Տնտեսություն 16:55 25/03/2023 Հայաստան

Հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա․ Շիրակ Միքայելյան

Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարություններն անհանգստություն են առաջացրել նաև տուրիզմնի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացիներին։  Panorama.am-ը զրուցեց Վայքի,որը ևս ազդակիր է համայնք է համարվում, «Թայմ տուր» ՍՊԸ տնօրեն Շիրակ Միքայելյանի հետ։  Միքայելյանը զբաղվում է նաև տարածաշրջանի տուրիզմի կենտրոնի ղեկավարությամբ և ըստ զբոսաշրջիկների նախասիրությունների՝  բաշխում կատարում տարբեր ուղղություններով։

Նրա խոսքով՝ մարզում տուրիզմն ակնհայտորեն անկում է ապրում։ Մինչև 2019թ․-ինը զբոսաշրջիկների քանակական աճ է  գրանցվել, սակայն կորոնավիրուսի համաճարակից և 44-օրյա պատերազմից հետո Վայոց ձորում իրավիճակը կտրուկ փոխվել է։

«Սովորաբար ձմռանը միշտ նկատվել է զբոսաշրջիկների պասիվություն, սակայն դա լրացվել է ներքին գործուղումներով՝ պետական կառույցներից կամ առանձին ընկերություններից։  Բայց այսօր այդ բոլոր գործուղումները դուրս են եկել։ Հետո էլ   սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով չեղարկվեցին բավականաչափ ամրագրումներ։ Եվ այս բոլոր խնդիրներին հիմա էլ գումարվելու է հանքարդյունաբերությունը։ Այսինքն՝ պազտերազմ, տարածաշրջանի վտանգավորություն, հանքարդյունաբերություն․․․ այս ամենը տուրիզի ոլորտի վրա զգալի ազդեցություն ունեցավ։ Արդյունքում , այս պահի դրությամբ մենք չունենք զբոսաշրջիկների  ակտիվություն»,- մտահոգություն հայտնեց Միքայելյանը՝ նշելով․

«Մեր տարածաշրջանը բավականին հարուստ բուսականություն ունի։ ՀՀ-ում աճող 3000 բուսատեսակներից 1650-ը հանդիպում է Վայոց  ձորում։ Դրանցից էլ 35-ը էնդեմիկ տեսակներն են։ Սա հնարավորություն է տալիս գիտական տուրիզմի զարգացմանը։ Մասնագետներ են գալիս, ուսումնասիրություններ կատարում, բայց եթե իրենք իմանում են, որ ինչ-որ մի տեղ հանքարդյունաբերություն, սուսուփուս երեսները թեքում, գնում են։ Սա էլ մի խնդիր է»։
Բիզնեսի ոլորտով զբաղվող քաղաքացին չի հերքում, որ հանքարդյունաբերությունը տնտեսության ակտիվ ճյուղ է, գումարներ կան, գուցե ազդակիր համայնքներին գումարներ փոխանցվեն,  բայց  անժխտելի է համարում  նաև այն, որ հանքավայրի շահագործման արդյունքում ունենալու են քարուքանդ բնություն, բնաշխարհ․․․

«Հանքարդյունաբերությունն, անխոս, բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա։ Ինձ որոշ մասնագետներ փորձում էին  համոզել, որ կարելի է տուրիստներ բերել ոսկու վերամշակումը դիտելու, այսինքն՝ գրավել  հանքարդյունաբերությամբ հետաքրքրվողներին։ Բայց դա տեսականորեն անհնարին է,քանի որ այնպիսի «պոստեր» են դրված,որ ոչ մեկին չես կարող տանել։ Բացի այդ, չգիտեմ մոլորակում  մի տասը հոգի կգտնվի, թե ոչ, որ այդ ցանկությունն ունենա։ «Հանքարդյունաբերական տուրիզմ» գաղափար չկա։  Դա հնարավոր չէ վերածել  տուրիզմի։ Մի քանի օր առաջ մի հոգի եկել էր ինձ մոտ, թե եկեք մի խանգարեք, թող աշխատի, փորձենք տուրիստներ բերել։ Նախ խանգարել  չենք պատրաստվում, բայց շատ մեծ է անհանգստությունը։  Հերիք չէ մեր սահմանների վրա գոյություն ունեցող լարվածությունը, դրան էլ  գումարվում է հանքարդյունաբերությունը։ Հիմա լավ, ի՞նչ անենք, հավաքվենք թողնենք այստեղից գնա՞նք։ Այսքան ստեղծել, դրել ենք, կառուցել ենք, մեր երեխաներին պահել ենք այս հողում, աշխարհի տարբեր համալսարաններում են սովորել, բայց,սիրելով իրենց ծննդավայրը, վերադարձել են հայրենիք»,- ասաց «Թայմ տուր» ՍՊԸ տնօրենն ու շարունակեց՝ արկածային տուրիզմը, էկոտուրիզմը հանքավայրի շահագործման դեպքում «վաղվա օր» չունեն։

