«Գոյ» թատրոնում «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը ասեղ գցելու տեղ չկար
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«Այս օրերին գործող վարչակարգը, Արցախը և հանրապետության սահմանները պաշտպանելու փոխարեն, երկրի ներսում սեփական ժողովրդի դեմ նոր ճակատ է բացել, մեկ փորձելով նրան մեղադրել համատարած դասալքության մեջ, մեկ փողոցում թքելով քաղաքացիների երեսին, մեկ անհեթեթ քրեական գործերով փորձելով ճնշել իր պարտվողական քաղաքականության դեմ պայքարող արժանապատիվ մարդկանց:
Վարչակարգի հերթական անհեթեթ նախաձեռնությունը «Գոյ Թատրոն»-ի լուծարումն է, որին այն ձեռնամուխ է եղել ամենայն հետևողականությամբ, մոբիլիզացնելով իր ֆեյքերի և պնակալեզների ողջ բանակը: Ի հեճուկս դրանց, մեր արժանապատիվ համաքաղաքացիները իրենց ներկայությամբ և անկեղծ խոսքով են պաշտպանում սիրված թատրոնը՝ երեկ «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը ասեղ գցելու տեղ չկար, այն վերածվեց ի պաշտպանություն թատրոնի սպոնտան մի հանրահավաքի:
Մենք ևս «Համախմբման» մեծ պատվիրակությամբ ներկա էինք երեկ այդ ներկայացմանը, որն ինքնին մինչև հոգու խորքը թափանցող մենախոսություն էր մեր ազգի լավագույն նվիրյալ զավակներից մեկի մասին: Ներկայացումից հետո մենք պատիվ ունեցանք զրուցելու թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ, բերելով նրան մեր սատարումը, և հավաստիացնելով, որ կշարունակենք միասին պայքարել ոչ միայն թատրոնի պահպանման, այլև նրա հետագա ստեղծագործական վերելքի համար:
Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին և նրա գեղարվեստական ղեկավարին, այս բոլոր տարիներին արվեստին անմացորդ ծառայելու, և մեր երկրի մշակույթային կյանքը հարստացնելու համար, և կոչ եմ անում ձեզնից յուրաքանչյուրին էլ սեփական ներկայությամբ աջակցել մեր սիրված թատրոնին»։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոն. Կատարվում են ռազմավարական այլ գործողություններ
- Չալբայան. «Գոյ» թատրոնի վերաբերյալ նախագիծը կայքում դնելուց հետո գործող վարչակարգը մոբիլիզացրել է իր ֆեյքերի ողջ բանակը
- «Գոյ»-ի միավորման կողմերը
- «Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, ՊՈԱԿ-ն ընդամենը վերակազմավորվում է. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան