Իրավունք 12:13 04/05/2023 Հայաստան

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Վարդան Ղուկասյանի ու Արտակ Գալստյանի գործի վերաբերյալ

ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ անձի կողմից «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները  վերադարձնելուն հարկադրելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև՝ նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու մանրամասնում, որ  Երևան քաղաքի բնակիչ, 09.04.1980թ. ծնված Հայկ Խաչատրյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում խարդախություն կատարելու դիտավորությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ․Ա․-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ 8.000.000 ՀՀ դրամ գումար Ա․Գ․-ին փոխանցելու դեպքում վերջինս «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացնի Կ․Ա․-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, վարձատուի մասին կտարածի արատավորող տեղեկություններ, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը  Կ․Ա․-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ․Ա․-ին ու նրան ծանոթացրել Հայկ  Խաչատրյանի հետ:

Դրանից հետո՝ 2022թ․ հունիսի 23-ին, Հայկ Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա․-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը  երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը՝ 2022թ․ հունիսի 24-ին, Շ․Ա․-ից առձեռն ստանալով հափշտակության առարկան՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը, Կ․Ա․-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հափշտակված  գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վարդան Ղուկասյանին փոխանցելու նպատակով, ապա կրկին հաստատել, որ շատ կարճ ժամանակահատվածում Վարդան Ղուկասյանի կողմից վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով կապահովվի սննդի կետի գործունեության համար ներդրված 34.000 ԱՄՆ դոլար գումարի և իրենց տրամադրված 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին:

Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, թեև Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին ու վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոցով նրան գույքային պարտավորություններ ստանձնելու ապարդյուն պահանջներ ներկայացրել, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել ու այդ կերպ խարդախությամբ հափշտակել են վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը:

Ըստ Քննչական կոմիտեի, բացի վերոնշյալը, Հայկ Խաչատրյանը, ներկայանալով ՌԴ իրավապահ համակարգում մեծ կապեր և հնարավորություններ, գործարար համբավ ունեցող անձնավորություն, քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնող անձին արգելանքից ազատելու, Երևանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, գովազդելու, Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոմեքենաներ գնելու և ՀՀ տեղափոխելու, Իրանի Իսլամական Հանրապետությունից բժշկական դիմակներ ձեռք բերելու և ՀՀ դրանց ներմուծումը կազմակերպելու պատրվակներով, չարաշահելով իր նկատմամբ ունեցած վստահությունը, մի խումբ անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 102.473.316 ՀՀ դրամ գումարներ։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին` Հ․Խաչատրյանի նկատմամբ ընդհանուր 8 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հայկ Խաչատրյանը ձերբակալվել է՝ կալանավորման նպատակով դատարան ներկայացելու համար։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության վերոնշյալ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանցում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, ինչպես նաև՝ Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։

Հաշվի առնելով, որ Հայկ Խաչատրյանի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ անձինք՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}