Շիրակ Միքայելյանին Ամուլսարի շահագործումն անհանգստացում է ոչ միայն որպես գործարար, այլև՝ բնակիչ։

Մեր զրուցակիցը մի քանի գործոններ առաջ քաշեց, որոնք խորապես մտահոգում են իրեն։

«Մենք գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում։ Հենց Վայքի տարածաշրջանում ունեցել ենք Մոզ անունով քաղաք,որը կործանվել է երկրաշարժից 8-րդ դարում՝ 735թ․-ին։ Այդ մասին գրել են նաև պատմիչները՝ «հողը 40 օր շարժվում էր․․․» և այլն։ Այդտեղ լինելու են պայթեցումներ, որոնք նպաստելու են երկրաշարժերի ակտիվացմանը։ Այն ժամանակ, երբ քննարկումներ էին կազմակերպվում, մասնակցում էի, ասում էին՝  օրական լինելու է 20-25 պայթեցում։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե  ոնց են դրանք ցնցելու երկրակեղևը։ Բացի դրանից, պայթեցումների արդյունքում առաջացած փոշին քամու միջոցով հասնելու է առողջարանային Ջերմուկ քաղաք։ Ջերմուկի ծառերի ուղղվածությունն արդեն իսկ ցույց է տալիս, թե քամին որ ուղղությամբ է գնալու»,- ասաց Միքայելյանը։

Բնակչի խոսքով՝  մեծ է անհանգստությունը ջրամբարների մասով։

«Մենք ունենք 2 ջրամբար ՝ Կեչուտի և Հերհերի, որոնք արհեստական ջրամբարներ են և սնում են Սևանա լիճը։ Դրանք ունեն պատնեշ, որոնց ամրության վրա չի բացառվում, որ կազդեն պայթեցումները։ Երկու ջրամբարները միմյանցից մի սար է բաժանում։ Մտավախություն ունեմ,որ այդ պայթեցումներն ու ցնցումները կարող են վնասել ջրամբարների պատնեշները։ Մեր ամբողջ աղբյուրներն ու սառնորակ ջրերը սկիզբ են առնում այդ լեռներից։ Եթե այնտեղ վերամշակման արդյունքում առաջանալու են թափոններ, ապա  այդ աղտոտված ջրերը ներծծվելու են ընդերք և  դրանք միախառնվելու են առվակների աղբյուրների ուղիներին։ Սա բնության օրենքն է։ Ստացվում է՝մենք թունավորում ենք մեր աղբյուրները»։

Ինչ վերաբերում է հարցին,թե ի՞նչ կարծիք ունեն տեղի բնակիչները՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված, ապա Միքայելյանն ընդգծեց, որ մի քանի տարի առաջ, պատերազմից առաջ, եթե մարդկանց շրջանում խոսվում էր այս կամ այն հանքավայրի բացման թեման, ապա հիմնական մասը դեմ էր արտահայտվում։ Այսօր իրավիճակն այլ է՝ անտարբերությունը պատել է մարդկանց․․․

«Նրանց չի հետաքրքրում թունավորվածությունը, վտանգները, բնության վնասները, հիմա նրանց միայն աշխատատեղն է հետաքրքրում։ Մարդկանց 65-70 տոկոսը դարձել է անտարբեր»,- մտահոգված  նշեց քաղաքացին։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}