ Նրա սննդակարգն այժմ հիմնականում բաղկացած է հատուկ դեղամիջոցներից և սննդային հավելումներից, սակայն դա բավարար չէ, քանի որ նա թարմ սննդից չի ստանում անհրաժեշտ վիտամինները, հանքանյութերն ու միկրոէլեմենտները։ Չնայած այն բանին, որ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, այս փուլում նա կանգնած է խիստ հյուծվածության եզրին, ինչը կարող է ծանր հետևանքների հանգեցնել, եթե շրջափակումը շարունակվի:Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ հարցազրույցում ասկերանցի 5 երեխաների հայր 42-ամյա Արսենը, ով շրջափակման ժամանակ կորցրել է աշխատանքը, ասել է. «Շրջափակման պատճառով կորցրել եմ իմ եկամտի հիմնական աղբյուրը, քանի որ մթերային խանութը, որտեղ ես սովորաբար աշխատում եմ, փակվել է 2022 թվականի դեկտեմբերից։ Քանի որ թարմ բանջարեղենի և մրգերի մեծ մասը ներկրվում էր Հայաստանից, շրջափակումը առաջինը հարվածեց մեզ, և մենք ստիպված եղանք խանութը փակել գրեթե առաջիններից։ Այժմ ես այլևս չեմ կարող պատշաճ կերպով պահել իմ մեծ ընտանիքը: Կինս հղի է մեր 6-րդ երեխայով, սակայն նրա հղիությունը բարձր ռիսկային է, քանի որ շրջափակման և մեր ապագայի անորոշության պայմաններում անընդհատ սթրեսի մեջ է։ Նա պետք է պարբերաբար բուժզննում անցնի, լավ սնվի և դեղահաբեր ընդունի, բայց մենք հիմա չենք կարող այդ ամենը ապահովել: Մեր երեխաներին կերակրելու համար մենք ստիպված մորթեցինք մեր վերջին անասուններին, որոնք ապահովում էին մեր ամենօրյա կաթնամթերքը և պետք է դառնային մե երկարաժամկետ եկամտի աղբյուրը։ Դա կործանարար է, քանի որ մեր բնականոն կյանքը օրեցօր փլուզվում է շրջափակման պատճառով»։

«Արցախ-Էներգո» ՓԲԸ-ի վարպետ, 53-ամյա Հակոբը Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում ասել է. «Շրջափակման պատճառով մեր աշխատանքը դարձել է շատ լարված և սթրեսային։ Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման լրիվ ու գազամատակարարման պարբերական խափանումների պայմաններում մեր ներքին էլեկտրահաղորդման գծերը չափազանց գերլարվել են, քանի որ մարդիկ այժմ գրեթե ամեն ինչի համար հույսը դնում են էլեկտրաէներգիայի վրա։ Ամեն օր Արցախի տարբեր հատվածներում էլեկտրագծերի բազմաթիվ վթարներ ենք գրանցում, և երբեմն պատահարների այս շղթան անվերջ է թվում։ Ցավոք, դա բերում է մարդկանց օրական ավելի քան 6 ժամ էլեկտրաէներգիայի զրկմանը։ Բացի այդ, շատերը դժգոհում են, որ այլեւս չեն կարողանում պատշաճ կերպով կազմակերպել առօրյան։ Ամենամեծ խնդիրն այն է, որ կենցաղային տեխնիկան արագորեն փչանում է էլեկտրաէներգիայի կանոնավոր ու վթարային անջատումների պատճառով, ինչպիսիք են՝ սառնարանները, լվացքի մեքենաները, կաթսաները, ջեռուցիչները և մարդկանց առօրյան ապահովող այլ կարևոր սարքեր: Քանի որ շատ տնային տնտեսություններում կայուն տաք ջուրը կախված է գազամատակարարումից ու որոշ չափով էլեկտրամատակարարումից, մարդիկ ստիպված են լինում դրանց խափանումների պայմաններում եռացնել ջուրը լողանալու համար, կամ ստիպված են հագուստը ձեռքով լվանալ հաճախ սառը ջրով, ինչպես հին ժամանակներում: Ձմռան սեզոնին սա ամենաիսկական տանջանքն էր։ Տեսանելի է, թե հիմա ինչքան է տառապում մեր ժողովուրդը այս անմարդկային պայմանների պատճառով, և ես շատ եմ ցավում այդ դեպքերը տեսնելիս։ Մարդկանց բնականոն կյանքը միտումնավոր կաթվածահար է արվում Ադրբեջանի կողմից՝ այն օրեցօր դարձնելով ավելի անտանելի»։

