Թրամփի գործը կարող է լինել ամենադժվարը նրա կարիերայում. ԱՄՆ նախկին նախագահի փաստաբան
Փաստաբան Ջո Տակոպինան «Ռիա Նովոստի»-ին հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ գործը կարող էր «ամենահեշտը» դառնալ նրա կարիերայում, սակայն, հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը, հավանաբար, կդառնա ամենադժվարը։
«Ինչպես գիտեք, ես բազմաթիվ գործեր եմ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Փաստորեն և իրավաբանորեն այս գործը ամենաքիչ դժվարն է, բայց, ցավոք, կան նաև այլ գործոններ, ինչպիսիք են քաղաքականությունը: Նրանք (մեղադրող կողմը- խմբ.) ցանկանում են խախտել կանոնները, որպեսզի ձեռք բերեն ահա այս մարդուն (Դոնալդ Թրամփին -խմբ.)», - ասել է Տակոպինան Նյու Յորքի դատարանում Թրամփի հայտնվելու նախօրեին, որտեղ, ինչպես սպասվում է, նրան մեղադրանք կառաջադրվի:
Ինչպես խոստովանել Է իրավաբանը, եթե հաշվի առնեն փաստերն ու հարցի իրավական կողմը, ապա Թրամփի գործը «ամենապարզն է, որի հետ նա աշխատելու հնարավորություն է ունեցել»։ «Սակայն, ցավոք, այն, հավանաբար, ամենադժվարը կլինի իմ կարիերայում»,- ամփոփել է Տակոպինան։
CNN-ը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվելու ավելի քան 30 կետով, այդ թվում՝ բիզնեսում խարդախության հետ կապված:
Հարակից հրապարակումներ`
- Նոր ապացույցներ՝ Թրամփի գործով
- Թրամփին առնվազն մեկ քրեական մեղադրանք կառաջադրվի
- Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախկին նախագահը, ում մեղադրանք է առաջադրվել
- ԱՄՆ-ը վերածվում է բանանային հանրապետության, հայտարարել է Թրամփի որդին
- Թրամփի ձերբակալությունը թույլ կտա նրան վերընտրվել. Մասկ
- Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին իրեն կձերբակալեն
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց