
Ադրբեջանի ԱԳՆ. Առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները շարունակում են տարբեր մնալ
Մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացված բանակցությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Ըստ այդմ, նախարարներն ու նրանց ուղեկցող պատվիրակության անդամները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ կետերի շուրջ, բայց միևնույն ժամանակ ընդունել են, որ որոշ առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները շարունակում են մնալ տարբեր։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ։
Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարություն մեջ էլ նշվում է, որ նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը՝ Ադրբեջան-Հայաստան համաձայնության մասին. Մենք վերջնագծին շատ մոտ ենք
- Միրզոյանն ու Բայրամովն արձանագրել են՝ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ
- Աշոտյան. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է
- Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
Լրահոս
Տեսանյութեր