Ստեփանակերտից 4 ամսական Դավիթի 23-ամյա երիտասարդ մայրը՝ Լիլիթը, Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում նշել է. «Ինչպե՞ս կարող եմ ես վայելել իմ կյանքի ամենասպասված փուլը որպես երիտասարդ մայր ու կին, եթե ես մտածում եմ միայն իմ նորածին երեխային կերակրելու և տաքացնելու մասին՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումների, սննդի, տաք ջրի և այլ անհրաժեշտ պարագաների բացակայության պայմաններում: ։ Ես և Դավիթը մեկ ամիս առաջ սաստիկ մրսեցինք և ընկանք հիվանդանոց։ Ես խելագարվում էի, վախենում էի կորցնել երեխայիս։ Քանի որ մշտական սթրեսի և թերսնման մեջ եմ, որդուս համար անհրաժեշտ բավարար կաթ չեմ ունենում, իսկ դեղատներում էլ չկա նրան հարմար մանկական կաթնախառնուրդ: Ամուսինս զինվորական է և հիմնականում մեզանից հեռու է գտնվում, իսկ ծնողներս շրջափակման պատճառով մնացել են Երևանում, ուստի կյանքիս այս դժվարին շրջանում ես զրկված եմ նրանց օգնությունից և աջակցությունից։ Սրանք ապրելու համար անմարդկային պայմաններ են, որ ստեղծում է մեզ համար Ադրբեջանը»:

Ստեփանակերտի դպրոցի պատմության ուսուցչուհի 35-ամյա Մարինան ասում է. «Մեր դպրոցի աշակերտները դարձել են ավելի ցրված, մոռացկոտ, անհանգիստ, ավելի քիչ ընկալունակ նոր տեղեկատվության նկատմամբ և ընդհանրապես անտարբեր են այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է իրենց շուրջը։ Դասերի ժամանակ նրանք ավելի քիչ եռանդուն և աշխույժ են, քանի որ մեր օրերում պատշաճ սնունդ չեն ստանում։ Մենք նաև բաժանված ընտանիքների երեխաներ ունենք, նրանք ենթարկվում են դեպրեսիայի և սթրեսի: Իմ դասարանում կա 12-ամյա Լուսինեն, ում հայրը զոհվել է 2020-ի պատերազմում, իսկ մայրը հիմա մնացել է Երևանում՝ հետ գալու հնարավորություն չունի։ Նա մնում է հիվանդ տատիկի մոտ և հաճախ ստիպված է լինում խնամել նրան ու տան պարենը գնել: Օրերս նա լացակումած մոտեցավ ինձ և հարցրեց. «Ընկեր Մարինա, իսկ եթե մայրս չվերադառնա տուն, կամ ադրբեջանցիները նրան բռնեն ու սպանեն վերադարձի ճանապարհին։ Իսկ եթե ես այլևս չտեսնեմ նրան: Մայրս այն ամենն է, ինչ ես հիմա ունեմ»: Չգիտեի, թե ինչ պատասխանեմ, խեղդվում էի ցավից»։                                 

13-ամյա Լիլիթը ուշագնաց է եղել 2023 թվականի հունվարի 19-ին, երբ ադրբեջանական զինծառայողները ապօրինաբար ներխուժել են ավտոբուս, որով արցախցի մի խումբ երեխաներ վերադառնում էին տուն՝ երկար ժամանակ Երևանում արգելափակված մնալուց հետո։ Հիշելով կատարվածը՝ նա պատմել է.

«Ես ահավոր վախեցա ադրբեջանցիներից, երբ նրանք մոտեցան մեր մեքենային։ Արցունքներս ինքնաբերաբար թափվեցին, չնայած փորձում էի զսպել ինձ։ Նրանք բղավում էին մեզ վրա։ Այդ պահին ես կարծում էի, որ մեզ կբռնեն, կխոշտանգեն կամ կսպանեն։ Դա իմ ամենավատ մղձավանջն էր։ Ինչ-որ պահի սկսեցին մեզ նկարահանել, թեև մենք փորձում էինք թաքցնել մեր դեմքերը։ Ամբողջ մարմինս ցնցվում էր, և սկսեցի սրտխառնոց զգալ։ Այդ պահից ես ոչինչ չեմ հիշում և ուշաթափվեցի»»:

 

 

