Ասկերանի հատվածում ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:
«Մայիսի 5-ին ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, Ա.Վահանյանը (ծնված1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով, կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները կրակել են խաղաղ բնակչի, տրակտորի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