Իրավունք 10:03 18/05/2023 Հայաստան

«Հայփոստ» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2017-2019թթ.-ին ընկերությունն աշխատել է շահույթով, սակայն 2020-2021 թվականների գործունեության ամփոփ հաշվետվությունով արձանագրվել են ֆինանսական վնասներ:

«Պարզվել է, որ «Հայփոստը» փոստային ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով իռլանդական «Էսչեր Գրուպ» (Escher group) կազմակերպությունից շուրջ 1,7 մլն դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել «Riposte» ծրագրային համակարգ, սակայն համակարգը երբևէ չի գործածվել, չի ծառայել առաջնային նպատակներին: Փաստացի չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել է որպես «Հայփոստի» ակտիվների ավելացում, ինչով պայմանավորված՝ շուրջ 446 մլն դրամ գումար՝ որպես ֆինանսական փոխհատուցում, վճարվել է ընկերության հավատարմագրային կառավարիչին։ Համաձայն գնման պայմանագրի՝ ծրագիրը ոչ միայն չի շահագործվել, ինչպես նախատեսվել էր (նախատեսված էր օգտագործել 2016-2026թթ.-ին), այլև 2016-2021թթ.-ի  համար շուրջ 410 մլն դրամ գումար ծախսագրվել է ծրագրի մաշվածության համար: Մասնավորապես՝ 2016թ.-ի համար ծախսագրվել է շուրջ 24,8 մլն դրամ, իսկ 2017-ի համար՝ շուրջ 75,8 մլն դրամ, 2018-2021թթ.-ին յուրաքանչյուր տարվա համար շուրջ 77,4 մլն դրամ:

Վերոգրյալը հետագայում բացասական ազդեցություն է ունեցել ընկերության՝ ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման տեսանկյունից .արդյունքում ընկերությունը կրել է շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս։

Հատկանշական է, որ ծառայության ուսումնասիրության ժամանակահատվածում, խախտումների հայտնաբերումից հետո, դադարեցվել է չօգտագործվող ծրագրի մաշվածության հաշվարկը:
«Հայփոստը» պատշաճ չի կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները՝ չի հաշվարկել և պետբյուջե չի վճարել շուրջ 724 մլն դրամի չափով շահութաբաժնի գումար և դրա նկատմամբ հաշվարկված տույժեր: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 1-ից 2021թ. դեկտեմբերի 22-ի ընթացքում ընկերությունը հաշվարկել է շուրջ 2,5 մլրդ շահութաբաժնի գումար, սակայն չի վճարել պետբյուջե, որի պատճառով էլ առաջացել է շուրջ 568 մլն դրամի տույժ: 2019 թվականին և 2021 թվականին ընկերության կողմից չի հաշվարկվել շուրջ 146 մլն դրամ շահութաբաժնի գումար, որի պատճառով ևս առաջացել է շուրջ 11 մլն դրամի տույժ (01.02.2022թ. դրությամբ):

ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունն ԱՄՆ-ում հաշվառված իր դուստր կազմակերպությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին, 2015-2022թթ.-ի ընթացքում մատակարարել է նամականիշներ, մինչդեռ միջոցներ չի ձեռնարկել տրամադրված ապրանքի դիմաց նախատեսված գումարները ստանալու համար, որի արդյունքում առաջացել է ընդհանուր շուրջ 758 մլն դրամի դեբիտորական պարտք։

Ընկերության կողմից 2019-2021թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում  ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 55 մլն դրամ գումարի չափով շահութահարկ։
Ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում՝ «Հայփոստի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 39 մլն դրամի պարգևավճար, ինչպես նաև շուրջ 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցման գումար։ Մինչդեռ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ տնօրենը պարտավոր էր թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում, ինչը սակայն չի պահպանվել:

Պետական վերահսկողական ծառայության կողմից խախտումներ են արձանագրվել նաև վարձակալության պայմանագրերում: Ընկերությունը մի դեպքում իր սահմանած նվազագույն գնային սանդղակից ցածր արժեքով պայմանագիր է կնքել և զրկվել նվազագույնը շուրջ 82 մլն դրամից, մյուս դեպքում՝ իր սահմանած առավելագույն գնային սանդղակից ավել գումարով կնքել է վարձակալության պայմանագիր, որի  արդյունքում կրել է շուրջ 125 մլն դրամի վնաս:

Իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 25 մլն դրամի տարաբնույթ խախտումներ. հաշվարկված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, ավել հաշվառված և վճարված գումարներ, հանձնման-ընդունման ակտերի համաձայն ապամոնտաժված, սակայն չմուտքագրված ապրանքանյութական արժեքների գումարներ, անորակ և անարդյունավետ աշխատանքներ և այլն:

Ընկերության ներդրած «Phoenix» ծրագրի օգտագործման ընթացքում ծրագրային սխալի հետևանքով՝ աշխատակիցներից որպես պակասորդ պահվել է շուրջ 24 մլն դրամ գումար, մեկ այլ դեպքում՝ առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի ծախսագրվել են շուրջ 17 մլն դրամի առհաշիվ ծախսեր:

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ առանց հիմնավոր պատճառների բացակայել են ՀՀ-ից, սակայն շարունակաբար ստացել ամբողջական աշխատավարձ, և հաշվարկվել է շուրջ 15 մլն դրամի խախտում:

Արձանագրվել են նաև շուրջ 448 մլն դրամի չափով խախտումներ ընկերության կողմից դուստր կազմակերպությանը տրամադրված փոխառության գումարների, աշխատակիցներին ազատելու մասին ուշ ծանուցման հետևանքով վճարված տույժերի և այլ ծախսերի հետ կապված:
Այս ամենից զատ, ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր չի պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գնումներն իրականացվել են համապատասխան որակավորում չունեցող մասնագետների միջոցով՝ առանց իրավական հիմքերի, առանց գնումների պլանների և այլ փաստաթղթերի հրապարակման։

Իրականացված վերահսկողության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- նշում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}