Քաղաքական 08:52 17/05/2023 Արցախ

Բայդենի վրա հարձակվելու հերթական թուրքական փորձը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Հարութ Սասունյան

Երբ Թուրքիան և նրա ժխտողական կողմնակիցները պարտվում են Հայոց ցեղասպանության ճանաչումը արգելափակելու ճակատամարտում, նրանք դիմում են անհեթեթ հարձակումների, ինչպես, օրինակ՝ հայտարարելով նախագահ Բայդենին պաշտոնազրկելու իրենց ցանկության մասին նրա պաշտոնավարումից հետո, ծիծաղելի մի գաղափար, որը բացահայտել եմ իմ ավելի վաղ հոդվածում:

Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակազդելու թուրքական մեկ այլ նույնքան անհույս փորձով՝ Թուրքական հակազրպարտչական զինակցության  (Turkish Anti-Defamation Alliance) փաստաբան Բրուս Ֆեյնը 2023 թվականի ապրիլի 24-ին ծավալուն նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ բողոքելով այդ օրն ավելի վաղ նախագահ Բայդենի արած հայտարարության վերաբերյալ։

Ֆեյնը Վաշինգտոնում գտնվող Bruce Fein & Associates իրավաբանական ընկերության նախագահն է: Տարիների ընթացքում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ աջակցելու Թուրքիայի արշավին ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման: Նա եղել է Ամերիկայի թուրքական համախմբման գիտաշխատող, Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համաժողովի գիտաշխատող, Turkish Times թերթի սյունակագիր, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդատու, թուրքական հեռուստատեսության մեկնաբան և Թուրքական հակազրպարտչական զինակցության խորհրդական։

Նախքան Ֆեյնի նամակի բովանդակության մեջ խորանալը, կցանկանայի երկու կարևոր հարց տալ.
1) Ինչու՞ է Ֆեյնը նախագահ Բայդենի դեմ բողոքել միայն այն բանից հետո, երբ նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ապրիլի 24-ին։ Արդյոք նա չպե՞տք է իր նամակը գրեր նախքան նախագահի հայտարարության հրապարակումը։ Ես չգիտեմ, թե արդյոք Ֆեյնը վարձատրվել է իր նամակի համար որպես Թուրքիայի հակազրպարտչական զինակցության խորհրդական: Եթե վարձատրվել է, ապա Թուրքական միությունը վատնել է իր փողերը:

2) Ինչո՞ւ է Ֆեյնը գրել Կոնգրեսի անդամներին և ոչ ուղղակիորեն նախագահ Բայդենին՝ բողոքելու Ապրիլի 24-ի իր հայտարարության համար։ Ֆեյնի նամակն ավելի քան երեք տարի ուշացել է։ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Սենատը այն  ճանաչել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, միաձայն քվեարկությամբ։ Նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչող իր առաջին հայտարարությունն արել է 2021 թվականի ապրիլի 24-ին: Որտե՞ղ էր Ֆեյնը 2019 և 2021 թվականներից ի վեր:

Անդրադառնալով Ֆեյնի վիճահարույց նամակի բովանդակությանը՝ նա անամոթաբար գրել է, որ «Բայդենի հայտարարությունը գնել և վճարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Քանի որ Ֆեյնը ոչ մի ապացույց չի ներկայացրել իր զրպարտչական նամակում, ANCA-ն իրավունք ունի դատի տալ Ֆեյնին զրպարտության համար: ANCA-ն նույնիսկ չի կողմակցել Բայդենին նախագահական ընտրությունների ժամանակ: Այնուամենայնիվ, Ֆեյնը շարունակել է. «Սակայն քաղաքականության մեջ ճշմարտությունն անօգնական է, երբ հարձակման է ենթարկվում քարոզարշավի շռայլ ներդրումներով ու ձայներով… Հայոց ցեղասպանության սուտը պահպանվում է ANCA-ի հարուստ աջակցության և նրանց գնած քաղաքական պնակալեզների շնորհիվ: Արhամարհելի է, որ նախագահ Բայդենն այդքան ցածրացել է»։

Այնուհետև Ֆեյնը շարունակում է մի շարք կեղծ հայտարարություններ անել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՄԱԿ-ի և մի քանի գիտնականների վերաբերյալ, ինչպես օրինակ, Փրինսթոնի համալսարանի վիճահարույց պրոֆեսոր Բեռնարդ Լուիսի, որը հակասական հայտարարություններ էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա Աթաթուրքի անվան խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր էր։ ANCA-ն նրան անվանել է «ակադեմիական վարձկան»:

