Քաղաքական 10:27 12/04/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. 1938 թվականին Թուրքիան նացիստական Գերմանիայից թունավոր գազ է գնել՝ քուրդ ալևիներին և հայերին սպանելու համար

Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Թաներ Աքչամը 2023 թվականի մարտի 31-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում թուրքերեն բացահայտող հոդված է գրել` թուրքական կառավարության կողմից 1938 թվականին Թուրքիայի արևելյան նահանգ Դերսիմում տասնյակ հազարավոր փոքրամասնությունների դաժան կոտորածի վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր՝ «[Նախագահ] Մուստաֆա Քեմալը և [վարչապետ] Իսմեթ Ինոնուն հրամայել են թունավոր գազ օգտագործել Դերսիմի կոտորածի ժամանակ»։

Թեև առաջին անգամը չէ, որ այս տեղեկությունը բացահայտվում է, սակայն պրոֆեսոր Աքչամը վերհանել է լրացուցիչ թուրքական փաստաթղթեր, որոնք հաստատում են Աթաթուրքի և Ինոնուի կողմից պատվիրված այս սարսափելի կոտորածի մանրամասները: Երկու թուրք ղեկավարները 1937 թվականին գաղտնի հրամանագիր են ստորագրել Գերմանիայից 20 տոննա թունավոր մանանեխի գազ և 24 երկշարժիչ ինքնաթիռ գնելու համար՝ օդային ճանապարհով տարածման և ռմբակոծման միջոցով քուրդ ալևիներին և հայերին ոչնչացնելու համար, որոնք թաքնվում էին Դերսիմի լեռնային քարանձավներում։ Դերսիմի հազարավոր հայ բնակիչները Հայոց ցեղասպանության վերապրածներ էին, որոնք փախել էին և իրենց կյանքը փրկելու համար դավանափոխվել ալևիզմի։

Վերջին տարիներին շատ հոդվածներ և գրքեր են հրատարակվել, որոնք փաստում են Հիտլերի հիացմունքը Աթաթուրքի նկատմամբ: Թուրքական կառավարության և նացիստական Գերմանիայի համագործակցությունն այս երկու պետությունների հանցավոր գործընկերության ևս մեկ վկայություն է։ Անգամ այսօր թուրքական զինուժը շարունակում է օգտագործել վերջին տարիներին Գերմանիայից գնված թունավոր գազերը՝ խախտելով Քիմիական զենքի մասին կոնվենցիան՝ ոչնչացնելու համար քրդերին Թուրքիայում և ենթադրաբար Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում։

Դերսիմի կոտորածի հեգնական շրջադարձերից մեկը 1915 թվականի ցեղասպանության ժամանակ որբացած հայուհի Սաբիհա Գյոքչենի մասնակցությունն է, որին Աթաթուրքը հետագայում որդեգրել էր որպես իր դուստր: Նա դարձել է Թուրքիայի առաջին կին օդաչուն և մասնակցել Դերսիմի ռմբակոծմանը, որը վերանվանվել է Թունջելի։ Հայտնի չէ, թե արդյոք նա տեղյակ է եղել, որ մասնակցում է իր նման ցեղասպանությունից փրկված իր հայրենակիցների սպանությանը։ Ստամբուլի երկու օդանավակայաններից մեկը կոչվել է նրա անունով՝ որպես «Պատերազմի հերոս»։