 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:06
Սա ընդդիմության խնդիր չէ, սա հայի ու թուրքի, Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է. Շարմազանով
Եկան ապօրինաբար բոլորին բռնեցին տարան, դրա համար ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ այս կարմիր և սև բերետավորները, Նիկոլին և Ալիևին...
Աղբյուր` Panorama.am
09:46
ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց
Կարմիր բերետավորները քաշքշելով բերման ենթրակեցին ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին։  «Ասեք թող հետ բերեն։ Մայթով...
Աղբյուր` Panorama.am
09:39
Անհնազանդության ակցիաներ Երևանում. Լուսանկարներ
Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները պարալիզացրել էին Երևանի փողոցները։  Այս պահին ոստիկանությունը բերման...
Աղբյուր` Panorama.am
09:38
Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 անձ. ՀՀ կառավարություն
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նրանցից...
Աղբյուր` Panorama.am
09:35
Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի: Ազգային կոմիտեից հայտնում են, որ փաստաբանները զբաղվում են...
Աղբյուր` Panorama.am
09:23
Բերման են ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:  «Պատգամավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:13
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգում են. Տիգրան Աբրահամյան
Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Որոշ հատվածներում, որտեղ փորձում են փողոցներ փակել,  կարմիր...
Աղբյուր` Panorama.am
09:09
Փակ են Գարեգին Նժդեհի հրապարակ մտնող ճանապարհները:
Այսօր Առավոտ ժամը 8:00-ից փակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածների հիմնական ճանապարհները և հրապարակները: Այդ հատվածներում երթևեկությունը կանգնած...
Աղբյուր` Panorama.am
08:59
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:31
Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան»:
Աղբյուր` Panorama.am
00:03
Քերոբյանը հանձնարարել է, որ աշխատակիցները գործի ներկայանան ժամը 8-ին
Էկոնոմիկայի նախարարությունը (ամենայն հավանականությամբ մյուսները ևս) աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:46
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների...
Աղբյուր` Panorama.am
22:31
Մետրոն սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից կվերականգնի իր աշխատանքը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։ «Ուստի ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ է. Քաղաքացիների արձագանքը Գուրգեն Արսենյանի գրառմանը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հյուսիսային պողոտայում պատահածից հետո ֆեյսբուքում գրառում է արել. «Այսօր  ժամը 17 00-ի...
Աղբյուր` Panorama.am
21:53
Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է․ ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու մասին
«Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում։ Ես չեմ տեսել»,- անդրադառնալով անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ադրբեջանական սոցհարթակներում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող տեսանյութեր, լուսանկարներ. ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի...
Աղբյուր` Panorama.am
21:12
Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան
«Այն ինչ մենք ենք ապրում մարդկային բանականության համար չի, մարդն ու այս իրականությունը անհամատեղելի են...»։
Աղբյուր` Panorama.am
20:57
Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում.Սաղաթելյանը դիմեց ՆԳՆ շենքի դեմ կանգնած հատուկջոկատայիններին
Երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով հասան ՆԳՆ շենքի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները:...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում». Ուսանողներ
«Մեզ խոստացել էին բարեկեցիկ երկիր, բայց լցրեցին մեր երկիրը գերեզմանափոսերով, հենց իմ դասընկերների գերեզմանափոսերով»։
Աղբյուր` Panorama.am
20:53
Լուսանկարներ՝ երթից
Հանրապետության հրապարակում  իշխանափոխության պահանջով անցկացված հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթ դեpի ոստիկանություն։...
Աղբյուր` Panorama.am
20:35
Բաբայանը ներկայացրել է քրեա-քաղաքական հետապնդումների շրջանակում բանտարկվածների գործերի ընթացքը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Կարճ ամփոփեմ հավաքներից ու անհնազանդության ակցիաներից ոստիկանության կողմից առևանգված, այնուհետ...
Աղբյուր` Panorama.am
20:31
ՔԿ-ն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան. Պաշտպան
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև գրել է.  «Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երթ դեպի՝ ոստիկանություն
Հանրապետության հրապարակում հանրահավքի ավարտից հետո մեկնարկեց երթ։ Հանրահավաքի ընթաացքում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իշխան Սաղաթելյան. Վաղը գործողության օրն է
«Մեր հանարահավաքներն ամեն օր դառնում են ավելի մարդաշատ, գնալով այս հրապարակը լցվում է»,-ասաց Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
«Ախր դև էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։ Ու կանգնած այնտեղ խոսում է անկախության մասին»։
Աղբյուր` Panorama.am
20:08
Խխնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը ելույթը սկսեց Արցախի հետ կախված անելիքներից։...
Աղբյուր` Panorama.am
20:07
«Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան։ Երեկ կալանավորեց 18-ամյա արցախցի տղային, ով մասնակցում էր...
Աղբյուր` Panorama.am
20:07
Երբ թուրքի հետ դավադիր պատերազմով երկիրը հանձնել փորձի՝ մեղքը գցելու է այս հրապարակի մարդկանց վրա. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նա ձախողել է մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը, հանձնել է Արցախը, այնպես է արել, որ մենք միայնակ ենք...
Աղբյուր` Panorama.am
19:53
Առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Մանուկյան
Առավոտյան ժամը 08։00-ից սկում ենք անհնազանդության ակցիաները։ Հանրապետության հրապարակում հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատգամավոր է էս մարդը, ո՞ւր ես տանում. Լարված վիճակ Վստրեչի կամուրջի մոտ
09:45 25/09/2023

Պատգամավոր է էս մարդը, ո՞ւր ես տանում. Լարված վիճակ Վստրեչի կամուրջի մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}