Ահա թե Վիքիպեդիան ինչ է բացահայտում Լուիսի մասին.
«Լուիսի «Ժամանակակից Թուրքիայի առաջացումը» գրքի առաջին երկու հրատարակություններում (1961 և 1968 թթ․) Հայոց ցեղասպանությունը նկարագրված է որպես «1915 թվականի սարսափելի Հոլոքոստ, երբ զոհվեց մեկուկես միլիոն հայ»: Հետագա հրատարակություններում այս տեքստը փոխվել է «1915-ի սարսափելի կոտորածի, երբ, ըստ հաշվարկների, զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ, ինչպես նաև անհայտ թվով թուրքեր»:  …Լուիսի կողմից Հայոց ցեղասպանության տեքստային նկարագրության փոփոխությունը և Կոնգրեսի բանաձևի դեմ խնդրագրի ստորագրումը վիճելի էր որոշ հայ պատմաբանների, ինչպես նաև լրագրողների շրջանակում, որոնք ենթադրում էին, որ Լուիսը զբաղվում է պատմական ժխտողականությամբ՝ ծառայելու իր քաղաքական և անձնական շահերին… 1995 թվականին Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք անձանց կողմից հարուցված քաղաքացիական դատավարության ընթացքում ֆրանսիական դատարանը Քաղաքացիական օրենսգրքի 1382-րդ հոդվածի համաձայն դատապարտեց Լուիսին իր հայտարարությունների համար և տուգանեց մեկ ֆրանկով ու հրամայեց վճիռը Լուիսի ծախսով հրապարակել Le Monde թերթում: Դատարանը վճռեց, որ թեև Լուիսն իրավունք ունի արտահայտելու իր տեսակետները, սակայն դրանց արտահայտումը վնասում է երրորդ կողմին, և որ «միայն իր թեզին հակասող տարրեր թաքցնելով է, որ ամբաստանյալը կարողացել է հայտարարել, որ «լուրջ ապացույց» չկա Հայոց Ցեղասպանության մասին»։

Բազմաթիվ այլ պնդումներ կան Ֆեյնի կողմից իր նամակում, ինչպես. «Ցեղասպանության կոնվենցիան բացառում է քաղաքական դրդապատճառներով սպանությունները»: Այսպիսով, Ֆեյնը խոստովանում է, որ հայերին իսկապես կոտորել են, բայց քաղաքական դրդապատճառներով...

Պնդելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատարանի ոչ մի վճիռ չի կայացվել՝ Ֆեյնը հավանաբար մոռացել էր 1919 թվականին Ստամբուլի թուրքական ռազմական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ արձակված մահապատժի մասին։
Ֆեյնը նաև խեղաթյուրել է 1919 թվականին բրիտանացիների կողմից օսմանյան առաջնորդների աքսորումը Մալթա՝ իրենց հանցագործությունների համար դատելու նպատակով։ Մեծ Բրիտանիան ազատ էր արձակել 144 թուրքերի 22 բրիտանացի գերիների փոխանակման դիմաց՝ հայտարարելով, որ մեկ բրիտանացի գերին արժե թուրքերով բեռնված մի ամբողջ նավ։

Վերջապես, Ֆեյնի «փայլուն միտքը» կարելի է ցուցադրել՝ հղում անելով 2022 թվականի նոյեմբերի 25-ին The Hill-ում հրապարակված նրա ծիծաղելի հոդվածին, որտեղ ասվում է, որ Կոնգրեսը «կարող է վերջ տալ Ուկրաինայի պատերազմին․․․ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս բերելու մասին օրենք ընդունելով»։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:18
Օլիվիե Ժիրուն՝ ի աջակցություն Արցախի
Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) կիսվել է...
Աղբյուր` Panorama.am
22:55
Անկարան հայտնել է, թե հայերի կողմից ԱՄՆ-ում թուրք պաշտոնյաների վրա հարձակում է եղել
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում ազգությամբ հայերի կողմից հարձակում է տեղի ունեցել համաժողովին մասնակցած թուրքական պատվիրակության անդամների...
Աղբյուր` Panorama.am
22:53
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000...
Աղբյուր` Panorama.am
22:33
Մատենադարանը դիմել է միջազգային կառույցներին՝ ձեռնարկել միջոցներ Ռ. Վարդանյանի, ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում
Մատենադարանի տնօրենությունի  հայտարարություն է տարածել՝ դիմելով պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
22:23
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Սա ընդդիմության հերթական ֆիասկոն է. Աննա Կոստանյան
«Ողջ հրապարակում, բոլոր քաղաքացիների շրջանում, համատարած դժգոհություն է։ Հերթական հուսալքությունը, քանի որ էլի հստակ պլան...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, թե Արցախի Պաշտպանության նախարարությունը շարունակում է հանձնել իր սպառազինությունը
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Այս իշխանությունը հող չի սիրում, փող է սիրում. հանրահավաքի մասնակից
«Հանրահավաքներ, հեղափոխություններ ու նման բաներ պետությունների առաջացման ժամանակ լրիվ բնական է, բայց դրանից հետո դրանք տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
21:01
«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»
«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ես Երևանի, Հայաստանի համար էլ եմ վախենում. Բռնի տեղահանված արցախցի
«Զոռով հասել ենք Երևան՝ չորս օրում, շատ վատ, շատ մեծ դժվարություններով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
20:26
Եթե նորմալ ազգային իշխանություն ձևավորվի, շատ բան կփոխվի մեր իրականության մեջ. հանրահավաքի մասնակից
«Առաջին հերթին Նիկոլի հրաժարականին պիտի հասնենք մենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Ազգային կոնիտեի հանրահավաքի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:13
Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 մարդ արդեն Հայաստանում է
Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 480 անձ է ժամանել Հայաստան։ Հակարիի կամուրջը հատել է 21,076 տրանսպորտային միջոց։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ըստ Ադրբեջանի դատախազության երևակայության՝ ԱՀ ԱԳ նախարարը ներգրավված է եղել բալիստիկ հրթիռների կիրառման մեջ
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության երևակայության՝  ԱՀ նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «հանցավոր համայնքի կազմում ներգրավված է եղել...
Աղբյուր` Panorama.am
20:04
Արցախցի Սոսեն արդեն Հայաստանում է
Արցախցի Սոսե Բալասանյանը, ով հրաժարվում էր դուրս գալ Արցախում գտնվող իր հայրական տնից, արդեն Հայաստանում է։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Փաշինյանին հեռացնելու նախօրոք հայտնած գործընթացը չստացվեց, մենք սխալվեցինք. Վազգեն Մանուկյան
«Կհայտարարենք, երբ ենք անում հանրահավաքը։ Իսկ վաղվանից՝ երթեր, բողոքի ցույցեր»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Հայաստանը Եվրահանձնաժողովից օգնություն է խնդրել Ղարաբաղից բռնագաղթածներին ընդունելու համար
Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների զանգվածային ժամանման հետևանքով խնդիրները լուծելու օգնության խնդրանքով։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Շտապօգնության մեքենաներով ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հոգի
Շտապօգնության ծառայության միջոցով  այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ». Եռաբլուրում քաղաքացին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Սեպտեմբերի 19-20-ի Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում զոհված զինծառայողներին հուղարկավորում են «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
18:52
Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին. Վազգեն Մանուկյան
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որը խաղաղապահ զորք անվան տակ կանգնած էր Արցախում միայն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը, այն հատուկ է արված. Ավետիք Չալաբյան
«Այսօր արդեն ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածը Ալիև-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր, և թշնամին դրա մասին բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղակատվություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր
Հոկտեմբերի 5-ին Գրանադասյում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Արցախի թեմի առաջնորդ. Վտանգված է մեր ինքնությունը
«Մենք Տիրոջից պետք է խնդրենք իմաստություն համախմբման համար, որովհետև դրա հրամայականն է այժմ»,- Հանրաետության հրապարակում հանրահավաքի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ցանկացած երկրում, բացի Հայաստանից, Նիկոլն արդեն գոյություն չէր ունենա որպես ղեկավար.Վազգեն Մանուկյան
«Պարտադիր չէ, որ ամեն օր տեղի ունենան հանրահավաքներ, բայց այն գործիքներից մեկն է»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Բաքուն մեղադրանք է առաջադրել Լևոն Մնացականյանին
Ադրբեջանի կողմից նախօրեին գերեվարված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է
Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի հետ ամեն ինչ կարգին է, նա եկել է մտել Հայաստան: ArmeniaSputnik-ին ասել ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆե կոմունայում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան
20:33 30/09/2023

Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}