Թուրքական դատարանը 2011 թվականի մարտին որոշում է կայացրել, որ թուրքական կառավարության կողմից Դերսիմում տեղի ունեցած ջարդերը օրենքի համաձայն չեն կարող ցեղասպանություն համարվել, քանի որ դրանք համակարգված կերպով ուղղված չեն եղել էթնիկ խմբի դեմ: Այնուամենայնիվ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, 2011 թվականին լինելով վարչապետ, ներողություն խնդրեց 1938 թվականին Դերսիմի ջարդերի համար: Էրդողանի ներողությունը կասկածանքով դիտվեց որպես պատեհապաշտ քայլ՝ Թուրքիայի քրդական մեծ բնակչության ձայները կառավարության գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP) շահելու համար, որը Աթաթուրքի Հանրապետական կուսակցության շարունակությունն է: Էրդողանը Դերսիմի ջարդերը որակեց որպես «մեր նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձությունը»։ Նա հավելեց, որ թեև ոմանք փորձում էին արդարացնել սպանությունները որպես օրինական պատասխան տեղի ունեցող իրադարձություններին, դա իրականում «գործողություն էր, որը մշակված էր քայլ առ քայլ… Դա աղետ է, որն այժմ պետք է համարձակորեն քննվի: Կուսակցությունը, որը պետք է առերեսվի այս միջադեպին, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ։ Այս արյունալի աղետի հետևում կանգնածը CHP-ն է, որը պետք է առերեսվի այս միջադեպին»: Այս մեկնաբանությունները ընդգծված ուղղված էին ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որն իրականում Թունջելիից է և 2023 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր հակառակորդը: Հետաքրքիր է, արդյոք Էրդողանը նույնպես ներողություն կխնդրե՞ր Հայոց ցեղասպանության համար, եթե այժմ Թուրքիայում բնակվող միլիոնավոր հայ ընտրողներ լինեին:
Իր հոդվածի ծանոթագրություններից մեկում Աքչամը վկայակոչել է Գերմանիայի խորհրդարանի մի փաստաթուղթ, որտեղ մի քանի անդամներ 2019-ին Գերմանիայի կառավարությունից պահանջել են թուրքական կողմից նացիստական Գերմանիայից թունավոր գազի և ինքնաթիռների գնման մանրամասները։ 1938-ին Թուրքիա են բերվել նաև քիմիական զենքի գերմանացի փորձագետներ՝ զինվորականներին թունավոր գազի օգտագործման ուսուցման համար։ Գերմանական կառավարությունն իր պատասխանում ընդունել է «[Դերսիմի] զոհերի և նրանց ժառանգների տառապանքը» և ավելացրել. «Դաշնային [Գերմանիայի] կառավարությունը պատրաստ է քննելու Գերմանիայի մասնակցությունը, եթե  Թուրքիայի կողմից ընթացք ստանան այն ժամանակվա իրադարձությունները»։

Թեև այս զանգվածային սպանությունները չեն կարող արդարացվել որևէ պարագայում, թուրքական կառավարությունը 1930-ականներին փորձում էր ճնշում գործադրել ներքին ընդդիմության վրա և իր իշխանությունը պարտադրել Դերսիմի շրջանում: 1936 թվականի նոյեմբերի 1-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Աթաթուրքը Դերսիմը բնութագրել է որպես «Թուրքիայի ամենակարևոր ներքին խնդիրը»: Թուրքական կառավարությունը, վարելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների թուրքացման քաղաքականություն, 1936 թվականին ընդունել է «Թունջելի նահանգի վարչակազմի մասին օրենքը», որի նպատակն էր տեղի բնակչությանը վերաբնակեցնել Թուրքիայի այլ շրջաններ։ Ավելի քան 50 հազար թուրք զինվոր ուղարկվեց Դերսիմ։ Նրանք բռնեցին և կախաղան հանեցին տեղական ապստամբության ղեկավարներին և անխտիր ռմբակոծեցին ու սպանեցին նրա հազարավոր բնակիչներին: Թեև թուրքական կառավարությունը խոստովանել է, որ Դերսիմի 13 806 բնակիչ է սպանվել, ոմանք նշում են, որ զոհերի թիվը շատ ավելի բարձր է՝ 70 հազար և ավելի: Փրկվածներից շատերին տեղափոխել են երկրի այլ շրջաններ, իսկ քուրդ աղջիկներին հանձնել թուրք ընտանիքներին՝ որդեգրման համար։

Ցավոք, Թուրքիան դեռևս ժխտում է իր անցյալի զանգվածային հանցագործությունները: Դերսիմի կոտորածն ընդամենը մեկ օրինակ է տարբեր փոքրամասնությունների բնաջնջման, որն սկսվել է Օսմանյան կայսրությունում և շարունակվել Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}