Մշակույթ 16:17 22/03/2023

Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» գրքում ի մի են բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական ավանդույթները

Լույս է տեսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Սենի Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» մենագրությունը: Գիտական խմբագիրն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանն է:  ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, աշխատությունը նվիրված է  XVIII դարի երկրորդ կեսի, XIX դարի առաջին կեսի՝ մինչև ազգային կոմպոզիտորական դպրոցի ձևավորման շրջանի Պոլսի հայ երաժիշտ-տեսաբանների ավանդին, ովքեր կարևոր դեր են ունեցել հայ ազգային մասնագիտացված երաժշտական արվեստի զարգացման գործում, մեծապես նպաստել են հայ ազգային երաժշտատեսական մտքի ձևավորմանը և նոր հայկական ձայնագիտության և նոտագրության ստեղծմանը: Հատկապես նշանակալի է նրանց ներդրումը Նոր ժամանակի հայ ազգային երաժշտատեսական մտքի ձևավորման մեջ:

Գրիգոր Գապասաքալյանը, Համբարձում Լիմոնջյանը, Նիկողայոս Թաշճյանը, Եղիա Տնտեսյանը, Արիստակես Հիսարլյանն իրենց աշխատություններում անդրադարձել են հայ հոգևոր երգարվեստի պատմությանը, գեղագիտությանը, տեսությանը, խազագիտությանը, ավելի կատարյալ և նոր ժամանակների  պահանջներին համապարասխանող նոտագրության ստեղծմանը:

«Հայ մասնագիտացված երաժշտական մշակույթի պատմության մեջ Նորոգության շրջանը բախտորոշ մի ժամանակաշրջան է եղել: Ազգային ինքնագիտակցության զարթոնքը հայկական գաղթօջախների զարգացման պայմաններում դրսևորվել է Մերձավոր Արևելքի, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներում, անգամ հեռավոր Հնդկաստանում իրականացված  ազգանվեր  մտավոր բազմակողմանի գործունեության մեջ: Այդ շրջանում է սկզբնավորվել նաև հայ երաժշտապատմական և երաժշտատեսական միտքը: Երաժշտապատմական միտքը կազմավորվել և զարգացել է Վենետիկում և Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան նշանավոր գիտնական հայրերի ջանքերով, իսկ երաժշտատեսական միտքը սկզբնավորվել է Կոստանդնուպոլսում` ձևավորվելով նախևառաջ Գրիգոր Գապասաքալյանի նպատակասլաց գիտական գործունեության մեջ: Դա արտացոլվել է նրա աշխատություններում, մասնավորաբար,  «Գրքոյկ որ կոչի Նուագարան» (Կ.Պօլիս, 1794) և, հատկապես, «Գիրք երաժշտական»-ում (Կ.Պօլիս, 1803): Այդ աշխատություններում հայ իրականության մեջ առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացվել և ի մի էր բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական և գեղագիտական մտքի բազմադարյան փորձն ու ավանդույթները», - ասել է աշխատության հեղինակը՝ Աննա Արևշատյանը:

Նա նշել է, որ Կոստանդնուպոլիսը՝ իբրև չորս կայսրությունների պատմական մայրաքաղաք և տարբեր մշակույթների խառնարան, մշտական շփումների հնարավորություն էր ընձեռում տարբեր երաժիշտների համար: Այդ է պատճառը, որ Պոլսում են ձևավորվել և ստեղծագործել այնպիսի հայ մեծանուն երաժիշտներ, ինչպիսիք են Գաբրիել Երանյանը և Տիգրան Չուխաճյանը, ընդհուպ մինչև Կոմիտաս վարդապետը, ով սերտորեն կապված է եղել Պոլսի մտավորական և գեղարվեստական շրջանակների հետ հատկապես Պոլսում անցկացրած ստեղծագործական վերջին շրջանում` 1908-1916 թթ.: Այդ ավանդույթը չի ընդհատվել անգամ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո` հասնելով մինչև մեր օրերը:

Մենագրությունը հասցեագրված է ինչպես մասնագետ-երաժշտագետներին, այնպես էլ հայ երաժշտության պատմությամբ հետաքրքրվող ընթերցողներին: Այն կարող է օգտագործվել նաև որպես ուսումնական ձեռնարկ՝ ընդգրկվելով երաժշտական ԲՈՒՀ-ական ծրագրերում:

Մենագրությունը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ «Հայ արվեստի համալիր ուսումնասիրություն» ծրագրի  շրջանակում: Այն հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Մեր կադաստրը՝ մեր երեխաների արյունն է. Նաիրա Մելիքյան
«Որպեսզի կարողանանան իրականացնել փոխանակումը,  նորից որպես մսացու օգտագործում են մեր տղաներին՝ կազմակերպված»,-անդրադառնալով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը
Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է։...
Աղբյուր` Panorama.am
18:27
Գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի առցանց ծառայությունների migration.e-gov.am հարթակը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Այն...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մելքոնյան. Էրդողանը էլ ավելի մեծ հավակնություններ կունենա ինքնահռչակվել «տարածաշրջանային կադաստրի կոմիտեի նախագահ
ԵՊՀ արևելագիտության ֆալուկլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է. «Թուրքիայի նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի ԱԺ. Ալիևի հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տարածել է մեկնաբանություն՝  Ադրբեջանի նախագահի մայիսի28-ի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները գործարարները բանտերում փտում են»
Ամերիկյան «Financial Times»-ը «Թուրքիայի տնտեսության և դեմոկրատիայի համար անհանգստացնող ապագա» վերնագրով հոդված է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Pegasus-ով վարակման հեղինակը Ադրբեջանն է՝ իսրայելական NSO Group-ի միջոցով. Սամվել Մարտիրոսյան
«ՊՆ Նոկիա»-ները Pegasus-ով չեն վարակվում: Բայց ուզում եմ անպայման շեշտել, որ դրանք անվտանգ չեն»,-մամուլի ասուլիսում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
18:05
Լույս է տեսել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գիրքը
«Այս գրքում ոչ մի չար խոսք չկա, կա հաղթական բարություն։ Մեր իրականության մեջ առկա չար մարդկանց նկատմամբ անգամ բարություն և սեր։ Ահա սա է այս գրքի խորհուրդը, որի տեսիլքով ապրում է Բագրատ սրբազանը»։
Աղբյուր` Panorama.am
18:04
Լավրովն ահազանգել է Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյունի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում՝ կապված չճանաչված Կոսովոյի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սպիտակ գիշերներ, ի՞նչ է այն և ինչպե՞ս են առաջանում
Սպիտակ գիշերներն առաջանում են մեր մոլորակի թեքության անկյան և Արեգակի նկատմամբ նրա ուղեծրի դիրքի համակցությամբ: Այս տեսակի գիշերները դիտվում են...
Աղբյուր` Panorama.am
17:42
Հրթիռներ՝ Կիևի վրա
Ռուսական հրթիռները հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մինչ այդ նախորդել էին  երկու գիշեր...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-ում ձագուկ է լույս աշխարհ եկել
«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը»-  վերջին օրերին կենտրոնը համալրվել...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ժամանակ եք կորցնում, պարոնայք. Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է.  «Հայ փախստականների հիմնախնդրի հետ  կապված ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ
«Այբ» դպրոցի էներգիայի այլընտրանքային աղբյուր ստեղծելու գործընկերն Ակբա Լիզինգն է:
Աղբյուր` Panorama.am
17:10
Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում
Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: ԿԳՄՍՆ պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ստեփան Դանիելյան. Մեր միտքը, բառապաշարն, ընկալումները որևէ աղերս չունեն իրականության հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է: Այն...
Աղբյուր` Panorama.am
16:42
Թբիլիսին հայտարարել է, որ հակամարտության դեպքում Վրաստանը միայնակ կմնա Ռուսաստանի դեմ, ինչպես՝ Ուկրաինան
Ռուսաստանի հետ զինված հակամարտության դեպքում Վրաստանը կմնա միայնակ, և ոչ ոք նրա համար չի պայքարի, ինչպես Ուկրաինայի դեպքում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ակցիա Երևանում. Փողոցներից մաքրենք թմրանյութերի վաճառքի տելեգրամյան ալիքների գովազդը
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը կոչ է անում երևանցիներին՝ ամեն մեկն իր համայնքի շենքերի վրայից ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Դատարանը Բատալովի ժառանգության գործով դատապարտել է դերասանուհի Դրոժժինային և նրա ամուսնուն
Դերասանուհի Նատալյա Դրոժժինան, որը հայտնի է բազմաթիվ ֆիլմերում իր երկրորդական դերերով, դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման: Նրա...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ադրբեջանի ագրեսիվության դրսևորումներին ավելացրել են Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները. Ավանեսյան
«Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ...
Աղբյուր` Panorama.am
16:01
ՀՊԹ-ում կբացվի «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր» խորագրով ցուցադրությունը
Մայիսի 30-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում՝ «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»...
Աղբյուր` Panorama.am
15:55
Պարո՛ն Քոչարյան, սենց գնա՝ թմրանյութերի դեմ պայքարի հարցում կարող է վերջում պլան բաժանեք. Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների, իրավապահների գործողությունների արդյունավետությունը որոշելու համար կարելի է օրենք խախտել: Պարո՛ն...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նախատեսված է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Հիքմեթ Հաջիևի հետ
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GLOBSEC 2023...
Աղբյուր` Panorama.am
15:44
«Հայաստանը կարող է դիտվել որպես Իրանի դարպասը դեպի 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա»
Կենցաղային տեխնիկա արտադրող «Թաքսազան» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ «Թաքսազան» ընկերության արտադրած...
Աղբյուր` Panorama.am
15:25
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
Թուրքիան համարվում է բանտարկյալների թվով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիր Եվրոպայում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիայում 100․000 բնակչից 356...
Աղբյուր` Panorama.am
15:17
ՌԴ ՆԳ փոխնախարարի հետ քննարկումների դրական արդյունքների մասին կիրազեկենք. Վահե Ղազարյանը՝ Միհրան Պողոսյանին Հայաստան վերադարձնելու մասին
«Թմրամիջոցների հետ կապված իրավիճակն իրոք մտահոգիչ է, ունենք հայտնաբերման ցուցանիշներ որոնք և գոհացնող են և մտահոգիչ»,-ԱԺ մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:13
Վաղը Արմավիրի մի քանի համայնքներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթողները
Ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի է արժանացել Իվան...
Աղբյուր` Panorama.am
14:54
Հովսեփ Սարգսյան. Գայանե Մարտիրոսյանը մարտական է տրամադրված
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը երեկ հանդիպել է անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանին՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը։ «Նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը
16:50 27/05/2023

«Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում այդ հիվանդության առաջացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}