Տնտեսություն 15:41 23/03/2023 Արցախ

Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար. զեկույց

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծ վնասներ է պատճառում Արցախի Հանրապետության տնտեսությանը: Ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։ Այս մասին նշվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույցում», որն անհատույց պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը զեկույցը ներկայացրել են մասնագիտական հանրությանը:

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, փաստաթուղթը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ մասնագիտորեն վերլուծում և գնահատում է, թե շրջափակման հետևանքով որ ոլորտներում և ինչ ծավալի կորուստներ է կրում Արցախը: Զեկույցը թարգմանվել է նաև անգլերեն և ռուսերեն՝ միջազգային հանրությանը և շահագրգիռ այլ կառույցների ու կազմակերպությունների տրամադրելու համար՝ ցույց տալով, թե Ադրբեջանի գործողությունները ինչպիսի ծանր հետևանքներ են հասցնում Արցախի տնտեսությանը:

«ՀՆԱ-ի կորուստների, սոցիալական լրացուցիչ ծախսերի եւ բյուջեի հարկերի կորուստների գնահատականները թույլ են տալիս համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքների եւ ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, որքան երկար տեւի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ վնաս է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետեւապես եւ՝ գնահատված ծախսերին, և դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը»,- ասվում է զեկույցում:

Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է չորս մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմ։ Տնտեսական ծախքերի գնահատումից զատ, փորձ է արվել գնահատել նաև սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որը տնտեսական կառուցակարգերի փլուզման արդյունքում անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության և անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։

Զեկույցում արտացոլված թվերը չեն ներառում չկատարված անհրաժեշտ ծախսերի արդյունքում արտադրության գործոնների մաշվածությունը և բուֆերների ստեղծումը։ Սակայն արձանագրվում է, որ այս երկու գործոններն Արցախի տնտեսության համար ապագայում առաջացնելու են զգալի ֆինանսական ծախսեր, որոնք կարող են հասնել նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների։

Ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը։ «Այսօր իսկ անհրաժեշտ է ձեւավորել բուֆերներ, որոնք նմանատիպ դեպքերում հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական եւ տնտեսական ծախքերը։ Որպես այդպիսի ծախսերի ուղղություններ կարող են հանդիսանալ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահպանման համար անհրաժեշտ պահեստների կառուցումը, վառելիքային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահուստավորման համար նոր ենթակառուցվածքներ ստեղծումը, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձեւավորումը եւ դրանց անվտանգ պահպանման համար անհրաժեշտ պահոցների ստեղծումը եւ այլն»,- նշվում է փաստաթղթում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:25
Փաշինյանի պատկերացմամբ՝ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29800ք/կմ է.Վարդան Պողոսյան
«Ինձ համար զարմանալի չէ Փաշինյանի դիրքորոշումը, քանի որ ակնհայտ է, որ նրա վարքագիծը պայմանավորված է տգիտությամբ և դավաճանությամբ: Եթե...
Աղբյուր` Panorama.am
15:18
Մեր անկախ պետականության ստեղծման պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է․ Իվետա Տոնոյան
«Ինձ մեծ ցավ է պատճառում այն, որ թելադրված իշխանական օրակարգով անընդհատ քննարկման առարկա է դառնում Ադրբեջանին անկլավների, հայկական...
Աղբյուր` Panorama.am
15:14
6-րդ հարկից երեխայի հետ նետված կինը զբաղվել է լրագրությամբ, նրան ամուսնության առաջարկն արվել է Հանրայինի եթերում. Hayastan.news
Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն...
Աղբյուր` Panorama.am
15:09
«Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին»
 Կանանց աջակցման կենտրոնը հայտարարություն է տարածել Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Մոսկվայում իր աշխատանք է սկսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
14:51
ԱՄՆ վերջին հայտարարությունը ծառայելու է որպես «կանաչ լույս» Ադրբեջանի նախագահի համար. հայտարարություն
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի...
Աղբյուր` Panorama.am
14:34
Այս իշխանությունը փորձում է մարդկանց մոլորեցնել ու ի վերջո հանձնել Արցախը, Հայաստանի մի շարք բնակավայրեր. Աբրահամյան
«Մեր հանրության ուշադրությունը պետք է կենտրոնանա այն մոտեցման վրա, որ Հայաստանում վերջին հինգ տարում իշխանության է մի ուժ, որը Հայաստանին...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի «դռները» բաց են մնալու դաշինքի նոր...
Աղբյուր` Panorama.am
14:06
Տիգրանաշենին սպասվում է շատ ավելի վատ ճակատագիր, քան Շուռնուխինն է. Արթուր Խաչատրյան
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի այն քաղաքականությունը, որ այսօր է  իրականացնում, ապա Տիգրանաշենին սպասվում է նույն...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիայում երիտասարդների շուրջ 63%-ը ուզում է լքել երկիրը
Գերմանական «Konrad Adenauer» հիմնադրամը հետազոտություն է արել Թուրքիայի Z սերնդի շրջանում (միջազգային տերմին, նկատի է առնվում...
Աղբյուր` Panorama.am
13:49
Էդգար Էլբակյան.Դե-ֆակտո իշխանություններն առաջնորդվում են «Հայաստան՝ իշխանության համար»
«Սրան հնարավոր է դիմադարձել միայն «իշխանություն՝ Հայաստանի համար» մոտեցմամբ իրականացվող ազգային իշխանափոխությամբ»։
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆեյք նորությունների դեմ պայքարի ռազմավարությունը կիրականացվի հասարակության շրջանում հայտնի համանուն ՊՈԱԿ-ի միջոցով
«Ասեմ ի լուր բոլորի և՝ պարոն Մինասյանի, որ ՊՈԱԿ-ում զգալի կրճատումներ են եղել նախորդ տարիների համեմատ: Նախկինում եթե ՊՈԱԿ-ը ձեր ասած...
Աղբյուր` Panorama.am
13:34
Էրդողանի երդմնակալության արարողությունը ներկա կլինեն 20 երկրի առաջնորդներ
Հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։ «Էրմենիհաբերի»...
Աղբյուր` Panorama.am
13:26
ՊԵԿ-ի օպերատիվ բացահայտումները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության...
Աղբյուր` Panorama.am
13:18
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հայաստանի տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
13:10
Պատմաբաններն այս գարունը կանվանեն անառակի վերջին գարուն, ուրանալու գարուն. Շարմազանով
«Ապագա պատմաբաններն այս գարունը կարող են անվանել ձախողման, խայտառակության, Արցախն ուրանալու, Ցեղասպանությունն ուրանալու գարուն։...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ինչո՞ւ է մետրոպոլիտենի կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը
Երևանի մետրոպոլիտենը, ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից...
Աղբյուր` Panorama.am
12:54
Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական...
Աղբյուր` Panorama.am
12:41
Խուլիգանություն՝ փաբում
Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Արամ Խաչատրյանի երաժշտությունն աշխարհում չի հնչում բավարար մակարդակով. Արա Խզմալյան
«Հոբելյանական այս միջոցառումները մեզ համար ունեն իրականում ռազմավարական նշանակություն»,- կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ադրբեջանը դժգոհ է հնգակողմ հանդիպման վերաբերյալ ֆրանսիական կողմի հայտարարությունից
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Ի՞նչ է սա նշանակում՝ մենք 2022 թվականին տո՞ն չենք ունեցել, թե հիշատակի օ՞ր չենք ունեցել. Արծվիկ Մինասյանը՝ Ֆինանսների նախարարին
«Պարգևավճարներին հատկացվել է ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30%-ը, տարվա ընթացքում գումար չի ավելացվել, միան Քննչական կոմիտեում է եղել,...
Աղբյուր` Panorama.am
11:51
Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները դատապարտում են Փաշինյանի հայտարարությունը
Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաև Փաշինյանի՝ մայիսի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
11:43
Արցախում անասնաբուծության ոլորտի ծրագրերն ընթացքի մեջ են
Մայիսի 10-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ոլորտի պատասխանատուները...
Աղբյուր` Panorama.am
11:35
Բաքուն նպատակ ունի փակել Իրանի մշակութային խորհրդականի գրասենյակը
ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում իրազեկ աղբյուրը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը նպատակ ունի փակել Բաքվում ԻԻՀ Իրանի մշակութային...
Աղբյուր` Panorama.am
11:27
Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ...
Աղբյուր` Panorama.am
11:20
Եթե դու ընտրել ես ստրուկի ու կապիտուլյանտի խայտառակ ճամփան, մի փաթաթի դա ազգիս վզին. Շարմազանովը՝ Փաշինյանին
«Նիկոլ, կլինի՞ կադաստրիդ վկայականը վերցնես ու գնաս շատ հեռու»։
Աղբյուր` Panorama.am
11:13
Արհեստական ինտելեկտը ԱՄՆ-ի բանակում փորձարկումների ժամանակ որոշել է սպանել օպերատորին
ԱՄՆ-ում սիմուլյացիոն փորձարկման ժամանակ օդային ուժերի անօդաչու թռչող սարքը, որը վերահսկվում է արհեստական ինտելեկտի (AI) միջոցով, որոշել է սպանել...
Աղբյուր` Panorama.am
11:05
Երևանում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
10:47
Սենատը հավանություն է տվել ԱՄՆ պետական պարտքի շեմը բարձրացնելու օրինագծին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել երկրի պետական պարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման օրինագծին՝ երկրում դեֆոլտը կանխելու նպատակով, գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը
11:03 02/06/2023

Փաշինյան. Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել գյուղերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}