ԿԲ-ի գնահատումներով Հայաստանում բնակարանների մոտ 20%-ի գերարժևորում կա. Արմեն Նուրբեկյան
«2022 թվականինն բանկային համակարգի շահույթներն օգտագործել ենք որպեսզի կուտակենք բուֆերներ՝ մոտավորապես 90 մլրդ դրամի ավելորդ կապիտալի տեսքով»,-Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Նար խոսքով՝ Հայաստանի ֆինանսական համակարգը բարենպաստ 2022 թվականն այդ ձևով օգտագործել է ապագա շոկերից ապահովագրելու համար:
«Բայց, բնականաբար, որոշակի ռիսկեր մնում են: Առաջին՝ աշխարհաքաղաքական ռիսկերն են, երկրորդ՝ հիպոթեկային շուկայի հետ կապված գերտաքացման ռիսկերն են»,-ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Նրա խոսքով՝ հիպոթեկային շուկայում թե՛ բնակարանների և տների գների, թե՛ վարձավճարների հետ կապված արձանագրվել է էական գնաճ, որի պատճառը աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված Հայաստան մեծ ներհոսքն և պահանջարկի աճն է:
«Ռիսկերը նրանում են, որ, ունենալով այդքան արագ աճ, ունենում ենք որոշակի դրական սպասումներ, որ այս աճն անընդհատ կշարունակվի, դրա արդյունքում մենք ստանում ենք մեր ակտիվների՝ մասնավորապես տների գների գերարժևորում: ԿԲ-ի գնահատումներով Հայաստանում բնակարանների մոտ 20%-ի գերարժևորում կա»,-հայտնեց Արմեն Նուրբեկյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2022թ.-ին բանկերի 20%-ից ավել շահութաբերությունը հիմնականում ապահովվել է նոր հաճախորդների մեծ ներհոսքով.Մարտին Գալստյան
- Մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 5.4%. Մարտին Գալստյան
- Ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում
- Հայաստան տեղափոխված 100 հազարից ավել ռելոկացվածների համար անշարժ գույքի որակը բավական խնդրահարույց է.Վահան Քերոբյան
- ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է դադարեցնել արտարժույթով հիպոտեկային վարկերի տրամադրումը
- Արցախում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հիպոթեքային և այլ վարկերի տոկոսների փոխհատուցմանը. ԱՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան