Քաղաքական 14:00 16/05/2023 Արցախ

Այն մեզ համար իրականում առ ոչինչ է. Մետաքսե Հակոբյանը՝ բրյուսելյան հանդիպման արդյունքներով արված հայտարարության մասին

Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են պետությունների տարածքային ամբողջականությունները, համապատասխանաբար 29800 ք/կմ և 86600ք/կմ տարածով՝ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն: Panorama.am-ն հնչած հայտարարության վերաբերյալ խնդրեց կարծիք հայտնել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր,  «Արդարություն»  խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանին:

Panorama.am-Տիկի՛ն Հակոբյան, ինչպե՞ս Արցախն ընդունեց Շառլ Միշելի՝ բանակցությունների արդյունքներով արված հայտարարությունը:

Մ. Հակոբյան-Մենք ականատեսը եղանք այն փաստի հաստատմանը, ինչի մասին 2021 թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը խոսեց միջազգային հանրության՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ: Ըստ էության, երբ նա խոսում էր միջազգային հանրության մասին, նկատի ուներ հավաքական Արևմուտքը, ինչը նաև հանդիպման ժամանակ հաստատվեց: Անկեղծ ասած, այդ հայտարարության մեջ մեր համար անսպասելի որևէ բան չկար, որովհետև ոչ միայն պատերզմից հետո, այլ դեռևս 2018 թ.-ից ասում էինք և գիտեինք, որ այս իշխանությունները Հայաստանում նշանակվում են, որպեսզի ի կատար ածեն և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի բոլոր նպատակներն ու երազանքները: Ցավոք սրտի, բոլոր խաղացողներն ունեն իրենց կոնկրետ շահը և այս իշխանությունները սպասարկեցին բոլորի շահերն էլ: Ինչ վերաբերում է Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների արձանագրմանը, ապա կարող եմ փաստել, որ այն մեզ համար իրականում առ ոչինչ է, որովհետև որևէ մեկը՝ կլինի քաղաքական գործիչ, իշխանություն, միջազգային հանրություն, չի կարող բռնանալ 120 հազար հայի կամքի վրա և մեր փոխարեն որոշում կայացնել: Սա՝ ի պատասխան իրենց արած հայտարարության:

Ինչ վերաբերում է հայտարարության իրավական կողմին՝ ասեմ որ այնտեղ խեղաթյուրված է ամեն բան՝ սկսած Ալմա Աթայի հռչակագրից, որը որպես հիմնավորում են վերցրել նման հայտարարություն անելու և հետագայում՝ նաև փաստաթուղթը ձևակերպելու համար: Որովհետև Ալմա Աթայի հռչակագիրը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին է ստեղծվել, որով ԱՊՀ երկրները, հիմնվելով այդ հռչակագրի վրա, փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանինը և՝  հակառակը: 30 տարի շարունակ, նաև Ալմա Աթայի հռչակագրով Ադրբեջանի Հանրապետությունը 75000 ք/կմ է եղել և շատ տարօրինակ կերպով հնչեց 86600 ք/կմ-ի մասին՝ խեղաթյուրելով նաև այդ հռչակագիրը, որտեղ, ամեն դեպքում, թվեր էլ նշված չէին, բայց այն ժամանակվա փաստացի սահմաններով էին ամրագրված: Ինչո՞ւ էր փաստացի 75000ք/կմ, որովհետև Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից Ալմա Աթայի հռչակագրից հետո՝ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին և որևէ կերպ Արցախը չէր կարող որևէ առնչություն ունենլ Ադրբեջանի Հանրապետության հետ, որը նույնիսկ իրեն չէր հռչակել որպես Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ:

Հետևաբար, և՛ քաղաքական, և՛ իրավական առումով կեղծ օրակարգ է, ինչի վրա էլ իրենք հիմնվում են: Նաև այն հանգամանքը, որը պատահական չէր, որ Հայաստանի վարչապետը բավականին կերկար ժամանակ, պատեհ-անպատեհ բոլոր առիթներով շեշտում էր Հայաստանի 29800 ք/կմ-ի մասին, կարծես անընդհատ հորդորելով, պարտադրելով, որպեսզի Ադրբեջանը ևս իր տարածքների վերաբերյալ թիվ հնչեցնի, ինչը և արվեց այդ հանդիպման ժամանակ: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները , հենց իրենք նշելով 86600ք/կմ-ն, դեռևս բանավոր պայմանավորվածություններով, ինչը բնորոշ է այս իշխանություններին, 86600 ք/կմ-ի մեջ ներառեցին նաև Արցախի Հանրապետությունը:

Արցախի սթափ քաղաքական ուժերի համար, որոնք բավականին շատ են, արցախի ժողովրդի, Արցախում բնակվող հայերի համար որևէ կերպ ընդունելի չի լինելու, ուզում է այն բանավոր պայմանավորվածություն լինի, ուզում է գրավոր լինի, ոչ էլ մենք թույլ ենք տալու ի կատար ածվի: Կարծում եմ այդ առումով արցախցին իր կամքի դրսևորումը ցուցադրել է:

Panorama.am-Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ բրյուսելյան հանդիպման արդյունքներով տարածքված հայտարարության վերաբերյալ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ի արձագանքի մեջ քննադատության բոլոր սլաքներն ուղղված էին դեպի Եվրոպան, բայց Նիկոլ Փաշինյանի մասին որևէ ակնարկ չկար:

Մ.Հակոբյան-Մենք վաղուց ուենք մեր դիրքորոշումն Արցախի իշխանությունների նկատմամբ: Անկախ նրանից, թե որ կառույցն է հայտարարություն կամ քայլ անում՝ Արցախի իշխանություններն ունեն, այսպես ասած,  քաղաքական հեզություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իրենց լռությամբ, քանի որ այդ հայտարարությունը ևս լռության դրսևորում էր, կամ ավելի վատ՝ ի վնաս Արցախի արված հայտարարություն էր, որովհետև պետք է  գիտակցել, որ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ընդամենը միջնորդ կողմեր են, շահառու կողմը Արցախն է, շահագրգիտ կողմը՝ Հայաստանը և,  իշխանություններն էլ իրենց պետք է համապատասխանաբար դրսևորեին: Արցախի իշխանությունները, որպես շահառու կողմ պետք է լինեին այնպիսին, որ կարողանային մասնակիցը լինել այդ վարվող քաղաքականությանը, կամ նույնիսկ՝ մասնակից լինելով կամք ունենային հակառակվելու, ինչը իրենք չունեն, չեն կարող որովհետև, ըստ  էության, ինչպես ժամանակին Արայիկ Հարությունյանն էր ասում, ստորակետի ճշտությամբ համաձայն են Հայաստանի իշխանությունների հետ, ինչը իրենք չեն էլ թաքցնում իրենց պահվածքով: Հետևաբար՝ ԱԳՆ-ի հայտարարությունն էլ պետք է նմանատիպ լիներ, որևէ զարմանալու բան չկա: Ասեմ ավելին, երեկ կարծես թե և՛ Արցախի իշխանությունները, և՛ էլի ինչ-որ քաղաքական ուժեր «շատ ավելի կարևոր հարց» էին լուծում Արցախում, քան արագ, լուրջ քննարկումները և հակազդեցության ձևեր փնտնելը՝ զբաղված լինելով պետնախարարի պաշտոնը քննարկելով և բաշխելով: Այն իրեցն համար շատ ավելի կարևոր էր քան Արցախի լինել-չլինելու հարցը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրված քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}